Պատմություն

Գարեգին Նժդեհ

Գարեգին Նժդեհը ծնվել է 1886 թվականի հունվարի 1-ին, Կզնուտ գյուղում:Մանուկ հասակում կորցրել է հորը (հայրը՝ Եղիշեն, գյուղի քահանան) և մնացել է մոր` Տիրուհու խնամքին:Ընտանիքում եղել են չորս երեխա: Նժդեհը փոքրն էր: Սկզբնական կրթությունը ստանալով տեղի ծխական հայկական դպրոցում, իսկ այն փակվելուց հետո Նախիջեւան քաղաքի ռուսական դպրոցում:Ուսումը շարունակել է Թիֆլիսի ռուսական գիմնազիայում, որտեղ սովորելու ընթացքում էլ 17 տարեկան հասակից միացել է հայ ազատագրական շարժմանը: Այնուհետեւ մեկնել է Սանկ Պետերբուրգ և երկու տեղի համալսարանի իրավաբանական բաժնում սովորելով թողել է ուսումը և ամբողջովին նվիրվել հայ հեղափոխության գործին ցարիզմի և սուլթանականության դեմ:
1907 թվականին մտել է հայ հեղափոխական դաշնակցության շարքերը և մասնակցություն ունեցել պարսկական հեղափոխական շարժման մեջ: Զենք և ռազմամթերք տեղափոխելու համար Նժդեհը 1909 թվականին վերադարձել է Կովկաս և ձերբակալվել ցարական իշխանությունների կողմից:Բանտերում մնալով ավելի քան երեք տարի մեկնել է Բուլղարիա:1912 թվականին, երբ սկսվել է Առաջին Բալկանյան պատերազմը, հայերը Թուրքիայի դեմ կռվելու համար բուլղարական բանակի կողքին ստեղծել են կամավորական վաշտ, որի ղեկավարները եղան Նժդեհն ու Անդրանիկ Օզանյանը: Նժդեհը այդ պատերազմի ժամանակ վիրավորվել է:Հայկական վաշտը, աչքի ընկնելով մի շարք հաղթանակ մարտերով, հրաժարվել է մասնակցել Բալկանյան երկրորդ պատերազմին (քանի որ այն վերածվել էր բալկանյան ժողովուրդների ներքին կռիվների, որն ի դեպ շատ 《շահավետ》 էր թուրքերի համար) և 1913 թվականին զորացրվել է:

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին լինելով զորավար Դրոյի օգնականը 1918 թվի գարնանը վարում է Ալաջայի բնակավայր Անիի շրջակայքում կռիվները, որոնցով հնարավորություն ընձեռեց նահանջող հայկական զորամասերին անկորուստ անցնելու Ալեքսանդրապոլ միաժամանակ, իր մարդկանցով ապահովելով Նիկողայոս Մառի պեղումների արդյունքը հանդիսացող արժեքավոր հնությունների փոխադրումը Անիից:

Փուլ I. Նախապատրաստում հետազոտական ​​աշխատանքին (նախագիծ)

  1. Գտեք խնդիր. Այն, ինչ ցանկանում եք ուսումնասիրել և հետազոտել;

Իմ հետազոտական աշխատանքի թեման Գարեգին Նժդեհն է:

  • Անվանեք ձեր հետազոտությունը, այսինքն. որոշել հետազոտական ​​աշխատանքի թեման.

Գարեգին Նժդեհի կյանքն ու գործունեությունը

  • Նկարագրեք հետազոտական աշխատանքի արդիականությունը, այսինքն. հիմնավորել աշխատանքի այս կոնկրետ թեմայի ընտրությունը.

Ես ընտրել եմ Գարեգին Նժդեհի մասին թեման, որովհետեւ իմ կարծիքով Նժդեհը հայկական պատմության ամենահայրենասեր և հզոր զորավարն է եղել:

  • Ձևակերպել հետազոտական ​​աշխատանքի նպատակը և փուլ առ փուլ գրել հետազոտական ​​աշխատանքի առաջադրանքներ

Առաջադրանք 1

Երեք նախադասությամբ ներկայացրու ՝ինչու ենք ուսումնասիրում պատմությունը:

Ես ուսումնասիրում եմ պատմությունը, որ իմանամ, թե ինչ է կատարվել մեզանից շատ դարեր ու տարիներ առաջ: Իմ կարծիքով պատմությունը շատ հետաքրքիր առարկա է, քանի որ այն անդրադառնում է պատերազմներին  ու ճակատամարտերին տարբեր պետությունների միջև, որն ինձ շատ է հետաքրքրում: Իմ սիրելի թագավորի անունը Չինգիզ Խան է. նա շատ տարածքներ է գրավել:

Տեսաֆիլմ- Ինչու ենք ուսումնասիրում պատմությունը

ա. Տեսաֆիլմը դիտելուց հետո հինգ նախադասություն ավելացրու առաջին առաջադրանքին՝ ամբողջացնելով հարցի պատասխանը՝ հիմնավորելով քո տեսակետը:

Ես սիրում եմ պատմություն առարկան նաև նրա համար, որ իմանամ, թե մարդիկ ինչպես են մեծ արձաններ ու քանդակներ պատրաստել:

Ինձ պատմություն առարկայի շրջանակներում հետաքրքրում է, թե ով է ամենաառաջին անգամ հորինել տառերը, թվերը, թե ինչպես են մարդիկ նկարել և այլն: Ես ուսումնական տարվա վերջում կուզենայի ամենալավը իմանալ պատմությունը:

  • Ինչ նպատակ եք հետապնդում «Պատմություն» առարկան ուսումնասիրելու արդյունքում:

Ես ուզում եմ շատ տեղեկություն հավաքել նախորդ տարիներին կատարված իրադարձությունների մասին:

 «Պատմություն» առարկայի շրջանակում ինչ թեմաներ են ձեզ հետաքրքրում:

Ես պատմություն առարկայի շրջանակներում կուզենայի իմանալ, թե ինչպես են եգիպտացիները կառուցել այդ հսկայական բուրգերը, թե ինչպես են վիկինգները մարտնչել հռոմեացիների դեմ: Նաև կուզենայի իմանալ, թե գլադիատորները, որ թվականին են մարտնչել հռոմի հետ:

Ինչ կարողություն. հմտություն կուզեիք ձեռք բերել ուսումնական տարվա ավարտին:

Ես կուզենայի բացահայտել այն, ինչ պատմաբանները չեն կարողացել բացահայտել:

.1. Պատկերացրու հայտվել ես  ավատատիրական հասարակության
մեջ, չիմանալով այդ մասին, հիմնավորիր, որ դու
ավատատիրական հասարակությունում ես/ինչի՞ց կարող էիր գլխի ընկնել/։

Եթե ես տեսնեմ, որ մարդկանց ստրկացնում են, ես կհասկանամ, որ ավատատիրական հասարակությունում եմ:


2. Պատկերացրու, որ հայտնվել ես վաղմիջնադարյան հայ հասարակությունում և արքայից հրաման ես ստանում յուրաքանչյուր գործակալության համար ստեղծել տարբերանշան։/քո իմացած ծրագրերի միջոցով ստեղծիր, հիմնավորիր:

https://www.youtube.com/shorts/opU7jCIQKDg

https://www.youtube.com/shorts/uef2lw93JFg

https://www.youtube.com/shorts/EX2cxwHRWBs

https://www.youtube.com/shorts/H9UqxkIN1nE

Հոկտեմբերի 10-17-ը

Առաջադրանք 1

1. Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:/Google maps,  Google Eart ծրագրերով ճամփորդել /

2. 

3. Հին եգիպտոսի տարածքում 2021թվականում հիմա եգիպտոսը:

4. 

5. 2.Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն:

6. 

Մեմփիս — Հին Եգիպտոսի մայրաքաղաքը Հին թագավորության դարաշրջանում։ Քաղաքը գտնվում է ժամանակակից Կահիրեից 19 կմ հեռավորության վրա դեպի հարավ։ Մեմֆիսի ավերակների մոտ այժմ գտնվում է ժամանակակից Հելուան քաղաքը։

Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 միլիոն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։Կահիրե, Եգիպտոսի Հանրապետության մայրաքաղաքը և Աֆրիկայի խոշորագույն բնակավայրը։Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։Կահիրեյում կա հայկական եկեղեցի:

3.Ովքեր էին փարավոնները:

Փարավոնները հին եգիպտոսում համեմատվում էին աստվածների հետ:

Գահ բարձրանալը

Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի (երաշտ) սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր[4]։

Չնայած արձանների և փաստաթղթերի ահռելի քանակությանը, որոնք իրենց մեջ ունեն Ռամզես II անունը, իր ավելի քան 66-ամյա թագավորությունը պատմական աղբյուրներում բավականին անհավասարաչափ է լուսաբանված։ Թվագրված փաստաթղթերը առկա են իր թագավորության յուրաքանչյուր տարվա համար, բայց դրանք խիստ տարբեր են՝ կրոնական ծիսակարգերի համար նախատեսված արձաններից մինչև անգամ մեղրի համար նախատեսված տարրաները:

Հոկտեմբերի 17-23-ը

Առաջադրանք 2

Ներկայացրու Հին աշխարհի նշանավոր արքաներից Համմուրապիին,նրա օրենքները, քո մտորումները այդ օրենքների շուրջ/գրավոր/:

Իմ կարծիքով Համմուրապիին արքան խելացի արքա էր:Նա օրենքներ ընթունեց եվ փորձեց կարգուկանոն ստեղծել:

1. Տեսաֆիլմերից մեկը դիտելուց հետո ամփոփիր 10-15 նախադասությամբ/ինչ նոր բան իմացար, ամենահետաքրքիր հատվածը/

Բաբելոնը 

2. Բաբելոնը ունեցել է քաղաքային դարպաս:Այդ դարպասը իշտար աստվածուհու դարպասն է:Ոմանք համարում են, որ իշտարը  պատերազմի աստվածուհին է,ոմանք սիրո եվ գեղեցկության:Միջագետքի ազգերը տառերի փոխարեն օգտգործել են հիերոգլիֆներ նաեվ օգտգործել են սեպագրեր:Այդ մանր քաղաք պետությունների համար պատերազմը սովորական երեվույթ էր:Մի սովորական բան կարող էր կռվի պատճառ հանդիսանալ:

Նոյեմբերի 8-14-ը

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

Ավազան-արհեստական ջրամբար

Տավրոս-Տավրոսյան լեռնահամակարգ

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

Վանի թագաորը Արգիշտի առաջինն էր:Նրա օրոք հզորացավ վանի թագավորությունը:Արգիշտի առաջինին հաջորդել է Իշպունին:Նա կատարել է բարեփոխումներ:Մենուայի հաջորդի՝ Արգիշտի I-ի գահակալության տարիներին (մ. թ. ա. 786–764 թթ.) Վանի թագավորությունը հասել է հզորության գագաթնակետին:Տերությունը ձգվել է Ուրմիայի ավազանի հարավից մինչև Ջավախք, Սևանա լճի ավազանից և Կուր գետից մինչև անդրեփրատյան աջափնյա շրջաններ:

Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Վանի թագավորության հիմնադրման մասին վարկածներից մեկի համաձայն՝ այն առաջացել է մ. թ. ա. XIII–XI դարերում՝ Վանա լճից հարավ հիշատակվող Ուր(ու)ատրի ցեղային միության հիմքի վրա: Մեկ այլ տեսակետ այն կապում է Արարատյան դաշտի հետ` ելնելով թագավորության Արարատ-Ուրարտու անվանումից: Ներկայումս ընդունված է այն տեսակետը, ըստ որի՝ թագավորության սկզբնատարածքը Վանա լճի ավազանն է, որի հետ էլ կապվում է թագավորության հիմնական ինքնանվանումը` «Բիայնիլի» (այդ պատճառով էլ գիտության մեջ պետությունը հայտնի է նաև «Վանի թագավորություն» անվամբ):

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Սարդուրի I-ը կառավարել է Ք. ա.835-825-րդ դարերում

 կառուցել է Տուշպա (Տոսպ) մայրաքաղաքը:Տուշպայի հիմնադրման արձանագրություններում նա իրեն անվանել է «Նաիրի երկրի արքա» և ներկայացել «մեծ արքա, հզոր արքա, տիեզերքի արքա, արքաների արքա» տիտղոսներով։Սարդուրի I-ի օրոք Վանի թագավորությունը տարածվել է ոչ միայն Վանա լճի ավազանում, այլև Հայկական Տավրոսից հարավ՝ Տիգրիսի վերին հովտում:

Իշպուինին կառավարել է Մ. թ. ա. մոտ 825–810 թթ-ին:: Նա իրականացրել է մի շարք բարեփոխումներ:

Մենուան (մ. թ. ա. մոտ 810–786 թթ.):

Մենուայի օրոք  Վանի թագավորությունը հասել է աննախադեպ հզորության: Երկիրը տնտեսապես հզորացնելու համար նա ծավալել է շինարարական աշխատանքներ, ստեղծել է ոռոգման ցանց. հատկապես նշանավոր է ցայսօր գործող 72 կմ երկարությամբ Մենուայի ջրանցքը:

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Հայոց Մայրաքաղաքները ՎԱՆ տեսաֆիլմը պատմում է Հայաստանի մայրաքաղաքներից տուշպայի մասին:Այդ տեսաֆիլմը պատմում է   Վանի մասին:Այն պատմում է  գիտնականների մասին:Պատմում է առաջին անգամ վան այցելած եվրոպացի գիտնականի մասին:Այն պատմում է Տուշպուեա աստվածուհու մասին:Տեսաֆիլմը պատմում է վանի կախովի այգու մասին:Մենուային անվանում էին շինարար արքա:Նա շատ լավ հեծյալ էր:1838-ին վան է գալիս անգլյական բանակի սպա Ռոլինսոնը:Պատմում է Շամիրամի մասին:

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Մենուային անվանում էին շինարար արքա: Նա շատ լավ հեծյալ էր:

Հունվարի 31-փետրվարի 6-ը

Մաս 1.

Առաջադրանք 1

Արտաշիսյան արքայատոհմ/մ.թ.ա.189-մ.թ.1թթ./

  1. Փորձիր սահմանել զինանշան բառի հասկացությունը:

Զինանշան նշանակում է զինվորական նշան:

Պատկերիր քո պատկերացրած Արտաշեսյանների զինանշանը

Իմ կարծիքով այս զինանշանը շատ հաղթական և գեղեցիկ է:

  • Գտիր իրական զինանշանը, տուր բացատրությւոնը,ապացուցիր, որ դա հենց
  • Արտաշեսյանների այս զինանշանը պատկանում է Արտաշեսյանների տոհմին  :Հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտ Մ.թ.ա. 190:

2.Արտաշես Առաջինի կառավարման թվականները

Արտաշես Առաջինը  կառավարել է (մ.թ.ա. 189 –  մ.թ.ա 160) :

3.Ներկայացրու, Արտաշես Առաջինի վարչական, ռազմական, հողային բարեփոխումները, հիմնավորիր դրանց կարևորությունը:

Արրտաես Ա-ն հցորացրեց հայաստանը:Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։

Արտաշես Ա

Արտաշես Ա–ի թագավորությունն սկզբում սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական մարզերով։ Կարճ ժամանակաշրջանում նա վերամիավորել է Երվանդունիների պետությունից մ.թ.ա. III դ. վերջին կամ մ.թ.ա. II դ. սկզբին անջատված ծայրագավառները, ստեղծել միաձույլ պետություն, որի հզորությունն ու կենսունակությունը խարսխված է եղել միասնական էթնիկական հիմքի վրա։ Հույն աշխարհագրաագետ Ստրաբոնը մանրամասն տեղեկություններ է հաղորդում Արտաշեսի այդ միավորիչ գործունեության մասին։ Իր թագավորության սկզբում Արտաշես Ա արշավում է դեպի արևելք և հասնում Կասպից ծովի ափերը, որի շնորհիվ Մեծ Հայքին են միացվում Փայտակարանը և Կասպից երկիրը։ Միացյալ հայկական պետությունից դուրս են մնացել Փոքր ՀայքըԿոմմագենեն և Ծոփքը։ Արտաշես Ա վարել է Մերձավոր Արևելքում գերիշխող Սելևկյան պետությունը թուլացնելու քաղաքականություն, հմտորեն օգտագործել ինչպես հարևան երկրների, այնպես էլ Հռոմի հակասելևկյան դիրքավորումը։Սակայն Արտաշես Ա չի դաշնակցել Հռոմի հետ, ավելին, ապաստան է տվել Հռոմի անհաշտ հակառակորդին՝ Կարթագենի զորավար Հաննիբալին։ Մ.թ.ա. 165 թվականին հարավում Արտաշես Ա բախվել է սելևկյան թագավոր Անտիոքոս IV Եպիփանեսի հետ, հաջողությամբ ետ մղել նրա հարձակումը և պաշտպանել երկրի անկախությունը։Նա կատարել է հողային բարենորոգումներ՝ նպատակ ունենալով կարգավորել հողի մասնավոր սեփականության զարգացման ընթացքը, մեղմել հողատերերի և գյուղական համայնքների միջև ստեղծված հակասությունները։ Պահպանվել են գյուղերի և ագարակների հողաբաժան սահմանաքարերից մի քանիսը, որոնք ունեն Արտաշես Ա անունով արամեերեն արձանագրություններ։ Արտաշես Ա երկիրը վարչականորեն բաժանել է 120 ստրատեգիաների, որոնք կառավարել են ստրատեգոսները։ Արտաշես Ա մեծացրել և կանոնավորել է բանակը, այն բաժանել չորս կողմնապահ զորավարությունների, կազմավորել արքունի գործակալությունները։

  • Փորձիր գտնել տարբերություն , նմանություն քաղաքի և մայրաքաղաքի միջև: Պատմիր նոր մայրաքաղաքի հիմնադրման մասին /քարտեզում գտիր, նշիր մայրաքաղաքը/:

Պատմում են, թե կարթագենացի Հաննիբալը հռոմայեցիներից Անտիոքոսի կրած վերջնական պարտությունից հետո, գնաց հայ Արտաշեսի մոտ և հրահանգիչ ու խորհրդատու դարձավ նրան օգտավետ ձեռնարկներում։ Բացի այդ, նկատելով երկրում չօգտագործված և անտեսված հարմարագույն և խիստ հաճելի մի վայր, նա այդ տեղում ուրվագծեց քաղաքի հատակագիծ։ Հաննիբալը այնտեղ տարավ Արտաշեսին և, ցույց տալով տեղանքը, համոզեց նրան այդ վայրում քաղաք հիմնել։ Թագավորը մեծ սիրով համաձայնվեց և խնդրեց, որ նա ստանձնի այդ գործի ղեկավարությունը։ Այսպիսով, կառուցվեց մեծ և շատ գեղեցիկ քաղաք, որը կոչվեց թագավորի անունով և հռչակվեց Հայաստանի մայրաքաղաք։

  • Գնահատիր Արտաշես Առաջինի գործունեությունը որպես թագավոր:

Իմ կարծիքով Արտաշես առաջինը հայաստանը հզորացրել է:Նա շատ հզոր թագավոր է եղել:

Մի անգամ Արտաշեսը գնում է այն տեղը, ոտ Երասխն ու Մեծամորը միմյանց են խառնվում։ Տեղը նրան շատ է դուր գալիս, մանավանղ տեղում բարձրացող բլուրը։ Եվ նա վճռում է բլրի վրա քաղաք կառուցել։ Քաղաքի կառուցմանը մեծապես նպաստում էր Երասխ գետը, որի վրայով ղյուրությամբ կարելի էր անտառափայտ տեղափոխել։ Արտաշեսը կարճ ժամանակում բավական արագ և հեշտությամբ կառուցում է քաղաքը և այն իր անունով կոչում Արտաշատ։

Արտաշատում Արտաշեսը մեհյան է կանգնեցնում, Բագարանից այնտեղ փոխադրում Անահիտ դիցուհու արձանը և մնացած բոլոր հայրենական կուռքերը։ Տիր աստծո արձանը, սակայն, կանգնեցնում է քաղաքից դուրս, ճանապարհի եզրին։ Արմավիրից տարված և Երվանդաշատում վերաբնակեցված բոլոր հրեա գերիներին Արտաշեսը դուրս է բերում և բնակեցնում Արտաշատում։ Հրեա գերիներից բացի, Արտաշեսը Երվանդաշատի բոլոր վայելչությունները, որ դարձյալ տարված էին Արմավիրից կամ էլ Երվանդի կողմից էին կառուցվել, հանում բերում է Արտաշատ։ Դրանց վրա Արտաշեսն ավելացնում է նաև նոր կառույցներ ու կերտվածքներ, կարգավորում և Արտաշատը ղարձնում արքայանիստ քաղաք։

Փետրվարի 7-13-ը

Մաս 2


Տիգրան Երկրորդի գահակալումը: Մեծ Հայքի ամբողջականության վերականգնումը:

Առաջադրանք 1

  • Պատմել Արտաշես Առաջինից հետո մինչ Տիգրան Երկրորդ արքայի գահ բարձրանալու ընկած ժամանակահատվածը:

Արտաշես առաջինից հետո Մեծ Հայքում իշխեց նրա ավագ որդի Արտավազդ առաջինը:Նրա իշխանության վերջին տարիներին հայտնի է մի իրադարցություն:Հարևան պետություն Մեծ Հայքի միջև տեղի է ուեցել պաերազմ,որն ավրտվում է Մեծ Հայքի պարտությամբ:Պարթևները հասկանալով որ հայերը վրեժ կլուծեն, իրենց ապահովագրլու համար պահանջում են պատանդ տալ արքայազնին:Քանի, որ Արտավազդ առաջինը զավակ չուներ, պատանդ է տարվում նրա եղբայր Տիգրանի որդին,որի անունը նույնպես Տիգրան էր:Արտավազդ առաջինից հետո ՝ մոտ Ք. ա. 115 թ., գահ բարձրացավ նրա եղբայր Տիգրան առաջինը:Նա իշխեց մինչև Ք. ա. 95 թվականը:

  • Պատմիր Տիգրան Երկրորդի գահակալման սկզբնական քայլերի հաջորդականությունը:

Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը:Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք. ա. 112 թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այդ ժամանակ իշխում էր Միհրդատ VI-ը:Հայոց արքան ծրագրում էր արշավել Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք:Տիգրան II-ը և Միհրդատ VI-ը  Ք. ա. 94 թ. դաշինք են կնքում:Դաշնագրի համաձայն հայ-պոնտական զորքերը Ք. ա. 93 թ. նվաճեցին Կապադովկիան,որի արքան Հռոմիացիների դաշնակիցն էր:Ք. ա. 87 թ. Տիգրան մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա ջախջախելով պարթևական զորքերը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքպատան և պաշարեց այն: Պարթևական արունիքը նրան զիջեց ոչ միայն իր գրաված տարածքները այլև Տիգրանին հրչակեց (Արքայից արքա):

Տիգրան Երկրորդ Մեծի տերության ստեղծումը:

Ներկայացնել Տիգրան Մեծի ռազմաքաղաքական քայլերը:

Հայկական բոլոր հողերը միավորելու հաջորդ քայլը պետք է լիներ Փոքր Հայքի միացումը:Սակայն դա իրագործել չհաջողվեց, քանի որ Ք. ա. 112 թ. Փոքր Հայքը միացվել էր Պոնտոսին: Այնտեղ այդ ժամանակ իշխում էր Միհրդատ VI-ը:Հայոց արքան ծրագրում էր արշավել Հայաստանից արևելք, հարավ և հարավ-արևմուտք:Տիգրան II-ը և Միհրդատ VI-ը  Ք. ա. 94 թ. դաշինք են կնքում:Դաշնագրի համաձայն հայ-պոնտական զորքերը Ք. ա. 93 թ. նվաճեցին Կապադովկիան,որի արքան Հռոմիացիների դաշնակիցն էր:Ք. ա. 87 թ. Տիգրան մեծն արշավեց Պարթևստանի վրա: Նա ջախջախելով պարթևական զորքերը, հասավ Պարթևստանի ամառային մայրաքաղաք Էքպատան և պաշարեց այն: Պարթևական արունիքը նրան զիջեց ոչ միայն իր գրաված տարածքները այլև Տիգրանին հրչակեց (Արքայից արքա):

Գրավոր ներկայացնել նվաճված տարածքների ժամանակագրությունը:

Ք. ա. 93 թ. հայ-պոնտական զորքերը նվաճեցին Կապադովկիան:Ք. ա. 94թ. վերամիավորեց Ծոփքը:Ք. ա. 87 թ. Արշավեց Պարթևստանի վրա:

Տիգրանը հպատակեցրել է Ատրպատականը ու Կորդուքը ևսրանս հետ մնացյալ Նա նվաճել է Հրեաստանը:Միջագետքը:Բացի այդ, անցնելով Եփրատը, նա ուժով նվաճեց Ասորիքը ու Փյունիկյան:

Դիտել ֆիլմը  «Տիգրան Մեծ»/մաս առաջին/, այնուհետև ,նոր բացահայտումների մասին ամփոփիչ գրել:

Ես չգիտեյի, որ Միհրդատ VI-ը խոսել է Երկու տասնյակից ավելի լեզուներով:

Առաջադրանք 2

Հայկական աշխարհակալության ընդլայնումը

Քարտեզում գտիր, նշիր Տիգրան Մեծի  նվաճված տարածքները:

Տիգրան Մեծի վարած քաղաքականությունը նվաճված քաղաքների նկատմամբ:

Իմ կարծիքով Տիգրան Մեծը շատ լավ է կառավարել իր գրաված քաղաքները:

Հիմնավորիր նոր մայրաքաղաքի ստեղծման անհրաժեշտությունը:

Տիգրան Մեծի նվաճումներից հետո Արտաշատը հայտնվել էր երկրի ծայրամասում և անրհրաժեշտ էր նոր մայրաքաղաք:Այդ պատճառով Տիգրանը ստեղծեց նոր մայրաքաղաք Տիգրանակերտը:

Համեմատիր Տիգրանակերտ և Արտաշատ մայրաքաղաքները:

Արտաշատ

Արտաշատ, հին Հայաստանի մայրաքաղաքը մ․թ․ա․ II – մ․թ․ IV դարերում։ Գտնվում է Արտաշատ քաղաքից 10 կմ հարավ-արևելք, Արաքս գետի ձախ ափին, Արաքս և Մեծամոր գետերի միախառնման տեղում։ Ընդգրկված է Լուսառատի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ցանկում։Արտաշատը Հայաստանի հին մայրաքաղաքներից է (մ.թ.ա. II – մ. թ. IV դդ.)։ Կառուցել է Հայոց արքա Արտաշեսը մ.թ.ա. 180-170-ական թթ. և իր անունով անվանել Արտաշատ (հունարեն՝ Արտաքսատա), որը իրանական լեզուներով նշանակում է «Արտաշեսի ուրախություն»։ Ժամանակագիրներն Արտաշատ մայրաքաղաքի մասին գրում են «թագավորանիստ քաղաք», «մեծ ու խիստ գեղեցիկ քաղաք», «Հայաստանի Կարթագեն»։

                                                           Տիգրանակերտ   

Ուրս, որը շրջապատված է եղել պարտեզներով, այգիներով և որսատեղիներով։ Տիգրանակերտն Արևելքի նշանավոր քաղաքներից էր, արհեստագործության, առևտրի ու մշակույթի խոշոր կենտրոն։ Քաղաքն ունեցել է իր թատրոնը, որտեղ հույն դերասանները ողբերգություններ և թատերգություններ են բեմադրել։

Բացի Տիգրանակերտ մայրաքաղաքից, Տիգրանակերտ, Տիգրանավան և այլ անվանումներով քաղաքներ են հիմնադրվել նաև տերության այլ վայրերում՝ Ուտիքում, Արցախում (Տիգրանակերտ) և այլուր։

Հայաստանը Հռոմի դեմ պատերազմի տարիներին

Ներկայացրու հռոմեա-հայկական պատերազմի նախադրյալները: 

  Քանի, որ Միհրդատը Տիգրան II-ի դաշնկիցն էր այդ պատճառով Մեծ Հայքը և Հռոմ սկսեցին կռվել: Բացի այդ երբ Հռոմը գրավեց Պոնտոսը:Միհրդատը նահանջեց Հայաստան իր դաշնակցի մոտ:Հռոմը պահանջեց հանձնել Միհրդատին, սակայն Տիգրանը մերժեց նրանց: ԵՎ այդ ժամանակ սկսվեց Հայ-հռոմեական պատերազմը:

Համեմատել Տիգրանակերտի և Արածանիի ճակատամարտերը:

Արածանիի ճակատամարտ, տեղի է ունեցել հայկական և հռոմեական զորքերի միջև, Արածանի գետի մոտ։ Մ.թ.ա. 69-ի Տիգրանակերտի ճակատամարտում հռոմեական զորավոր Լուկուլլոսը, չկարողանալով վերջնականապես ընկճել հայկական բանակին, նահանջեց հարավ և վերահաս ձմռանը բանակեց Տիգրան Բ Մեծի դեմ ապստամբած Կորդուք գավառում։ Վճռական ճակատամարտ տալու մտադրությամբ, մ.թ.ա. 68-ի գարնանը Լուկուլլոսն անցավ Հայկական Տավրոսի լեռները և վերսկսեց պատերազմը։ 

Տիգրանակերտի ճակատամարտ, ռազմական ընդհարում հռոմեական զորքերի և հայկական կայազորի միջև։ Տեղի է ունեցել մ.թ.ա. 69 թվականի հոկտեմբերի 6-ին Հայաստանի մայրաքաղաք Տիգրանակերտի մոտ։ Պոնտոսում հռոմեական տիրապետությունը տապալելու և իր դաշնակից Միհրդատ VI Եվպատորին գահին վերականգնելու նպատակով Հայոց թագավոր Տիգրան Բ Մեծը նախապատրաստվել է երկու ուղղությամբ մտնել Ասիա հռոմեական մարզը և վճռական ճակատամարտ տալ Եփեսոսի մոտ։ Սակայն, կանխելով Տիգրան Բ Մեծի հարձակումը, մ.թ.ա. 69 թվականի գարնանը հռոմեական 40 հազարանոց բանակը Լուկուլլոսի հրամանատարությամբ Կապադովկիայի վրայով ներխուժել է Հայաստան և պաշարել է Տիգրանակերտը։Սեպտեմբերի կեսերին Տիգրանի գլխավորած հայկական բանակը մոտեցավ պաշարված Տիգրանակերտին։  Կայազորի հույն վարձկանները, կաշառվելով Լուկուլլոսի կողմից, հոկտեմբերի վերջերին ապստամբություն բարձրացնելով, քաղաքի դարպասները բացեցին հակառակորդի առջև։ Նորակառույց ու հարուստ քաղաքը քարուքանդ եղավ ու թալանվեց։ Միայն Լուկուլլոսը ձեռք գցեց ութ հազար տաղանդ արժողությամբ գանձեր։ Տիգրան Բ Մեծի Միջերկրածովյան տերությունը՝ ԱսորիքՓյունիկիաԿիլիկիա, անցել են Հռոմին։

Արտաշատի պայմանագրի նշանակությունը:

Արտաշատի պայմանագիր, կնքվել է հռոմեական զորավար Գնեոս Պոմպեոսի և հայոց արքա Տիգրան Մեծի միջև։

Մ.թ.ա 67 թվականի վերջին հռոմեական սենատը Լուկուլլոսի փոխարեն հռոմեական զորքերի հրամանատար է նշանակում Պոմպեոսին, որին տրվում են պատերազմներ վարելու, հաշտություն կնքելու և այլ լիազորություններ, ինչպես նաև սահմանափակ իշխանություն։ Պոմպեոսը, իր հրամանատար նշանակվելու մասին լուրը Կիլիկիայում լսելով, սկսում է նախապատրաստվել Միհրդատի և Տիգրանի դեմ պատերազմին։ Պոմպեսը կարճ ժամանակահատվածում խոշոր բանակ է ստեղծում, և, Միջագետքում Տիգրանի գրաված երկրները պարթևներին վերադարձնելու խոստումով, իր կողմն է գրավում Հրահատ III-ին՝ նրան դարձնելով Հայաստանի վտանգավոր հակառակորդ։ Հայաստանի և Պոնտոսի դեմ ուղղված հռոմեա-պարթեական դաշինքի կնքման գործում դեր է կատարում նաև Տիգրան Կրտսերը։

Մ.թ.ա 66 թվականի գարնանը Մեծ Հայքի վրա են հարձակվում պարթևական զորքերը` իրենց կորցրած հողերը վերագրավելու և Տիգրան Կրտսերին հայկական գահի վրա բարձրացնելու նպատակով։ Հայաստան մտնելուն պես Պոմպեոսը պաշարում է Արտաշատը, սակայն հայկական զորքերի կողմից երկար դիմադրությունից հետո Պոմպեսը վերադառնում է հայրենիք՝ պաշարումը հանձնարարելով Տիգրան Կրտսերին։ Հռոմեական զորքերի հրամանատարի հեռացումից հետո, Տիգրան Մեծը հարձակվում է և հաղթում որդուն, որին հաջողվում է փախչել։ Պոմպեոսը, Միհրադտին պարտության ենթարկելուց հետո, աշնանը հարձակվում է Մեծ Հայքի վրա և շարժվում դեպի Արտաշատ։

Տիգրան Մեծի համար ստեղծվում է բարդ իրավիճակ։ Նա միայն իր բանակով, առանց դաշնակից ուժերի չէր կարող դիմակայել Հին Հռոմին և Պարթևական թագավորությանը։ Մեծ Հայքի այդ ժամանակ կայուն չէր նաև ներքին դրությունը։ Այս ծանր պայմաններում մ.թ.ա 66 թվականի աշնանն Արտաշատում հաշտության պայմանագիր է կնքում Հայաստանի և Հռոմի միջև։

https://www.youtube.com/shorts/viYnx4KP8Ik

https://www.youtube.com/shorts/jAy8TWi11C0

https://www.youtube.com/shorts/NymlgOJx3Ic

 Փետրվարի 14-20-ը

Առաջադրանք 1.

Մեծ  Հայքի թագավորությունն Արտավազդ 2-րդի օրոք:Արտաշեսյան վերջին գահակալները:

Առաջադրանք 1

Համեմատել Արտավազդ Բ-ի և Արտաշես Բ-ի գործունեությունը.

  • կառավարման թվականները
  • ներքին քաղաքականությունը
  • արտաքին քաղաքականությունը
  • Ժամանակագրությունը

Արտաշես Բ 

Արտաշես Բ Իշխանություն մ.թ.ա. 30մ.թ.ա. 20

Ծնվել է՝ մ.թ.ա. 1-ին դար 

Մահացել է՝ մ.թ.ա. 20

Արտաշես Բ-ն հոր՝ Արտավազդ Բ-ի գերեվարումից հետո զինված հարձակմամբ փորձում է ազատել հորը, ինչը ձախողվում է։ Դրանից հետո Արտաշեսի գլխավորությամբ հայ ժողովուրդը Հայաստանի տարբեր հատվածներում սկսում է զինված ընդվզումներ, որոնք հռոմեական արյունարբու բանակի կողմից ճնշվում են։ Արտաշեսը ստիպված հեռանում է Պարթևստան, որտեղ նրան իր օգնությունն է առաջարկում Հրահատ Դ-ն, ով մինչև այդ խզել էր բարեկամական հարաբերությունները Արտավազդ Բ-ի հետ։ Արտաշեսը ամուսնանում է Հրահատ Դ-ի դստեր հետ և օգտվելով Հռոմում տիրող խառը իրավիճակից՝ հայ-պարթևական զորքերով անցնում է Հայաստան և ազատագրում այն։ Մ. թ. ա. 30 թվականին Արտաշատում Արտաշեսը թագադրվում է և ճանաչվում հայոց թագավոր։ Նա հատում է իր պատկերով մետաղադրամներ «Արքայից արքա» մակագրությամբ։ Նա անմիջապես ձեռնարկում է Հռոմին դաշնակից Ատրպատականի նվաճումը։ Նրա գլխավորած զորքերը գրավում են Ատրպատականը, տեղի թագավորին սպանում և Ատրպատականը միավորում Մեծ Հայքին։ Շուտով, երբ Արտաշեսը իմանում է իր ծնողների նահատակության լուրը, նա հրամայում է կոտորել Հայքում եղած բոլոր հռոմեացիներին։ Շուտով Օկտավիանոսին հաջողվում է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և նա նորից իր ուշադրությունը սևեռում է Արևելքի վրա։ Նա որոշում է Մեծ Հայքի թագավոր դարձնել Արտաշեսի եղբորը՝ Տիգրանին, ով երկար տարիներ մնացել էր հռոմում, և ըստ Օկտավիանոսի՝ հռոմվեացել։ Մ. թ. ա. 20 թվականին Արտաշեսը Արտաշատի պալատում դավադրաբար սպանվում է։ Հենց այդ ժամանակ հռոմեական լեգեոնները մտնելով Հայաստան՝ Արտաշատի մոտ գտնվող իրենց բանակատեղիում Տիգրանին թագադրում են որպես հայոց թագավոր, Արիոբարզանեսին՝ Ատրպատականի:

Արտաշես Բ

մ.թ.ա. 30–մ.թ.ա. 20

Ծնվել է՝ մ.թ.ա. 1-ին դար կամ անհայտ

Մահացել է՝ մ. թ. ա. 20

Արտաշես Բ-ն հոր՝ Արտավազդ Բ-ի գերեվարումից հետո զինված հարձակմամբ փորձում է ազատել հորը, ինչը ձախողվում է։ Դրանից հետո Արտաշեսի գլխավորությամբ հայ ժողովուրդը Հայաստանի տարբեր հատվածներում սկսում է զինված ընդվզումներ, որոնք հռոմեական արյունարբու բանակի կողմից ճնշվում են։ Արտաշեսը ստիպված հեռանում է Պարթևստան, որտեղ նրան իր օգնությունն է առաջարկում Հրահատ Դ-ն, ով մինչև այդ խզել էր բարեկամական հարաբերությունները Արտավազդ Բ-ի հետ։ Արտաշեսը ամուսնանում է Հրահատ Դ-ի դստեր հետ և օգտվելով Հռոմում տիրող խառը իրավիճակից՝ հայ-պարթևական զորքերով անցնում է Հայաստան և ազատագրում այն։ Մ. թ. ա. 30 թվականին Արտաշատում Արտաշեսը թագադրվում է և ճանաչվում հայոց թագավոր։ Նա հատում է իր պատկերով մետաղադրամներ «Արքայից արքա» մակագրությամբ։ Նա անմիջապես ձեռնարկում է Հռոմին դաշնակից Ատրպատականի նվաճումը։ Նրա գլխավորած զորքերը գրավում են Ատրպատականը, տեղի թագավորին սպանում և Ատրպատականը միավորում Մեծ Հայքին։ Շուտով, երբ Արտաշեսը իմանում է իր ծնողների նահատակության լուրը, նա հրամայում է կոտորել Հայքում եղած բոլոր հռոմեացիներին։ Շուտով Օկտավիանոսին հաջողվում է հաղթահարել ներքաղաքական ճգնաժամը և նա նորից իր ուշադրությունը սևեռում է Արևելքի վրա։ Նա որոշում է Մեծ Հայքի թագավոր դարձնել Արտաշեսի եղբորը՝ Տիգրանին, ով երկար տարիներ մնացել էր հռոմում, և ըստ Օկտավիանոսի՝ հռոմվեացել։ Մ. թ. ա. 20 թվականին Արտաշեսը Արտաշատի պալատում դավադրաբար սպանվում է։ Հենց այդ ժամանակ հռոմեական լեգեոնները մտնելով Հայաստան՝ Արտաշատի մոտ գտնվող իրենց բանակատեղիում Տիգրանին թագադրում են որպես հայոց թագավոր, Արիոբարզանեսին՝ Ատրպատականի:

Պատմել/գրավոր/ Արտաշեսյան վերջին արքաների մասին:

Տիգրան Դ

Տիգրան Դ (մ. թ. ա. 35 — 1), Հայոց թագավոր մ.թ.ա. 8–5 թթ. և մ.թ.ա. 2 թ. – մ.թ. 1 թ, Արտաշեսյան հարստությունիցՏիգրան Գ–ի որդին։ Գահակալել է քրոջ՝ Էրատոյի հետ։ Տիգրան Դ–ի գործունեության մասին տեղեկությունները կցկտուր են. հայտնի է, որ վարել է Հռոմից անկախ քաղաքականություն, հակադրվել նրա զավթողական մկրտումներին։ Անհանգստացած Տիգրան Դ–ի ինքնուրույն քաղաքականությունից՝ Օգոստոս Օկտավիանոս կայսրը մ.թ.ա. 5 թ. Հայաստան է ուղարկել հռոմեական բանակ, որը տապալել է Տիգրան Դ–ին և Էրատոյին, հայկական գահը հանձնել նրանց հորեղբորը՝ Արտավազդ Գ–ին։ Սակայն ժողովուրդը, չհաշտվելով 25 տարի Հռոմում ապրած և հայ իրականությունից հեռացած նոր թագավորի իշխանության հետ, մ.թ.ա. 2 թ. ապստամբել է և վերստին գահ բարձրացրել Տիգրան Դ–ին ու Էրատոյին։ Գահն ամրապնդելու և Հռոմի դեմ պատերազմից խուսափելու նպատակով, Տիգրան Դ ընծաներ է ուղարկել Օգոստոս Օկտավիանոսին և խնդրել իրեն ճանաչել Հայաստանի թագավոր։ Չցանկանալով հարաբերությունները սրել Արևելքում և դիրքերը թուլացնել Հայաստանում՝ Օգոստոս Օկտավիանոսը Տիգրան Դ–ին հանձնարարել է ներկայանալ Արևելքում հռոմեական բանակների ընդհանուր հրամանատար Գայուս Կեսարին։ Սակայն այդ այցելությունը չի կայացել. մ.թ. 1 թ. Տիգրան Դ սպանվել է Հայաստան արշաված կովկասյան լեռնաբանակների՝ սարմատականների ասպատակիչ հարձակումները ետ մղելիս։ Տիգրան Դ–ի անունով պահպանված դրամները բաժանվում են երկու խմբի, ըստ նրա առաջին և երկրորդ գահակալության։ Առաջինները հատված են պարթևական ոճավորմամբ, որոնցում Տիգրան Դ պատկերված է երկար ու խիտ մորուքով։ Երկրորդ գահակալության շրջանի դրամներին Տիգրան Դ պատկերված է Արտաշեսյանների ավանդական թագով, անմորուս կիսադեմով, դարձերեսին Էրատոն է՝ անթագ, վարսերը գլխի շուրջ հավաքած։

Էրատո, Հայոց թագուհի մ.թ.ա. 8-ից 5 թվականներին և մ.թ.ա. 2-ից մ.թ. 1 թվականներին։ Արտաշեսյան արքայատոհմի վերջին գահակալը, Տիգրան Գ-ի դուստրը։ Եղբոր՝ Տիգրան Դ-ի հետ ժառանգեց հոր գահը։ Հռոմի Օգոստոս կայսրը մ.թ.ա. մոտ 5 թ. բռնությամբ Հայոց գահին նստեցրեց Արտավազդ Գ-ին, իսկ Տիգրան Դ-ն և Էրատոն այդ ժամանակ խույս տվեցին դեպի Պարսկաստան և քաղաքական ապաստան գտան այնտեղ։ Հայերն ապստամբեցին և Պարթևստանի Հրահատ Ե արքայի սատարմամբ՝ մ.թ.ա. 2 թ Էրատոն և իր եղբայր Տիգրան Դ-ն վերահաստատեցին Հայոց գահին։ Մ.թ. 1 թ Հայաստան ներխուժած հյուսիսի լեռնականների հետ ընդհարման ժամանակ Տիգրան Դ զոհվեց։ Էրատոն հրաժարվեց թագավորելուց։ Հռոմից դժգոհ հայ ավագանին մ.թ. մոտ 6 թ վերստին գահին նստեցրեց Էրատոյին, որը, սակայն, մ.թ. 12-ին գահազրկվեց։ Էրատոյի և Տիգրան Դ-ի անունով պահպանվել են պղնձե դրամներ[1]։

Տիգրան Դ-ի օգնական մ. թ. ա. 8-ից մ. թ. ա. 1-ը

Մ. թ. ա. 8-ից 5-ը

Հելլենիստական սովորույթներին համաձայն Էրատոն ամուսնանում է Տիգրանի հետ։ Մ. թ. ա. 8 թ.-ին նրա հայր Տիգրան Գ-ն մահացավ, իսկ Տիգրան Դ-ն դարձավ Հայոց թագավոր։ Էրատոն նրան օգնում էր տարբեր հարցերում։ Թեև նրանց թագավորներ դարձրեց Օգոսստոս Օկտավիանոսը, նրանք դաշնակցում էին Պարթևստանի հետ և շարունակում էին հակահռոմեական քաղաքականությունը։

Նրանց դուստրը հետագայում ամուսնանում է Վիրքի թագավորի՝ Փարսման I-ի հետ։ Նրանք ունենում են երեք որդի` Միհրդատ I Իբերացի, Ռադամիստուս և Ամազասպուս (Ամազասպաս), որոնք հայտնի են Հռոմում գտնված հունարեն արձանագրությունից։

Հռոմը և Պարթևստանը անընդհատ մրցակցում էին, թե ում հետ Մեծ Հայքը պետք է դաշնակցեր։ Հռոմի դուրը չէր գալիս, որ Մեծ Հայքը դաշնակցում էր Պարթևստանի հետ։ Պարթևստանը, վախենալով, որ Հռոմի սպառնալիքներից՝ սկսել լայնածավալ պատերազմ, որոշում է խզել Մեծ Հայքի հետ դաշնակցությունը։ Այդպիսով՝ Հռոմը որոշեց չպատերազմել Պարթևստանի հետ, և Պարթև իշխանները հանգստացան։

Ֆեստուս Ռուփուսը պատմում է, որ Տիգրան Մեծ Դ-ն և Էրատոն մեծ հույսեր էին ներշնչում։ Նա նաև շեշտում է, որ Մեծ Հայքը Տիգրան Մեծ Դ-ի և Էրատոի ժամանակ շատ ուժեղ էր։

Ներկայացնել Արտաշեսյան արքայատոհմի կործանման պատճառները:

Հայոց հարցը վերջնական լուծելու համար Հռոմը այս անգամ դիմում է հին և փորձված միջոցներից մեկին։ Նա կաշառում է կովկասյան լեռնացի ցեղերին և նրանց ուղարկում Հայաստանում ասպատակություններ սփռելու։ Կովկասի սարմատական ցեղերի դեմ պատերազմելու ժամանակ էլ՝ մ․թ 1 թվականին զոհվում է Արտաշեսյան տոհմի վերջին գահակալ Տիգրան Դ-ն, որի մահով ավարտվում է Արտաշեսյան արքայատոհմի արական ճյուղը։ Քիչ անց գահից հրաժարվում է նաև հայոց թագուհի Էրատոն, որով վերջնականապես կործանվում է Արտաշեսյանների թագավորությունը։

Առաջադրանք 2

ԱՐՏԱՎԱԶԴ Բ. ՊԱՏԻՎԸ՝ ԿՅԱՆՔԻՑ ՎԵՐ/ֆիլմ/

. Ֆիլմը դիտելուց հետո գրավոր ներկայացրու նոր հետաքրքիր տեղեկությունները

Այս ֆիլմը ես դիտել եմ բազմաթիվ անգամ: Այդ պատճառով ինձ համար ոչ մի նոր տեղեկություն չիմացա:

. համեմատիր գրքում տեղակայված տեղեկությունների հետ

Իմ կարծիքով տեսաֆիլմում ավելի մանրակրկիտ են ներկայցվաց իրադարձուցյունները:

. գրիր փոքրիկ  եզրակացություն

Իմ կարծիքով Արտավազդ Բ-ն խելացի արքա է եղել:Ու կարողացել է երկիրը ճիշտ կառավարել:Նա եղել է  բանաստեղծ արքա:

Փետրվարի 21-27

Առաջադրանք 1

Հին Հունաստան /պատմել էջ 61-66/

Ամփոփել-ա. ինչ գիտեի Հին Հունաստանի մասին , բ.ինչ նոր պատմություններ իմացա Հին Հունաստանի մասին,գ. ինչի մասին ավելին կուզեիր ուսումնասիրել

Ես Հին Հունաստանի մասին շատ քիչ բան գիտեի:Օրինակ չգիտեի հունական աստվածների մասին կամ չինական պատի կառուցման պատճառը:

Ես իմացա Եգեյան ծովի մասին,Իկարոսի առասպելի մասին և այլ:

Ես կուզենաի իմանալ Չինգիզ Խանի մասին:

Առաջադրանք 2

Պատմել արխաիկ դարաշրջանի Հունաստանի մասին:

Հունաստանն Արխաիկ դարաշրջանում կամ Արխաիկ Հունաստան,պատմաբանների կողմից ընդունված եզր, որով անվանվում է Հին Հունաստանի պատմության՝ մ.թ.ա. 8-րդ դարից մինչև մ.թ.ա. 5-րդ դարասկիզբն ընկած ժամանակահատվածը։

Եզրն առաջացել է այդ դարաշրջանի հունական արվեստի ուսումնասիրությունների արդյունքում։ Այն համարվում է միջանկյալ ժամանակաշրջան Հին Հունաստանի արվեստի երկրաչափական և դասական դարաշրջանների միջև։

Ավելի ուշ «Արխաիկ ժամանակաշրջան» եզրն սկսեց վերաբերել ոչ միայն մ.թ.ա. 8-րդ դարի հին հունական արվեստին, այլ նաև Հունաստանի ներքին քաղաքական կյանքին։ Պատճառն այն էր, որ Արխաիկ ժամանակաշրջանը հաջորդեց «մութ տարիներին» և նշանավորվեց դեմոկրատիայի ծաղկումով, ինչպես նաև իմաստասիրության, թատրոնի, պոեզիայի և այլ բնագավառների առաջընթացով, գրավոր լեզվի վերածննդով (ստեղծվում է հունական այբուբենը մութ տարիներին մոռացված գծային գիր Բ-ի փոխարեն)։

  • Տալ հետևյալ բառերի բացատրությունը. արխաիկ, պոլիս, դեմոս, պարտային ստրուկ, էվպատրիդներ, օլիգարխիա, դեմոկրատիա, տիրան, տիրանիա, գաղութ/Կազմել փոքրիկ խաչբառ/:

Արխաիկ -դարաշրջան

Պոլիս-քաղաք-պետություն

Դեմոս-ընդհանուր առմամբ ազատ ու լիիրավ բնակչության անվանումը Հին Հունաստանում։ 

Պարտային ստրուկ — արխաիկ դարշրջանում մարդիկ ավելի հարստանում էին իսկ վոմանք կորցնում իրենց ունեցվցքը:Աղքատացաց մարդիկ գրավ էին դնում իրենց հողակտորը:Հողը կորցնելուց հետո նրանք գրավ էին դնում իրենց ու իրենց ընտանիքի անդամներին:Պարտքը չվճարելուց հետո նրանք դառնում էին պարտային ստրուկներ:

Էվպատրիդներ-էվպատրիդները ավագանու ամենահարուստ ներկայացուցիչներն էին:

Օլիգարխիա-օլիգարխ, քաղաքական համակարգում գործող մեծահարուստ, ով մեծ ազդեցություն ունի քաղաքական որոշումների ընդունման վրա:

Դեմոկրատիա-դեմոկրատիան կառավարման նոր համակարգ էր:

Տիրան-դեմոսի առաջնորդներին անվանում էին տիաններ, իսկ կառավարման ձեւը տիրանիա:

Գաղութ-բանտ

Տրոյական պատերազմ, աքայացի թագավորների դաշնակցային պատերազմը Եգեյան ծովի արևելքում գտնվող Տրոյա քաղաք-պետության դեմ։ Դարակազմիկ հակամարտության սկզբնավորման շարժառիթը հանդիսանում է տրոյացիների արքայազն Պարիսի կողմից Սպարտայի արքա Մենելայոսի կնոջ՝ Հեղինեի առևանգումը։ Տրոյական պատերազմը հին հունական դիցաբանության առանցքային նշանակության դրվագներից է, որն իր մեծ ազդեցությունն է թողել անտիկ շրջանի գրականության և արվեստի զարգացման, ինչպես նաև քաղաքակրթության ինքնատիպության ձևավորման վրա։ Տրոյական պատերազմին է նվիրված անտիկ գրականության առաջին նշանավոր հուշարձաններից մեկը՝ կույր բանաստեղծ Հոմերոսի «Իլիականը» էպիկական ստեղծագործությունը։ Հոմերոսի ստեղծագործությունների հիմքի վրա հույն ողբերգակներն ու մյուս ժանրի գրողները ստեղծել են իրենց քերթվածքները։ Հետագայում Տրոյական պատերազմին վերաբերվող բովանդակային նյութն օգտագործվում է հռոմեացի հեղինակների՝ ՎերգիլիոսիՕվիդիուսի և այլոց կողմից։ Արդյունքում՝ հունական առասպելաբանության շատ դրվագներ լատինականացվում են։

Աղբյուրը՝ Համաշխարհային պատմություն / էջ 67-71/

Առաջադրանք 3

Հին Սպարտան և Աթենքը

Քարտեզի միջոցով ներկայացնել Սպարտայի աշխարհագրական դիրքը:

Ներկայացնել Սպարտայում հասարակական դասերը, իրենց իրավունքները :

Սպարտայի հասարակական կարգը

Սպարտայի հասարակությունը կազմված էր երկու հակադիր դասերից՝ սպարտիատներից և հելոտներից:

Սպարտիատները դորիացիներն էին, որոնք իրենց ունեցվածքով և իրավունքներով հավասար էին միմյանց: Հողը պատկանում էր համայնքին: Սակայն սպարտիատները չէին զբաղվում երկրագործությամբ և արհեստներով: Նրանք զինվոր էին և ժամանակի մեծ մասը նվիրում էին մարմնակրթությանը:

Յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվում էր հողակտոր՝ այնտեղ ապրող հելոտներով: Վերջիններս պարտավոր էին մշակել հողը և սպարտիատին վճարել սահմանված չափի հարկ՝ բնամթերքով:

Հելոտները նվաճված և ստրկացված աքայացիներն էին: Նրանք սպարտիատների համայնքի սեփականությունն էին. ոչ ոք իրավունք չուներ նրանց վաճառելու: Ունեին իրենց ընտանիքը և փոքրիկ տնտեսությունը: Հելոտները զուրկ էին տարրական իրավունքներից:

Սպարտայի պետական կառավարումը

Սպարտայում համատեղ կառավարում էին երկու արքա: Ըստ ավանդույթի՝ նրանք սերում էին հերոս Հերակլեսից: Արքաների իշխանությունը ժառանգական էր:

Կար նաև Ծերակույտ, որը կազմված էր 28 անդամից: Նրանք ընտրվում էին ցմահ՝ ամենափառապանծ տոհմերի ներկայացուցիչներից: Արքաների հետ նրանք կազմում էին պետական կառավարման գերագույն մարմինը:

Կառավարման մարմիններից էր Աշխարհաժողովը, որին մասնակցում էին բոլոր չափահաս սպարտիատները: Աշխարհաժողովը հրա վիր վում էր ամի սը մեկ անգամ: Իրավասությունները սահմանափակ էին:

Հատկանշական էին սպարտացիների համատեղ ճաշկերույթները: Պետության հզորության հիմքը բանակն էր:

Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:

Պատմել սպարտական բանակի նշանակության մասին:

Պետության հզորության հիմքը բանակն էր:

Մարտունակ բանակի միջոցով Սպարտան իր տիրապետությունը տարածեց Հարավային Հունաստանում (Պելոպոնես): Սպարտայի կողմն անցան նաև Միջին Հունաստանի այնպիսի զարգացած պոլիսներ, ինչպիսիք էին Կորնթոսը և Մեգարան: Եվ Ք.ա. VI դարում ձևավորվեց Պելոպոնեսյան միությունը:

Քարտեզի միջոցով ներկայացնել Աթենքի աշխարահագրական դիրքը:

Համեմատել Աթենքի երեք նշանավոր պետական գործիչներին:

Լեոնիդասը տարբերվում է Թեմիստոկլեսից նրանով, որ Լեոնիդասը կառավարիչ է եղել իսկ Թեմիստոկլեսը զորավար:Իր գահակալման տասը տարիներին Լեոնիդասը  ոչ մի նշանակալի բան չի արել, սակայն անմահացրել է իր անունը Թերմոպիլեի ճակատամարտում:

Պերիկլեսը  աթենական պետական գործիչ, հռետոր և զորավար էր: Իսկ Լեոնիդասը կառավարիչ էր: Նա շատ բան չի արել հունաստանի համար: Սակայն անմահացրել է իր անունը Թերմոպիլեի ճակատամարտում:

Տալ հետևյալ հասկացությունների, բառերի բացատրությունը. հելոտներ, ծերակույտ, աշխարհաժողով, Պելոպոնեսյան միություն, փաղանգ, էկլեսիա, ստրատեգոսների խորհուրդ, օստրակիզմի իրավունք, լակոնիկ, օստրակոն:

Հելոտներ-Աքայացիներ

Ծերակույտ-Հին Հունաստանում՝ բարձրագույն աստիճանավորները և նրանց ժողովը:

Աշխարհաժողով-համաշխարհային՝ միջազգային ժողով:

Պելոպոնեսյան միություն- Սկսել է ձևավորվել մ․թ․ա․ 6-րդ դարից՝ Սպարտայի և մյուս պոլիսների միջև համաձայնություններ կնքելու միջոցով։ Սպարտան ստեղծելով Պելոպոնեսյան միություն՝ ձգտել է հեգեմոնիա հաստատել հելլենական աշխարհում և դաշնակից ապահովել հեչոտների ապստամբությունները ճնշելու ժամանակ։

Փաղանգ-զորագունդ, զորք, բանակ

Էկլեսիա-Սոլոնը հրավիրում էր աշխարհաժողովի(էկլեսիա) եւ ժողովրդական դատարանի նիստեր:

Ստրատեգոսների խորհուրդ-Ստրատեգոսների խորհուրդը  կառավարման նոր բարձրագույն մարմին էր:

Օստրակիզմի իրավունք-Օստրակիզմի իրավունք մտցրել է Կլիսթենեսը:Դրա էությունն այն էր, որ ամեն տարի աշխարհաժողովի առաջադրվում էր հետեւյալ հարցը. «Ում ես համարում Աթենքի համար վտանգավորր»: Նախապես բաժանված կավե սալիկների՝ օսստրակոնների վրա յուրաքանչյուրը գրում էր նրա անունը, ումհամարում էր այդպիսին:

 Լակոնիկ-Լակոնական ոճ, լակոնիզմ (հուն․՝ lakonismos-հակիրճություն), կարճ ու կտրուկ խոսք, մտքի սեղմ ու հստակ արտահայտություն։ Ըստ ավանդության` այդ ոճը բնորոշ է Լակոնիայում ապրող սպարտացիներին, որոնք սովորեցնում էին կարճ ու դիպուկ խոսել։

Լրացուցիչ/ընտրել երեք թեմաներից մեկը/

  1. Դիտել ֆիլմը, 15 նախադասությամբ ամփոփել: Հին Հունաստանը

Կրետեն բոլոր ժամանակներում եղել է հունական կղզիների մեջ հատընտիրը՝ քաղաքակրթության և մշակույթի բարձր զարգացվածությամբ և բոլորովին էլ պատահական չէ, որ հենց Կրետեում էլ դրվել է առաջին համահունական պետության հիմքերը։ Մ․թ․ա․ 3-րդ հազարամյակում Կրետեում սկսվում է տոհմական կարգերի քայքայումը և աստիճանաբար առաջանում են քաղաք-պետություններ։ Դրանց շարքում խոշորներից էին Կնոսոսն ու Մալիան։ Կրետեի քաղաքական պառակտվածությունը շարունակվում է մինչև մ․թ․ա․ 76-րդ դարերը, երբ պոլիսները միավորվում են մեկ պետության կազմում և ստեղծվում է Կնոսոսի միացյալ թագավորությունը։ Այս ժամանակաշրջանի Կրետեի վերաբերյալ պահպանվել են հունական առասպելապատումներ, ինչպես նաև նյութական մշակույթի հուշարձաններ։ Մեզ հայտնի հունալեզու մի շարք աղբյուրներ հավաստում են այն մասին, որ այս ժամանակահատվածում կղզու վրա տարածված է եղել Կրետեի թագավորության գերիշխանությունը, որը եղել է տարածաշրջանի ամենաազդեցիկ ծովապետություններից մեկը։

2.Սպարտայում երեխաների դաստիարակությունը:

Սպարտական դաստիարակությունուսուցման և դաստիարակության պետական համակարգ Սպարտայում մ․ թ․ ա․ 84-րդ դարեր։ Նպատակն էր՝ պատրաստել ֆիզիկապես զարգացած, տոկուն, համարձակ, ուժեղ կամքի տեր, ստրկատիրական կարգերին նվիրված մարտիկներ։ 7-8-ից մինչև 20 տարեկան երիտասարդները դաստիարակվում էին զինվորական տիպի պետական գիշերօթիկ դպրոցներում։ Սպարտական դաստիարակության համակարգի մեջ մտնում էին ֆիզիկական վարժություններ, ռազմարվեստի ուսուցում, գրել, կարդալ, կարճ և հակիրճ խոսք, խմբակային երգ, նվագ։ Նախատեսվում էր նաև ընտանիքում աղջիկների ֆիզիկական բազմակողմանի դաստիարակություն։

3.Հունական  յոթ իմաստուններից Սոլոնի մասին:

Պաշտոնավարությունն ավարտելուց հետո Սոլոնն սկսեց ճանապարհորդություն դեպի արեւելք։ Ճանապարհորդությունը տևեց տասը տարի (մ.թ.ա. 593-583 թթ.)։ Այդ ընթացքում նա եղավ ԵգիպտոսումԿիպրոսումԼյուդիայում։ Եգիպտոսում նա հանդիպեց Ամասիս II փարավոնին, զրույցներ ունեցավ քրմերի հետ։ Կիպրոսում նրան որպես բարեկամ ընդունեց Սողոս Փիլոկիպրոս թագավորը։ Այնտեղ նա իր խորհուրդներն առաջարկեց նոր մայրաքաղաքի շինարարության վերաբերյալ, ինչի համար թագավորը քաղաքին տվեց Սոլի անունը։
Այնուհետև եղավ Լյուդիայի Սարդիս մայրաքաղաքում, հանդիպեց Կրեսոս արքային։ Կրեսոսի հետ կայացած զրույցը հիշատակվում է անտիկ շատ աղբյուրներում։ Մասնավորապես, դրա մասին գրել է Պլուտարքոսը։
Մ.թ.ա. 583 թ. Սողոնը վերադարձավ Աթենք։ Նրա ստեղծած օրենքները շարունակում էին գործել և նրա բացակայության ժամանակ դրանք փոխելու կամ չեղարկելու փորձեր չէին արվել։
Պլուտարքոսը գրում է, որ իր ճանապարհորդությունից հետո Սողոնն այլևս քաղաքականությանն ակտիվ մասնակցություն չի ունեցել։

Մարտի 28-ի ապրիլի 3-ը

Առաջադրանք 1.

Նկարագրիր Ապենինյան թերակղզու աշխարհագրական դիրքը, բնակլիմայական պայմանները/Ճամփորդիր դեպի Իտալիա Google Maps ծրագրով :

Հռոմի պատմությունը սկզբնավորվել եւ ծավալվել է Իտալիյայում՝ Ապենինյան թերակղզում:Իտալիայայի ափերը երեք կողմից ողողվում են Միջերկրական ծովի ջրերը:

Հռոմի պատմությունը սկզբնավորվել եւ ծավալվել է Իտալիյայում՝ Ապենինյան թերակղզում:Իտալիայայի ափերը երեք կողմից ողողվում են Միջերկրական ծովի ջրերը:Երկրում կան ջրառատ գետեր, արգավանդ դաշտավայրեր առատ բուսականություն:

Պատմիր Հռոմի հիմնադրման ավանդության մասին, ներկայացրու նաև քո հորինած ավանդությունը Հռոմի մասին:

Հռոմը աշխարհի հնագույն քաղաքներից է, որն ստացել է «հավերժական քաղաք» անունը։ Այն իր անվանումը ստացել է քաղաքի առասպելական հիմնադիրներից մեկի՝ Հռոմուլոսի անունից։ Ըստ ավանդության՝ Հռոմը հիմնադրվել է մ.թ.ա. 753 թվականին։

Ներկայացրու վաղ պատմական Հռոմի կառավարման համակարգը:

Հռոմի արքա Սերվիոս Տուլիոսը Ք.ա.VI դ. կեսերին բարենորոգումներ կատարեց.իրականացրեց տարածքային եւ վարչական բաժանում:Քաղաքացիներին բաժանեց դասերի՝ ըստ նրանց տարեկան եկամտի:

Ներկայացրու քո վերաբերմունքը Սերվիոս Տուլիոսի բարենորոգումների մասին:

Իմ կարծիքով Սերվիոս Տուլոսը լավ թագավոր է եղել:Կատարել է բարենորոգումներ:Եվ փորձել է շենացնել իր երկիրը:

Դիտել տեսանյութը. Древний Рим за 20 минут, պատասխանել հարցերին.

ա.պատմել նոր բացահայտումների մասին

Ես չգիտեի որ հռոմեական սենատը կազված էր 300 հայրերից:Կամ չգիտեի որ սագերը արթնացրեցին հռոմեացիներին:

բ.ամենահետաքրքիր հատվածը

Ամենահետաքրքիր հատվածը այն հատվածն էր որ սագերը հռոմեացիներին զգուշացնում են վտանգի մասին:

գ. նոր բառերի բացահայտում

Ինձ համար ոչ մի նոր բառ չկար:

Առաջադրանք 2

Հռոմեկան քաղաք-պետությունը Ք.ա. 5-3-րդ դարեր

Նկարագրել, համեմատել պատրիկների, պլեբեյների իրավունքները:

Պատրիկները Հռոմի լիիրավ քաղաքացիներ էին:Բլեյբերներ անվանում էին այն մարդկանց ովքեր Հռոմի քաղաքացիներ չէին եւ նրանց արհամարանքով էին վերաբերվում:

Տուր «հանրապետություն» հասկացության բացատրությունը:

Հանրապետություն նշանակում է պետություն որում ավագանին չի իշխում:

Պատմիր հռոմեական բանակի կառուցվածքի մասին:

 Հռոմեական բանակի գլխավոր զորատեսակը հետեւակն էր:Այն կազմված էր 6 հազար զինվորից:Լեգիոնը բաժանվում էր հարյուրակների:Դրանցից 6-ը կազմում էինմեկ գումարտակ:Ամեն լեգիոն ուներ իր զինանշանը արծիվ:Դրա կորստի դեպքում լեգիոնը ցրվում էր:

Ապրիլի 4-10-ը

Հանրապետական կարգի ճգնաժամը

Նկարագրել Ք՚.ա. II-I դարերի ճգնաժամը:

Վաղ Հռոմական հանրապետությունում հասարակոււթյան հիմնական խավը միջին գյուղացիներն էին:Սակայն պատերազմները նոր երկների նվաճումը, մեծ թվով ռազմագերիների ներհոսքը փոխեսին երկրի հասարակական պատկերը:Քայքայվեց եւ քանակապես կրճատվեց միջին գյուղացիությունը:Նաեւ թուլացել էր Հռոմեական բանակը:

Ներկայացնել, համեմատել Գրաքոս եղբայրների՝ Տիբերիոսի, Գայոսի և Կոռնելիոս Սուլլանի բարեփոխումների ծրագիրը, գործունեությունը:

Հռոմին ճգնաժամից հանեցին Գրաքոս եղբայրները՝ Տիբերիոսը եւ Գայոսը:Ք.ա. 130-120-ական նրանք հանդես եկան բարեփոխումների ծրագրով:Պահանջվում էր վերականգնել միջին գյուղացիությունը, ստեղծել արհեստավարժ բանակ:Ավագանին ու ծերակույտը կատաղի դիմադրություն ցուցաբերեցին:Հազարավոր մարդիկ զոհվեցին:Նրանց թվում էին նաեւ Գրաքոս եղբայրները: Սակայն Գրաքոսները կարողացան իրականացնել իրենց ծրագրը:

Ներկայացրու ՝ովքեր էին գլադիատորները, ինչ իրավունքներ ունեին:

 Գլադիատորները ստրուկներ էին որոնք կրկեսում մարտնչում էին միմյանց դեմ:Նրանք ապրում էին ամենասուղ պայմաններում:

Պատմիր Սպարտակի ապստամբության մասին.Սպարտակը Հին Հռոմում մ. թ. ա. 74/73–71 թթ-ի ստրուկների խոշոր ապստամբության առաջնորդն է, հանուն ազատության պայքարի խորհրդանիշը:

Գլադիատորները կազմակերպել են աստամբություն Հռոմի դեմ:Նրանց ղեկավարը Սպարտակն էր:Հռոմ իր վերջին ճիքերը գործադրելով հաղթել է գլադիատորներին:

Առաջադրանք 2

Անցում պրինցիպատին

Տալ«Պրինցիպատ» հասկացության բացատրությունը:

Օկտավիանոսի օրոք սահմանված կառավարման ձևը կոչվել է «վերականգնված հանրապետություն». հստակ սահմանազատվել են պետության ղեկավարի իրավունքներն ու պարտականությունները: Հետագայում կառավարման այդ ձևը ստացել է պրինցիպատ անվանումը այսինքն` սենատի պրինցեպսի (առաջին սենատոր) կառավարություն:

Ներկայացնել Հուլիոս Կեսար բարեփոխումները, հիմնավորել այդ բարեփոխումների կարևորությունը:

Հուլիոս Կեսարը կատարել է մի շարք բարեփոխումներ՝ տնտեսական, նահանգների կառավարման, հարկային, վարչական, դրամական և այլն: Հաստատել է Հուլյան տոմարը (կոչվում է նրա անունով), որը 1582 թ-ին փոխարինվել է Գրիգորյան տոմարով: գրավել ամբողջ Իտալիան, գրել է ճառեր:Սենատը ճանաչել է ժողովրդի՝ նրան տված Հայր հայրենյաց պատվանունը:Հուլիոս Կեսարը ամրապնդել է երկրի տնտեսական եւ ռազմական կարգավիճակը:Նա հզորացրել է Հռոմը:

Բնութագրել Գայոս Օկտավիանոսին, ներկայացնել նրա բարեփոխումները, հիմնավորել կարևորությունը:

Օգոստոս Օկտավիանոսը  Հուլիոս Կեսարի քրոջ թոռն է և, Կեսարի կտակի համաձայն, նրա որդեգիրն ու ժառանգորդը:Սակայն իմ կարծիքով նա լավ կայսր չի եղել:Որովհետեւ նա Հռոմում զարգացրեց ստրկատիրությունը:

Օգոստոս Օկտավիանոս

Ներկայացնել Մարկոս Անտոնիոսի գործունեությունը:

Մարկոս Անտոնիոս (մ. թ. ա. 83, Հռոմ, Հին Հռոմ — մ. թ. ա. 30, Ալեքսանդրիա, Պտղոմեոսյան Եգիպտոս), հռոմեական քաղաքական գործիչ, զորավար։ Մոր կողմից եղել է Հուլիոս Կեսարի ազգականը։ Պաղեստինում և Եգիպտոսում պատերազմի ժամանակ առաջ է քաշվել որպես հեծելազորի պետ։ Մ.թ.ա. 49-45 թվականների քաղաքական պատերազմում պաշտպանել է Հուլիոս Կեսարին։ Մ.թ.ա. 43 թվականին, հանրապետական զորքերի պարտությունից հետո, Օկտիվիանոսի և Մարկոս Լեպիդոսի հետ կազմել է 2-րդ եռապետությունը։ Հռոմի տիրույթները բաժանելիս ստացել է արևելյան պրովինցիաները։ Մ.թ.ա. 37 թվականին ամուսնացել է Եգիպտոսի թագուհի Կլեոպատրայի հետ, վարել ցոփ կյանք, եղել բռնակալ, մղել զավթողական պատերազմներ, ջանացել ստրկացնել Արևելքի երկրները։

Բացատրել «Անցնել Ռուբիկոնը», «Եկա՜, տեսա՜, հաղթեցի՜» , «Եվ դո՞ւ, Բրուտոս» թևավոր խոսքերը:

Հուլիոս Կեսարը մտադրոււթյուն ունենալով հաղթել Պոմպեոսին: Ք. ա. 49թ. անցավ Ռուբիկոն գետը, որն Իտալյաի հյուսիսային սահմանն էր:Եվ իր բանակը առաջնորդեց դեպի Հռոմ:

Հուլիոս Կեսարը եկա տեսա հաղթեցի ասելիս օգտագործում է Լակոնական ոճ:Լաակոնական ոճը կարճ ու դիպուկ խոսքն է:

Սենատի նիստում (մ. թ. ա. 44 թ-ի մարտի 15-ին) դավադիրները շրջապատել են Կեսարին և սպանել նրան: Կեսարը, մարդասպանների մեջ տեսնելով իր նախկին ընկերոջը` Բրուտոսին, բացականչել է. «Եվ դո՞ւ, Բրուտոս»:

Ապրիլի 11-17-ը, առաջադրանք, 6-րդ դասարան

Առաջադրանք 1

Հռոմեկան կայսրության ծաղկումն ու անկումը

1.10 նախադասությամբ հիմնավորիր Հռոմեկան կայսրության «ծաղկումը» ժամանակաշրջանը:

Հաջորդել է Անտոնինոս Պիոսին։ 162-166 թթ. հռոմեա-պարթևական պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ 166 թ. կնքած պայմանագրով Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արևմտյան մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները։166-180 թթ. պատերազմում պարտության է մատնել գերմանական ցեղերին և սարմատներին։ 172 թ. ճնշել է Եգիպտոսում բռնկված «բուկոլոսների» (հովիվների) ապստամբությունը։Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մարկոս Ավրելիոսը իր «Խորհրդածություններ» (հունարեն վերնագիրը՝ «Ինքն իրեն/Ինքն իր համար» (հուն․՝ Τὰ εἰς ἑαυτόν), հայերեն թարգմանվել է նաև «Գիրք ոսկեղենիկ» անվամբ) փիլիսոփայական աշխատության մեջ (բաղկացած է 12 «գրքերից» կամ գլուխներից) արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղաքական կարգի կատարելագործման հնարավորությանը։

  • Բնութագրիր Մարկոս Տրայանոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը:

Մարկոս Տրայանոսը սիրում էր ռազմարվեստը: Նա ծնկի բերեց Հռոմի թշնամի Պարթեւստանին:

Իմ կարծիքով Մարկոս Տրայանոսը շատ հզոր կայսր էր: Իմ կարծիքով Հռոմը շատ է հզորացել նրա օրոք:

  • Բնութագրիր Մարկոս Ավրելիոսին որպես կայսր, իր քաղաքականությունը, գործունեությունը;

Մարկոս Ավրելիոսը Հռոմի կայսր Անտոնինոսների հարստության ներկայացուցիչ էր, ուշ ստոիկյան դպրոցին պատկանող փիլիսոփա, Էպիկտետոսի հետևորդ, «Խորհրդածություններ» երկի հեղինակ։

Մարկոս Ավրելիոսը նույնպես շատ խելացի կայսր էր: Նրա օրոք Հռոմը թե տնտեսական եւ թե ռազմական հզորության:

  • Համեմատիր այս երկու կայսրերին:

Մարկոս Ավրելիոսը մեծ իմաստասեր էր ու չէր սիրում գրավել տարածքներ: Իսկ Մարկոս Տրայանոսը գրավում էր շատ տարածքներ: Եվ այդպես նրանք տարբերվում էին իրարից:

  • Մեկ տեսանյութը դիտելուց հետո ամփոփիր 20 նախադասությամբ:

Մարկոս Ավրելիոսը մեծ իմաստասեր էր:Այս բոլոր փիլիսոփայական մտքերը նա է գրել:

Ձեր մտքերը դառնում են ձեր կյանքը:

Մարդը պետք է ազնիվ լինի բնավորությամբ, ոչ թե հանգամանքներով:

Պետք է մտքով նվաճել այն, ինչը հնարավոր չէ հաղթահարել ուժով:

Մի արեք այն, ինչ դատապարտում է ձեր խիղճը և մի ասեք այն, ինչը չի համապատասխանում ճշմարտությանը:

Եթե ​​որևէ մեկը կարողանա ինձ հստակ ապացուցել, որ ես սխալ եմ դատում կամ գործում, ապա ես հաճույքով կփոխվեմ։ Որովհետև ես փնտրում եմ այն ​​ճշմարտությունը, որից ոչ ոք երբեք չի տուժել:

  • Ներկայացրու Դիոկղետիանոս կայսեր կատարած բարեփոխումները, հիմնավորիր վարած քաղաքականության թույլ, ուժեղ կողմերը:

 Դիոկղետիանոսի գահակալմամբ ավարտվում է 3-րդ դարի ճգնաժամը։ Դիոկղետիանոսը զգաց, որ միայնակ կառավարել այդ մեծածավալ կայսրությունն անհնար է, այդ պատճառով կայսրությունը կիսեց երկու հավասարազոր կայսրերի միջև, ովքեր կրում էին Օգոստոս տիտղոսը։ Նրա բաժանման հիման վրա հետագայում ստեղծվեցին Արևմտահռոմեական և Արևելահռոմեական կայսրությունները։ 293 թ. այդ բաժանումն ավելի խորացավ, քանի որ յուրաքանչյուր Օգոստոս ընտրեց ենթակայսրերի՝ Կեսարների, որպեսզի ապահովեն ժառանգների։ Այս կառավարման համակարգը հետագայում հայտնի դարձավ որպես Տետրարխիա (“չորսի իշխանությունը”) կամ Չորրորդապետություն։ Նա կարողանում է հայոց գահին հաստատել ապագա Տրդատ Գ Մեծին։ Նա վարել է խիստ քաղաքականություն, որի շնորհիվ կարողացել է որոշ ժամանակով միավորել կայսրությունը։ Դիոկղետիանոսը միակ կայսրն է, ով ինքնակամ հրաժարվել է գահից։

  • Ներկայացրու Հռոմեկան կայսրության տրոհման պատճառները:

Պատերազմական բնավորություն չունեցող Ավրելիոսը ստիպված է եղել բազմիցս մասնակցել մարտական ​​գործողություններին։

Պարթևները ներխուժեցին հռոմեական տիրույթներ Անտոնինոս Պիոսի մահից անմիջապես հետո և երկու ճակատամարտերում ջախջախեցին հռոմեացիներին։ Հռոմեական կայսրությունը 166 թվականին հաշտություն կնքեց Պարթևաստանի հետ, ըստ որի Հյուսիսային Միջագետքը դուրս եկավ կայսրությանը, իսկ Հայաստանը ճանաչվեց հռոմեական շահերի ոլորտի մաս։ Նույն թվականին գերմանական ցեղերը ներխուժեցին Դանուբի հռոմեական կալվածքներ։ Մարկոմանները ներխուժեցին Պաննոնիա, Նորիկում, Ռեցիա նահանգներ և Ալպիական անցուղիներով ներթափանցեցին հյուսիսային Իտալիա մինչև Ակվիլեա։ Լրացուցիչ ռազմական կոնտինգենտներ են տեղափոխվել հյուսիսային Իտալիա և Պանոնիա, այդ թվում՝ արևելյան ռազմաճակատից։ Կատարվել է լրացուցիչ զորքերի հավաքագրում, այդ թվում՝ գլադիատորների, ստրուկների միջավայրից։ Համկայսրերը արշավի են դուրս եկել բարբարոսների դեմ։ Գերմանացիների և սարմատների հետ պատերազմը դեռ չէր ավարտվել, երբ Հյուսիսային Եգիպտոսում սկսվեցին անկարգություններ։

178 թվականին Մարկուս Ավրելիոսը արշավեց գերմանացիների դեմ, և նրան հաջողվեց հասնել մեծ հաջողությունների, բայց ժանտախտի համաճարակը հասավ հռոմեական զորքերին :

Առաջադրանք 2

Կրոնը, հռոմեկան մշակույթը

Հին Հռոմեառցիները երկրպագում էին բազմաթիվ Հեթանոսական աստվածների:

Տալ «Կրոն» հասկացության բացատրությունը:

Կրոնը այն է ինչին մարդիկ հավատում են: Օրինակ Իսլամ, Քրիստոնեություն, Բուդիզմ եւ այլն:

Տալ «Հեթանոսություն» հասկացության բացատրությունը, ծագումը:

Հեթանոսություն նշանակում է բարբարոսական արարք:

Նկարագրել հին հավատալիքների ձևավորման պատճառները:

Հռոմեական աստվածները համարվում էին ընտանիքների պահապան ոգիներ: Հռոմեացիները հատուկ ակնածանքով էին վերաբերվում նախնիների հիշատակին:

Ընտրել Հռոմեական աստվածություններից մեկը, նկարագրել, համեմատել հունական, հայկական տվյալ աստվածության հետ:

Վահագնը ռազմի քաջության, հաղթանակի ու ամպրոպի գերագույն աստվածն է հին հայկական դիցաբանության մեջ։Ըստ ավանդության՝ Վահագնը ծնվել է տիեզերքի բուռն երկունքի ժամանակ, երբ նրա երեք բաղկացուցիչ մասերը՝ երկինքը, երկիրն ու ծովը բռնվում էին երկունքի ցավերով։ Երկունքից շառագունած ծիրանի ծովի մեջ վառվող եղեգնի ծխից ու բոց արձակող փողից վազելով ելնում է պատանի Վահագնը։

Նախապես կարծում էին, որ Հերան ծնել է Արեսին կախարդական ծաղիկի հետ հպումից։ Առավել ուշ առասպելներում Արեսը հանդես էր գալիս որպես Զևսի որդի, որը նրան անվանել է աստվածներից ամենա ատելի և պնդում, որ եթե Արեսն իր որդին չլիներ վաղուց արդեն գցել էր Տարտարոս։ Մոլեգին Արեսի սրտին հրճվանք էին բերում միայն դաժան մարտերը։Ի տարբերություն Վահագն աստծու, Արեսը վիշապներ չէր սպանում:

Քրիստոնություն. առաջացումը, տարածումը, նկարագրությունը

Առաջին դարում ձեւավորվեց մի նոր հավատք Քրիստոնեությունը: Այն նվիրված էր ամենակարող աստծու պաշտպանմունքին: Աստված շատ է սիրում մարդկանց եւ հանուն նրանց աշխարհ է  առաքել իր միակ որդուն Հիսուս Քրիստոսին: 381թ. Քրիստոնեությունը Հռոմում հաստատվեց որպես պաշտոնական կրոն:

Հետաքրքիր փաստեր քրիստոնության հետ կապված:

Քրիստոնեություն (հուներենից՝ Χριστός — «օծյալ») —  մոնոթեիստական կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդայականության հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ:

Քրիստոնեություն բառն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում: Քրիստոնեության գլխավոր հատկանիշներն են՝ միաստվածությունը՝ օրինակարգված Աստվածության միության (միակության) մեջ դրսևորվող դեմքերի՝ Երրորդության (Հայր Աստված, Որդի Աստված, Սուրբ Հոգի Աստված) վերաբերյալ վարդապետությամբ:

Համեմատել քրիստոնեությունը, հեթանոսությունը:

Քրիստոնեությանը հավատացող մարդիկ հավատում են մեկ իրական Աստծու: Հիսուս Քրիստոսը Աստծու որդին է: Քրիստոնեությանը հավատացողները կոչվում են քրիստոնյաներ:

Հեթանոսությանը հավատացողներ երկրպագում էին շատ աստվածների: Հեթանոսությանը հավատացողները կոչվում են հեթանոսներ:

Ապրիլի 18-24, առաջադրանք, 6-րդ դասարան

1.Հռոմեական մշակույթը/պատմել էջ 139-143/

  • «Ճապոնական քաղաքակրթության գաղտնիքները»

Ճապոնիան աշխարհի հնագույն պետություններից է և ունի յուրօրինակ պատմություն։ Ճապոնիայի պատմության վրա մեծապես ազդել է նրա՝ այլ տարածաշրջաններից տևական մեկուսացված լինելը։ Միաժամանակ, ճապոնական մշակույթի և գրերի վրա զգալի ազդեցություն են ունեցել կորեական և չինական մշակույթը։ Առաջին պետություներն այստեղ ձևավորվել են ուշ 4-6-րդ դարերում։ 8-րդ դարի վերջին երկիրը կանգնեց մոնղոլական վտանգի առջև։ Մոնղոլական 150 հազարանոց զորքն ափ իջավ Ճապոնիայում։ Հիսուն օր տևած պայքարից հետո մի ուժեղ թայֆուն խորտակում է մոնղոլական նավատորմը։ Ճապոնացիները թայֆունն անվանեցին կամիկաձե` աստվածային քամի. նրանք հավատում էին, որ աստվածները օգնեցին իրենց։ Այդ դեպքերից հետո մի քանի դար շարունակ թեժ պայքար էր ընթանում ուժեղ տոհմերի միջև։ 1603 թվականին Տոկուգավան դարձավ սյոգուն։ Սյոգունությունը դարձնելով ժառանգական` Տոկուգավաները երկար ժամանակ պահպանեցին այն։ Նրանք, ի դեմս Ճապոնիայում հաստատված եվրոպացի առևտրականների ու կաթոլիկ միսիոներների  (քարոզիչներ), մեծ սպառնալիք տեսան պետության համար։ Այդ պատճառով 1612 թվականին քրիստոնեությունը հայտարարվեց օրենքից դուրս։ Արգելվեց օտարերկրացիների մուտքը դեպի Ճապոնիա. բացառությամբ հոլանդացի և չինացի առևտրականների համար։ Արգելվեց նաև տեղացիների ելքը այլ երկրներ։ Այսպես մոտ երեք դար Ճապոնիան ինքնամեկուսացավ արտաքին աշխարհից։

«Ճապոնիայի մասին»/տեսանյութ/

Ճապոնիայի աշխարհագրական դիրքը որքանով է ազդել

Ճապոնական քաղաքակրթության ձևավորմանըը:

Ճապոնիան կղզիների երկիր է, որի մեծ մասը ծածկված է անտառներով և լեռներով։ Ճապոնիայի աշխարհագրական դիրքը խանգարում էր մշակույթի ավելի վաղ զարգացմանը։ Այն գտնվում էր մշակութային աշխարհի ծայրամասում, և ուրիշ պետություններ ավելի շուտ էին սկսել քաղաքակրթություն ձևավորել։

Ի՞նչ է փոխառել Ճապոնիան Չինաստանից տնտեսական, սոցիալ-քաղաքական , մշակութային ոլորտներից:

6-րդ դարի կեսերին Ճապոնիայում հայտնվում են չինացի և կորեացի գիտնականներ, ովքեր ճապոնացիներին ծանոթացնում են չինական գրությանը և կոնֆուցիական ուսմունքներին։ Իսկ 6-րդ դարում, Ճապոնիա ներթափանցեց նաև բուդդայականությունը։

Ի՞նչ տեղ է գրավում գեղագիտական ​​սկզբունքը ճապոնական մշակույթում։

Ճապոնացիների բարոյական սկզբունքները սերտորեն կապված են գեղեցկության մասին նրանց պատկերացումների հետ։ ։ Գեղեցկությունն ու բնական լինելը ճապոնացիների համար նույնական հասկացություններ են: Գեղագիտական պաշտամունքներից է նաև թեյախմությունը, որը ճապոնացիների մոտ ծեսի նման հատուկ արարողություն է։

Ինչպե՞ս կարող եք բացատրել այն փաստը, որ ժամանակակից ճապոնական հասարակությունը ամենահանդուրժողներից մեկն է:

Ճապոնացիների մոտ ընդունված չէ մեծամտությունը և գոռոզությունը։Ճապոնացիները կոնֆլիկտներ չեն սիրում, և եթե նայենք նրանց պատմությունը, կտեսնենք, որ այնտեղ սոցիալական ցնցումներ գրեթե չկան։ 

Ի՞նչ դեր է խաղում ավանդապաշտությունը ժամանակակից Ճապոնիայում:

Ի՞նչ դեր է խաղում ավանդապաշտությունը ժամանակակից Ճապոնիայում:
Ճապոնացիները շատ հավատարիմ են իրենց ավանդույթներին։ Նրանց մոտ մինչև հիմա մնում է մեծերի նկատմամբ հարգանքը։

«Ճապոնական ոգի – արևմտյան տեխնոլոգիա» – բացատրեք այս ճապոնական կարգախոսը.

Վերջին տարիներին տեխնոլոգիական զարգացումը Ճապոնիայում մեծ հաջողությունների է հասել։ Ճապոնացիները կարողացել են հիանալի համադրել անցյալը և ներկան։ Այս կարգախոսը Ճապոնիայի արդիականացման պատմությանն է վերաբերում, այլ կերպ ասած՝ Ճապոնիայի սիրտը հնի մեջ է, միտքը՝ նորի։

Առաջադրանք 1

Մեծ Հայքի Արշակունյաց թագավորությունը I-III դարերում

Կազմել Հայաստանի առաջինից-երրորդ դարերի ժամանակագրությունը:

1-ին դարի կեսերից նոր փուլ սկսվեց հայ-պարթևական հարաբերություններում։ Հայաստանում գահին բազմել էր Հռադամիզդը, ով առանց երկմտելու սպանել էր իր հորեղբոր՝ Միհրդատի ամբողջ ընտանիքը։ Հայ ժողովուրդը չէր ցանկիանում ունենալ Հռադամիզդի նման թագավոր։ Իսկ Վաղարշ Ա-ի գահալակումը նոր հույսեր էր ներշնչում։ Պարթևաստանում գահ բարձրացած Վաղարշ Ա Արշակունին (5180) իր եղբոր՝ Տրդատի հետ 52 թվականին մտնում է Մեծ Հայք՝ ունենալով հայ ավագանու աջակցությունը։ Պարթևները օգնում են հայերին դուրս վտարել հռոմեական դրածոներին և նրանց կողմից թագավոր հռչակված Հռադամիզդին, ով սկզբում մեկնում է Հռոմ, ապա հռոմեական զորքերի օգնությամբ վերստին բազմում հայոց գահին։ Հայերի կազմակերպած դավադրության արդյունքում Հռադամիզդը փախչում է Վիրք՝ հոր մոտ և սպանվում վերջինիս կողմից։ Տրդատը հռչակվեց Մեծ Հայքի թագավոր։Գառնու ամրոցի կառույցը ստեղծվել էր դեռ մ.թ.ա. 3-2-րդ դարերում։ Ռազմա-ամրաշինության այս ուշագրավ համակարգը կառուցվել է եռանկյունաձև բարձր հրվանդանի վրա, որը հարավային, հարավարևմտյան և մասամբ արևելյան կողմերից շրջապատված է բնական անանցանելի ժայռերով, իսկ մնացած հատվածում տասնչորս ուղղանկյուն աշտարակների և ամրակուռ պարսպապատերի հաջորդականությամբ ստեղծվել է պաշտպանական հզոր պատնեշ։ Այն հատվածներում, որտեղ հակառակորդի հարձակումը հնարավոր էր ավելի նվազ ուժերով ետ մղել, աշտարակները կառուցված են միմյանցից 25-32 մ հեռավորության վրա, իսկ մյուս մասերում միմյանց ավելի մոտ են՝ դրված են 10-13,5 մ ավելի ներս՝ ստեղծելով արհեստական աղեղ, որի մեջ ներքաշված հակառակորդի ուժերին ավելի հեշտ է եղել խոցելը։

Բնութագրել Տրդատ Առաջինին:

Տրդատ Ա (մոտ 28 – 88), Մեծ Հայքի Արշակունի թագավոր 52 թվականից։ Պարթևաց Արշակունի արքա Վոնոն Բ–ի որդին, Պարթևաստանի թագավոր Վաղարշ Ա–ի եղբայրը։ Գահ է բարձրացել հայկական ավագանու աջակցությամբ։

Նկարագրել Հռանդեայի ճակատամարտը:

Հռանդեայի ճակատամարտ, հայ-պարթևական և հռոմեական զինված ուժերի միջև 62 թվականի գարնանը Հռանդեա կոչվող վայրում տեղի ունենցած ռազմական բախում։ Հայկական բանակն առաջնորդում էր Տրդատ Ա-ն, պարթևականը՝ Վաղարշ Ա-ն, իսկ հռոմեականը՝ Պետոսը։

Սահմանել, բացատրել «Ժամանակ անիշխանության» հասկացությունը

  • ական թթ. կեսերից Հայոց գահը զավթում են պարսից դրածո մի քանի գահաժառանգներ: Մովսես Խորենացին այդ ժամանակաշրջանը բնութագրել է որպես Ժամանակ Անիշխանության:

Առաջադրանք 1

  1. Տրդատ Առաջինի գահակալումը

Տրդատ Ա-ն վերադառնալով Հայաստան՝ զբաղվեց երկրի տնտեսության վերականգնմամբ և շինարարական աշխատանքներով։ Վերականգնվում է Արտաշատ մայրաքաղաքը, որը ստանում է նախկին շուքը։ Հռոմեացի պատմիչների վկայությամբ՝ այն կոչվում է «Ներոնեա»:

Մայրաքաղաքից ոչ հեռու՝ Ազատ գետի հոսանքով դեպի վեր՝ Գառնիում, կառուցվում է հզոր բերդ, ինչպես նաև արքայական բաղնիք և այլ կառույցներ։ Գառնու հեթանոսական տաճարը կառուցվել էր 77 թվականին՝ Հռոմի Կոլիզեյից 3 տարի առաջ։ Ենթադրվում է, որ տաճարը նվիրված է եղել արևի աստված Հելիոս Միհրին։

Ներկայացնել հայ-պարթևական հարաբերությունները ընդդեմ Հռոմի:

Հայերը և Պարթևները թշնամացած էին Հռոմի դեմ: Եվ հակամարտում էին իրար դեմ:

Հռանդեայի ճակատամարտի  հետևանքները:

Հռանդեայի ճակատամարտից հետո Հռոմի կայսր Ներոնը հայտնում է որ կճանաչի Տրդատի գահակալությունը:

Ներկայացրու Տրդատի  թագադրման պատմությունը:

Տրդատը 65 թ. գնում է Հռոմ: Ուղեվորության ծախսերը հոգում էր կայսերական գանձարանը: Հասնելով Նապոլիս նա ներայանում է Ներոնին և հրաժարվում է իր վրայից հանել սուրը: Տրդատը և Ներոնը գնում են պետության մայրաքաղա  և Տրդատը թաադրվում է:

Առաջադրանք 2

Մեծ Հայքը I դարի վերջից, մինչև IIIդարի սկիզբը

Ներկայացրեք Հայաստանում տիրող իրավիճակը Տրդատ Առաջինից հետո:

Տրդատ Ա-ին հաջորդեց Սանատրուկ II-ը: Սանատրուկի գահակալած տարիները խաղաղ էին: Սանատրուկ II-ը  փայլուն տիրապետում էր ռազմարվեստին:

Ներկայացրու Վաղարշ Առաջինի հիմնած քաղաքի մասին հետաքրիր տեղեկություններ:

Վաղարշ Ա-ն ստեղծել է Վաղարշապատ քաղաքը: Դրանից հետո Արքունիքը տեղափոխվեց նոր մայրաքաղաք: Վաղարշ Ա-ից հետո Հայաստանի թագավոր դարձավ Տիգրանը:

Պատմել Խոսրով Առաջինի օրոք հայ-հռոմեկան հակամարտության մասին:

 Խոսրով Ա-ի կառավարծ տարիները խաղաղ չէին: Հռոմի կայսրը խաբեությամբ Խոսրովին հրավիրում է Ասորիք, ձերբակալում եւ ուղարկում Հռոմ:

Առաջադրանք 1

«Ժամանակ անիշխանության»

Ներկայացնել Խոսրով Երկրորդ,  Անակ Պարթևի հարաբերությունները:

Խոսրով II-ին սպանելու նպատակով պարսից արքան Հայաստան է ուղարկում Անակ Պարթևին: Իբրև թե պարսից հետապնդումներից խուսափելով  ներկայացել է Խոսրով Արքային: Խոսրով արքան նրան բնակեցնիում է Արտազ գավառում: Հայաստան գալուց և որդու Գրիգորի ծնվելոււց երեք տարի հետո  Անակը սպանոււմ է Խոսրովին:  

Հիմնավորել «Ժամանակ անիշխանության» ժամանակաշրջանը;

 260 թթ. կեսերին պարսից արքան զավթեց  հայոց գահը: Այդ պատճառով Մովսես Խորենացին այս ժամանակաշրջանը բնութագրել է որպես «Ժամանակ անիշխանության»:

Պատմել զրադաշտականության մասին:

Զրադաշտականությունը բավականին տարածված էր և երիտասարդ կրոնների շարքին չէր պատկանում։ Զրադաշտականությունն իր անունը ստացել է Աստծուց հայտնությամբ զրադաշտական դավանանքի ուսմունքն ու հիմնական գաղափարները ստացած նահապետի՝ Զրադաշտի անունով:

Տրդատ Երրորդի գահակալությունը

Հիմնավորել Տրդատ Երրորդի մեծ պատիվների արժանանալը, հռոմեական կայսեր կողմից:

Տրդատ III-ը Օլիմպիական խաղերում հաղթում է: Նա մեծ սխրագործություններ է կատարել մարտադաշտում: Օրինակ 276 թ. մենամարտու գոթերի իշխանին: Ահա այդ պատճառով հռոմեական կայսրը նրան մեծ պատիվների է արժանացնում եւ թագադրում է:

Ներկայացնել կապը այս անձանց , հասկացությունների հետ Գրիգոր Լուսավորիչ, Հռիփսիմյաց կույսեր, քրիստոնեություն:

Հռիփսիմյաց կույսերը և Գրիգոր Լուսավորիչը հավատում էին Հիսուս Քրիստոսին: Նրանք քրիստոնություն էին քարոզում:

Ներկայացնել Մծբինի պայմանագրի նշանակությունը հայերի համար:

298 թ. Մծբինում հռոմեա-պարսկական 40-ամյա պայմանագիր է կնքվում իսկ Տրդատ III-ը վերջապես հաստատվում է հայոց գահին: Այս իրադայձությունը շատ մեծ նշանակություն ուներ հայերի համար:

Առաջադրանք 1

Հին Հայաստանի մշակույթը/Հայոց պատմություն,էջ 145-147/

Հայկական վիպերգերը/Հայոց պատմություն,էջ 150-153/

Հայ հին վիպաշխարհ/ԸՆտրել պատմություններից մեկը, կարդալ, պատմելով գրել բլոգում, կամ տեսանյութ պատրաստել/

ՏԻԳՐԱՆ ՄԵԾ

Տիգրանը հայոց թագավորներից ամենահզորն էր և ամենաքաջը։ Իր բացառիկ արիությամբ ու քաջությամբ նա բարձրացնում է հայոց ազգի հարգն ու պատիվը, և հայոց ազգը, որ մինչև այդ օտարների լծի տակ էր հեծում, դարձնում է օտարների վրա գերիշխող ու հարկապահանջ։ Տիգրանը  գանգրահեր տղամարդ էր՝  մեղմահայաց, գունեղ երեսով, թիկնեղ ու վայելչակազմ, ուտել-խմելու մեջ պարկեշտ էր: Նա որպես թագավոր արդրամիտ էր:

Առաջադրանք 2

Հայոց նախաքրիստոնեական հավատքը/Հայոց պատմություն,էջ 154-156/

Հնագույն ժամանակներում մարդիկ հավատացել են բազմաթիվ աստվածների: Տվյալ պետության մեջ   պաշտվող աստվածներ համախումբը կոչվում է դիցարան: Արատտայի հովանավոր էր Հայկը:  

Գրավոր մշակույթըՀայոց պատմություն,էջ 158-160/

Հայկական մշակույթի ակունքները գալիս են դեռևս հայկական ցեղային միությունների ու պետական կազմավորումների ժամանակներից: Դրանք մեզ ծանոթ են ոչ միայն պահպանված առասպելներից և կրոնական հավատալիքներից, այլև պեղումների նյութերից: Պատմական Հայաստանի տարածքում հայտնաբերվել են բազմաթիվ հնագույն բնակավայրեր, կիկլոպյան ամրոցներ, պեղվել են հարուստ դամբարաններ (Մեծամոր, Լճաշեն, Վանաձոր և այլն): Դրանցում գտնված զենքերը, գործիքները, կենցաղային իրերը, արձանիկներն ու զարդերը վկայում են հին ու բարձր մշակութային զարգացման մասին: Հին հայկական մշակույթի ձևավորման և զարգացման մեջ ուրույն դեր ունեցավ Վանի (Արարատյան) թագավորությունը (Ք.ա. 9-7-րդ դդ.): Վերջինիս անկումից հետո ուրարտական հայտնի սեպագիրը մոռացվեց: Ուրարտուի քաղաքաշինությունն ու որմնանկարչությունն աչքի էին ընկնում ուշագրավ առանձնահատկություններով: 

Այս թեմաներով գրել փոքրիկ հետազոտական աշխատանք

2023-2024 ուս. տարի

Սեպտեմբերի 11-17-ը

Ինչո՞ւ ենք ուսումնասիրում պատմությունը:

Պատմությունը մեզ  հնարավորություն է տալիս իմանալ սեփական անցյալ խորությամբ:  

Ի՞նչ է պատմությունը:

Պատմությունն այն ամենի մասին է, թե ինչ  է տեղի ունեցել, տեղի ունենում կամ ինչ կարող է տեղի ունենալ:

Ինչպե՞ս ենք ուսումնասիրում պատմությունը:

Պատմությունն ուսումնասիրելը նման է հետաքննիչների աշխատանքին. հարկավոր է ապացույցներ փնտրել անցյալի հանելուկները լուծելու համար:

Ի՞նչ է ժամանակագրությունը:

Որպեսզի հարցերին տրված պատասխաններն իմաստ ունենան ու չլինեն պատկերների, գաղափարների և իրադարձությունների հավաքածու, պատմությունն ուսումնասիրելիս կարևոր է ուշադրություն դարձնել ժամանակագրությանը. այն է երբ է տեղի ունեցել  այս կամ այն իրադարձությունը:

Էջ 12-16-ը պատմել

Նախագծային առաջադրանքներ

/Սիրելի սովորող, տեսանյութի կամ պատումի տեսքով պատմական տեսանկյունից ներկայացրու այն վայրի մասին,որտեղ ամառվա ընթացքում ճամփորդել ես:/

«Պատմական բացահայտումներ ընտանեկան ճամփորդական լուսանկարներով»-նախագիծ

6_րդ դասարանի ամփոփում

Սիրելի սովորողներ , փորձեք հիշել, նախորդ տարվա մեր ուսումնասիրած թեմաները, պատասխանել, այս հարցերին:

  1. Ներկայացնել 10 ամենակարևոր իրադարձությունները/ժամանակագրությամբ/:
  1. Մ.թ.ա 301 թվականին Մեծ Հայքը և ամբողջ հայ ազգը ընդունում են Քրիստոնեությունը:
  2. Մ.թ.ա 189 թվականին Մեծ Հայքի արքա է դառնում Արտաշես Ա-ն:
  3. Ք.ա 185 թվականի կառուցվում է Հայաստանի նոր մայրաքաղաք Արտաշատը:
  4. Տիգրան երկրորդը նստում է գահին 95 թվականին:
  5. Մ․թ․ա․ 93 թվականին հայ-պոնտական զորքերը իրագործում են դաշնակցային պայմանագրի առաջին գործնական քայլը՝ համատեղ կերպով ներխուժելով Կապադովկիայի թագավորություն և գրավում այն։
  6. Արդյունավետ ռազմական բարեփոխումներից հետո, մ․թ․ա․ 87 թվականինՄեծ Հայքի թագավորության զորախմբերը սկսում են ասպատակել Պարթևստանի սահմանները։ 
  7. Ք.ա 55 թվականին Տիգրան Մեծը մահանում է:
  8. Մ.թ.ա 159 թվականին Արտավազդ Բ-ն թագադրվում է:
  9. Ըստ Հուստինոսի, Պարթևաց Միհրդատ II թագավորը մ.թ.ա. 120 թվականին պատերազմել է Արտավազդի դեմ:
  10. Մ.թ.ա. մոտ 115 թվականին Արտավազդ Բ-ն մահացել է:
  • Ներկայացնել, հիմնավորել 5 թագավորների ամենանշանակալի գործողությունները:
  1. Հայկ Նահապետը կռվելել է հայտնի զորավար Բելի հետ և նետով սպանել նրան:
  2. Արտաշես Ա-ն Կարթագենի հայտնի զորավար Հանիբալի հետ ստեղծել է Արտաշատ մայրաքաղաքը: Արտաշես Ա-ն տնտեսապես շատ է զարգացրել Մեծ Հայքը:
  3. Տիգրան Մեծը Հայաստանին միացրել է Ծոփքը, Յոթանասուն Հովիտները, Կապադովկիան, Հրեաստանը, Նաբաթեան և այլն:
  4. Արտավազդ Բ-ն, մ.թ.ա. 55 թվականին զբաղեցնելով հայոց գահը, ինքնին ժառանգում է կայացած պետություն, որն ուներ հզոր բանակ և առաջադեմ տնտեսություն։
  5. Պարթևաց Միհրդատ II թագավորը մ.թ.ա. 120 թվականին պատերազմել է Արտավազդի դեմ և պատանդ վերցրել նրա եղբորորդուն՝ գահաժառանգ Տիգրանին։
  • Ներկայացնել 5 ամենահետաքրքիր իրադարձությունները, փաստերը:
  1. Տիգրան Մեծը թագադրվել է Մեծ Հայքի Աղձնիք նահանգում Ք.ա 95 թվականին:
  2. Տիգրան Մեծը գրավել է Նաբաթեան, Հրեաստանը, Ծոփքը, Կապադովկիան, Յոթանասուն Հովիտները, Պարթևստանը:
  3. Արտաշես Ա-ն Հանիբալի հետ ստեղծել է Արտաշատ մայրաքաղքը: Հանիբալը գծել էր ապագա Արտաշատի հատակագիծը:
  4. Հայ թատրոնի գոյության վերաբերյալ ամենահին հիշատակությունը Տիգրանակերտի թատրոնի հետ է կապված։ Տիգրան Մեծը հայկական աշխարհակալ տերության հզորությունն ու տնտեսությունն ամրապնդելուն զուգընթաց՝ հոգացել է նաև մշակույթի զարգացման մասին։ Նա Տիգրանակերտում հավաքել է տարբեր երկրներից արհեստների և արվեստների որակյալ մասնագետներ, այդ թվում՝ դերասաններ, կառուցել թատրոնի շենք։ Հելլենիստական տիպի թատրոն էր Տիգրանակերտի թատրոնը՝ հունարեն խաղացող դերասանական խմբով։
  5. Մ․թ․ա․ 93 թվականին հայ-պոնտական զորքերը իրագործում են դաշնակցային պայմանագրի առաջին գործնական քայլը՝ համատեղ կերպով ներխուժելով Կապադովկիայի թագավորություն։ Կապադովկիան հելլենիստական թագավորություն էր, որը շարունակաբար կառավարվում էր Արիարաթես անունը կրող գահակալների կողմից։ Այսպիսով, հայ-պոնտական ներխուժման պահին երկրում իշխում էր Արիարաթես IX-ը, որն իր չափազանց արտահայտված արևմտամետ քաղաքականության շնորհիվ ստացել էր «Հռոմեասեր» (Ֆիլոպատոր) մականունը։
  • Ներկայացնել Հին աշխարհի 5 ամենակարևոր հայտնագործությունները:
  1. Շումերը (նաև Շումերիա), միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։ Շումերական քաղաքակրթության տարածքը համապատասխանում է ներկայիս հարավարևելյան Իրաքին, այնտեղ ուր Եփրատ ու Տիգրիս գետերը լցվում են Պարսկական ծոց։ Շումերի բնակիչները կոչվում էին շումերներ կամ շումերացիներ։ Իրենք՝ շումերներն իրենց երկիրը կոչում էին կի-էն-գիր («քաղաքակիրթ տիրակալների երկիր»)։ Շումերները նույնիսկ ունեցել են ժամանակակից ժամացույցներ:
  2. Վարարող գետերը սանձելու և դաշտերը ոռոգելու համար մարդիկ փորում էին ջրանցքներ, կառուցում ամբարտակներ։ Այդ ծանր աշխատանքները կատարում էին ստրուկները։ Նրանց աշխատեցնում էին նաև հանքերում ու քարհանքերում։ Ստրուկներ էին դարձնում ինչպես գերիներին, այնպես էլ հարուստներից ստրկական կախման մեջ ընկած ազատ մարդկանց։ Ստրուկները համարվում էր տիրոջ իրը և ամբողջովին ենթակա էր նրա կամքին։ 
  3. Հին Արևելքի թագավորներն ունեին հետևակ և հեծյալ ռազմիկների բազմահազարանոց բանակներ։ Նրանք նվաճողական պատերազմներ էին վարում, տնօրինում անհաշիվ հարստություններ։ Թագավորների պատվին կառուցում էին շքեղ դամբարաններ, որոնք թագավորների մահից հետո ևս հիշեցնում էին նրանց իշխանության հզորության մասին։ Եգիպտոսում կառուցվում էին բուրգեր։ Այնտեղ փարավոններին համարում էին աստվածներին հավասար։ Բուրգերն ու տաճաները նույնպես հիմնականում ստրուկներն էին կառուցում։
  4. Հին Արևելքի խոշոր պետություններից էր նաև մեր թվարկությունից առաջ 1- ին հազարամյակի սկզբին Հայկական լեռնաշխարհում կազմավորված Արարատյան թագավորությունը, որին հարևան ասորեստանցիներն անվանել են Ուրարտու։ Մեր թվարկությունից առաջ 8 — րդ դարում իր հզորության բարձրակետին հասած այդ թագավորությունը, որն ընդգրկում էր գրեթե ամբողջ Հայկական լեռնաշխարհը, աշխարհակալ Ասորեստանից խլել է Առաջավոր Ասիայի գերիշխանությունը։ Թագավորության մեջ համախմբված ցեղերը, որոնց միաձուլումից աստիճանաբար կազմավորվել է միասնական հայ ժողովուրդը, կերտել են յուրօրինակ մշակույթ և բարձր քաղաքակրթություն։
  5. Հունական գլխավոր պետությունը՝ Աթենքը ստրկատիրական պետություն էր։ Աթենքում բոլոր չափահաս տղամարդիկ ( բացի ստրուկներից և օտարերկրացիներից ) կարող էին մասնակցել ժողովրդական ժողովին, նրանք էին ընտրում իրենց կառավարիչներին, դատավորներին, զորահրամանատարներին։ Այստեղ ևս ծանր աշխատանքը կատարում էին ստրուկները։ Աթենացիները գիտական ակնառու աշխատություններ են ստեղծել երկրաչափության, բժշկության, փիլիսոփայության և աշխարհագրության վերաբերյալ։ Թատրոնի համար նրանք գրում էին ողբերգություններ և կատակերգություններ, կառուցում էին գեղեցիկ տաճարներ ու պալատներ, կերտում մարմարե արձաններ։ Ողջ աշխարին հայտնի են Հին Հունաստանի քանդակագործների և ճարտարապետների անմահ ստեղծագործությունները։

 Սեպտեմբերի 18-24-ը

Դասարանական, էջ 16-17-ը — գրավոր պատասխանել հարցերին

Ա1 | Հասկացություններ և անուններ

  1. Բնութագրի՛ր: լեռնաշխարհ • բարձրավանդակ (սարահարթ) • լեռնաշղթա • հարթավայր • Մեծ Հայք • Հայկական Պար • Վասպուրականի լեռնաշղթա • Արարատյան դաշտ • Տիգրիս գետ • Եփրատ գետ • Արաքս գետ • Սևանա լիճ • Վանա լիճ

Լեռնաշխարհ — Այնտեղ, որտեղ հայերը ապրել են կոչվել է Հայկական լեռնաշխարհ:

Բարձրավանդակ — Բարձր դիրքում գտնվող հարթություն

Լեռնաշղթա — Իրար հետ կապակցված և մեկը մյուսի շարունակությունը կազմող լեռների շարք

Հարթավայր — Երկրի հարթ՝ առանց լեռների ու բարձր բլուրների մակերես

Մեծ Հայք — Հին ժամանակներում Հայաստանը կոչվում էր Մեծ Հայք:

Հայկական Պար — Հայկական Պարը դա մի լեռնաշղթա է կազմված լեռներից, որոնք կարծես միասին պարում են հայկական ավանդական Քոչարի պարը:

Վասպուրականի լեռնաշղթա — Վասպուրականի լեռներ, Կոտուրի լեռնաշղթա, Հայկական լեռնաշխարհում, Վանա լճից արևելք։ Ձգվում են մերձմիջօրեականի ուղղությամբ Իրանի և Թուրքիայի սահմանում, ջրբաժան են Վանա լճի և Արաքս գետի ավազանների միջև։

Արարատյան դաշտ — Արարատյան դաշտում է բազմանում Որդանը Կարմիրը:

 Տիգրիս գետ —  Տիգրիս գետը սկիզբ է առնում Հայաստանից:

Եփրատ գետ — Եփրատ գետը սկիզբ է առնում Հայաստանից:

Արաքս գետ — Արաքս գետը ամբողջությամբ հոսում է Հայաստանի տարածքով և համարվում է Հայոց մայր գետը:

Սևանա լիճ — Ներկայումս Հայաստանի ամենախոշոր լիճը Սևանա լիճն է:

Վանա լիճը հին ժամանակներում եղել է Հայաստանի տարածքում, իսկ այժմ գտնվում է Թուրքիայում։

Ա2 | Հիմնական գաղափարներ

ա. Ներկայացրո՛ւ։ Որո՞նք են Հայկական լեռնաշխարհի բուսական և կենդանական աշխարհի բազմազանության պատճառները:

 Սևանն ունի քաղցրահամ ջուր այդ պատճառով այն հաուստ է ձկնային պաշարներով։ Լեռնաշխարհին հատուկ է բուսական և կենդանական աշխարհների

մեծ բազմազանությունը։Հայաստանը

համարվում է վայրի ցորենի և խաղողի

նախահայրենիքներից մեկը։

բ. Հիմնավորի՛ր։ Ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ տարածքի բարձրությունը երկրագործության և անասնապահության վրա:

Ոռոգման համակարգի շնորհիվ երկրագործությունը զարգացել

է: Հայաստանի պայմանները նպաստավոր են եղել անասնապահության համար ևս: Այսպիսով տարածքի բարձրությունը լավ ազդեցություն է թողել անասնապահության և երկրագործության վրա:

գ. Պարզաբանի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված Արարատյան դաշտի կարևորությունը։

Արարատյան դաշով է անցել Չինաստանն ու

Հնդկաստանը Արևմուտքի և Հյուսիսի

հետ կապող հիմնական մայրուղիներից

մեկը։ Այն ապահովել է Հայաստանի ներգրավվածությունը համաշխարհային առևտրում։ Արարատյան դաշտում կան

հանքային և արտեզյան ջրերի պաշարներ: Արարատյան դաշտում են գտնվել

Հայաստանի գրեթե բոլոր մայրաքաղաքները։ Հայաստանի Հանրապետության

մայրաքաղաք Երևանը ևս այստեղ է գտնվում։

Ա3 | Քննադատական մտածողություն

 Ա3 | Քննադատական մտածողություն

1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչպե՞ս էր կլիման ազդում Հայկական լեռնաշխարհի բնակիչների

առօրյա կյանքի վրա:

Կլիմայի հակասականությունը դեռ հնագույն ժամանակներից ոռոգման համակարգի

անհրաժեշտություն է ստեղծել։ Իմ կարծիքով կլիման վատ էր ազդում բնակիչների վրա:

  • Ընդհանրացրո՛ւ։ Որքանո՞վ էր նպաստավոր կամ աննպաստ տարբեր ուղղություններով ձգվող լեռնաշղթաների ցանցը, որոնք երկիրը վերածել էին բազմաթիվ փակ շրջանների։

 Բարձր լեռներն ամռանը զրկում են Հայաստանին Սև, Միջերկրական և Կասպից

ծովերի զովացուցիչ քամիներից, իսկ ձմռանը՝ հարավային ցածրադիր վայրերից փչող տաք քամիներից:

Իմ կարծիքով բարձր լեռնաշղթաները ավելի շատ վնաս են տալիս Հայաստանին:

Ա4 | Աշխարհագրական մտածողություն

1. Ինչպե՞ս կարող են Հայկական լեռնաշխարհի կլիման և բուսականությունն ազդել գաղթի

(միգրացիայի), բնակեցման և ապրելակերպի վրա:

Իմ կարծիքով կլիման և բուսականությունն ազդել են գաղթի վրա, որովհետև  այն մարդիկ ովքեր սիրում են զբաղվել անասնապահությամբ կամ երկրագործությամբ տեղափոխվում են այնպիսի վայրեր որտեղ հնարավոր է զբաղվել դրանցով: Իսկ այն մարդիկ որոնք չեն ցանկանում զբաղվել դրանցով գնում են այլ երկրներ: Կան հայեր և օտարերկրացիներ որոնք ցանկանում են ապրել Հայաստանի լեռնային վայրերում և զբաղվել անասնապահությամբ ու երկրագործությամբ գալիս են ու բնակվում են Հայաստանում:

2. Ի՞նչ ազդեցություն կարող էին ունենալ բնական պաշարները տարածաշրջանի զարգացման վրա։

Ներքին և արտաքին շուկաներում մեծ համբավ է ունեցել հայկական չգունաթափվող վառ կարմիր ներկը՝ «որդան կարմիր»-ը, այն նույնպես ազդել է տարածաշրջանի զարգացման վրա:Լեռնաշխարհի ընդերքը հարուստ է օգտակար հանածոներով և բուժիչ հանքային ջրերով։ Դեռ հնագույն ժամանակներից երկրի ընդերքից հանել են պղինձ, երկաթ, կապար, ոսկի և այլ օգտակար հանածոներ։

Սեպտեմբերի 25-30-ը

Առաջադրանք 1

Հայոց պատմություն-էջ 24-26-ը պատմել, էջ 26-27-ի հարցերին պատասխանել, լրացնել պատմական բառարանը

  1. Ներկայացրո՛ւ: Ի՞նչ տարբերություն «օազիսի տեսության» և

«լեռնալանջերի տեսության» միջև:

Երբ կլիման ավելի չորային դարձավ,այդ չորությունը ստիպեց մարդկանց և կենդանիներին հավաքվել օազիսներում և գետերի հովիտներում։ Իսկ ըստ Ռոբերտ Բրեդվուդի ՝ նեոլիթյան հեղափոխությունը սկսվեց լեռնալանջերից, քանի որ այս տարածքների տեղումները բավականաչափ ջուր էին ապահովում, որ գյուղատնտեսությունը հնարավոր լիներ առանց ոռոգման: Նա նաև նկատեց, որ ընտելացված մշակաբույսերի վայրի նախնիներից շատերի, ինչպես նաև վայրի ոչխարների ու այծերի բնական միջավայրը լեռնալանջերն էին։

  • Հիմնավորի՛ր: Արդյո՞ք բարենպաստ պայմանները կարող են մարդկանց մղել ավելի սերտորեն համագործակցելու միմյանց հետ և մտածելու կյանքն ավելի բարվոք դարձնելու մասին։

Այո իմ կարծիքով բարենպաստ պայմանները կարող են մարդկանց մղել ավելի սերտորեն համագործակցելու միմյանց հետ և մտածելու կյանքն ավելի բարվոք դարձնելու մասին քանի որ մարդիկ միշտ էլ ցանկանում են լավ ապրել:

  • Գնահատի՛ր: Համացանցից գտի՛ր «լեռնալանջերի տեսության (Hilly Flanks Theory)» քարտեզը և ցո՛ւյց տուր, թե շփման ինչ գոտիներ կան այնտեղ նշված տարածքների և Հայկական լեռնաշխարհի միջև։ ?

Ա1 | Հասկացություններ և անուններ Բնութագրի՛ր: Սառցի դարաշրջան • Նորքարիդարյան հեղափոխություն • Բրոնզի դար • Ցեղ Քաղաքակրթություն

Նորքարիդարյան հեղափոխություն — Նորքարիդարյան ժամանակաշրջանը Հայկական լեռնաշխարհում տևել է մոտ Ք. ա. X-V հազարամյակներում։ 

Բրոնզի դար — թվում ՝ Հայկական լեռնաշխարհի) արհեստավորները հայտնաբերեցին բրոնզը

(պղնձի և անագի խառնուրդը)՝ մետաղ, որը շատ ավելի կարծր և դիմացկուն

էր, քան պղինձը:

Ցեղ Քաղաքակրթություն — Հայտնի ամենավաղ քաղաքակրթութ­յունը զարգացել է Շումերում ՝ հարավային Միջագետքում, մոտ Ք. ա. 6500 թ.։

 Ա2 | Հիմնական գաղափարներ ա. Հիմնավորի՛ր։ Ինչո՞ւ սկզբում ի հայտ եկավ երկրագործությունը, հետո միայն անասնապահությունը։

Քանի որ առաջին համայնքները ստեղծվեցին գետերի բարեբեր հովիտներում որտեղ ավելի հարմար էր զբաղվելել երկրագործությամբ: Այդ պատճառով սկզբից մարդիկ զբաղվեցին երկրագործությամբ հետո արդեն անասնապահությամբ:

 բ. Պարզաբանի՛ր։ Ի՞նչ փոփոխություններ եղան անասնապահության և երկրագործության առաջացման արդյունքում:

Նորքարիդարյան ժամանակաշրջանում հավաքչությունը փոխարինվեց երկրագործությամբ իսկ որսորդությունը անասնապահությամբ: Մարդիկ սկսեցին պահել կենդանիներին որսալու փոխարեն: Իսկ անասնապահության և երկրագործության միջոցով լուծվեց մարդկանց սննդի հարցը:

գ. Ցո՛ւյց տուր։ Ի՞նչ կապ կա գյուղատնտեսության և քաղաքների առաջացման միջև:

 Մարդիկ զարգանալով սկսեցին ապրել մեծ համանքներում: Իսկ այդ համայնքների մի մասը ավելի զարգանալով դարձան քաղաքներ:

 Ա3 | Քննադատական մտածողություն 1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞ւ էին վաղ բնակավայրերը գտնվում գետերի մոտ:

Վաղ բնակավայրերը գտնվում էին գետերի մոտ քանի որ այնտեղ շատ ջուր կար բացի դրանից այնտեղ հեշտ էր զբաղվել երկրագործությամբ:

  • Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հնարավոր դարձավ նեոլիթյան (գյուղատնտեսական) հեղափոխությունը:

Ժամանակի ընթացքում մարդիկ սկսել են ընտելացնել կենդանիներին, մշակել հողը, զբաղվել անասնապահությամբ և այլն: Մարդիկ կատարելագորղցին քարէ  գործիքները: Նաև սովորեցին տարբեր արհեստներ: Այդ ժամանակ հավաքչությունը փոխարինվեց երկրագործությամբ իսկ որսորդությունը անասնապահությամբ:

  • Մեկնաբանի՛ր: Ինչպե՞ս ենք իմանում, որ Հայկական լեռնաշխարհը եղել է երկրագործության և անասնապահության նախահայրենիքիներից մեկը։

Նորքարիդարյան բնակավայրերից հայտնաբերված նյութերը հիմք են տալիս պնդելու, որ Հայկական լեռնաշխարհը երկրագործության և անասնապահության նախահայրենիքներից մեկն է։

Առաջադրանք 2

Հայոց պատմություն— էջ 28-32-ը պատմել, էջ 33-հարցերին պատասխանել, լրացնել պատմական բառարանը

Ա1 | Հասկացություններ և անուններ Բնութագրի՛ր: Հնդեվոպական նախահայրենիք • «Տափաստանային» և «Հարավասիական (հայկական)» վարկածներ • մասնավոր սեփականություն • Արատտա • Հայասա • Նաիրի

Հնդեվոպական նախահայրենիք — Հայկական լեռնաշխարհ

«Տափաստանային» վարկած — Համաձայն «տափաստանային» վարկածի՝ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է մերձվոլգյան տափաստաններում

«Հարավասիական (հայկական)» վարկած — Համաձայն հարավասիական վարկածի

հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհը,

Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հյուսիսային Միջագետքը և Իրանական

սարահարթի հյուսիս-արևմուտքն ընդգրկող մի ընդարձակ տարածքում։

Մասնավոր սեփականություն — Բրոնզի դարում ստեղծվեցին ավելի մարտունակ բանակներ, ակտիվացան պատերազմները, հասարակությունը շերտավորվեց, առաջացավ

մասնավոր սեփականությունը։

Արատտան Հայասան  և Նաիրին հայկական լեռնաշխարհի վաղ պետական կազմավորումներից էին:

Ա2 | Հիմնական գաղափարներ ա. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ գիտական վարկածներ գիտեք Հնդեվրոպական նախահայրենիքի մասին, և ի՞նչ տեղ ունի դրանցում Հայկական լեռնաշխարհը։

Համաձայն «տափաստանային» վարկածի՝ հնդեվրոպական նախահայրենիքը գտնվել է մերձվոլգյան տափաստաններում, որտեղից էլ Ք. ա. մոտ V հազարամյակից մի քանի փուլով տարածվել են հնդեվրոպացիներն ու հնդեվրոպական լեզուները։ Մեկ այլ վարկած է հարավասիականը («հայկականը»)։ Համաձայն դրա՝ հնդեվրոպացիների նախահայրենիքը գտնվել է Հայկական լեռնաշխարհը, Փոքր Ասիայի արևելյան շրջանները, Հյուսիսային Միջագետքը և Իրանական սարահարթի հյուսիս-արևմուտքն ընդգրկող մի ընդարձակ տարածքում։

բ. Բացատրի՛ր։ Ինչպե՞ս ազդեց մետաղների օգտագործումը մարդու և բնության հարաբերությունների վրա։ 

Ք. ա. մոտ 4000 — 3000 թվականներին որոշ տարածքներում արձանագրվեցին նոր զարգացումներ։ Դրանք նշանակալի ազդեցություն ունեցան նեոլիթյան քաղաքակրթության վրա: Այսպես՝ շրջակա միջավայրի և դրա ռեսուրսների նկատմամբ մարդու վերահսկողությունը նոր մակարդակի հասավ մետաղների օգտագործմամբ:

գ. Պարզաբանի՛ր և վերլուծի՛ր։ Ի՞նչ դեր խաղաց աշխարհագրությունը Հայկական լեռնաշխարհում վաղ պետական կազմավորումների ստեղծման մեջ:

Հայկական վաղ

պետականությունները կանգնած էին

մի քանի խնդիրների առջև՝ դժվար

հաղթահարելի լեռնաշղթաներ, կլիմայական կտրուկ փոփոխություններ, սակավահողություն, աննավարկելի գետեր

և այլն։ Դժվարություններ, որոնք դանդաղեցնում էին լեռնաշխարհի ցեղերի

միավորման և վաղ պետական կազմավորումների ստեղծման գործընթացը։

Ա3 | Քննադատական մտածողություն

  1. Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ինչո՞ւ էր բրոնզի գյուտն այդքան կարևոր գյուղատնտեսության, ռազմարվեստի և այլնի համար։ Բերե՛ք օրինակներ:

Բռոնզի գյուտն այդքան կարևոր էր գյուղատնտեսության, ռազմարվեստի և այլնի համար որովհետև բրոնզի գյուտից առաջ մարդիիկ օգտագործում էին պղինձը: Պղինձը ավելի փափուկ մետաղ էր քան բռոնզը: Բռոնզով հնարավոր եղավ պատրաստել շատ բաներ: Օրինակ՝ պարիսպներ, աշխատանքային գործիքներ, զենքեր և այլն:

  • Ընդհանրացրո՛ւ։ Ինչի՞ շնորհիվ հնդեվրոպական ժողովուրդներին հաջողվեց արագ տարածվել տարբեր ուղղություններով:

Հնդեվրոպացիները ընտելացրել էին ձիերին, հայտնաբերել էին սռնանիվը և ստեղծել էին թեթև երկանիվ կառքը: Շնորհիվ դրանց էլ տեղի ունեցավ հնդեվրոպացիների արագ

տարածումը։

  • Գնահատի՛ր։ Նշե՛ք և հիմնավորե՛ք լեզվի, անիվի և ձիերի ընտելացման գյուտերից յուրաքանչյուրի ազդեցությունը մարդկանց կյանքում։ Դրանցից ո՞րն է ավելի նշանակալի և ինչո՞ւ:

Լեզուն օգնել է մարդկանց խոսել միմյանց հետ և հեշտացրել է կյանքը: Մարդիկ սկսել են խոսել իրար հետ:

Անիվը օգնել է որպեսզի կառքերը կարողանան շարժվել:

Մարդիկ ձիերին օգտագործում էին որպես փոխադրամիջոց:

Այս գյուտերից ամենակարևորը լեզուն էր: