Հայոց Լեզու/Գրակ.

Դեկտեմբեր, Ամփոփում

1) Ինչ կուզենայիր ունենալ 2022թվին, որ պակասում էր 2021-ին:

Ես կուզենայի, որ 2022 թվականին պատերազմներ չլինեին:

2) 2021 թվից կա օր, որ կառանձնացնեիր. որն է, ինչ ես արել, ինչով է առանձնահատուկ…

3)  Նշիր մեկ բան, որ այս տարվա ձեռքբերումն ես համարում:

Ես այս տարի վերսկսեցի ըմբշամարտի պարապմունքները:

4)  Նշիր երկու բան, որից ինքդ քեզանից դժգոհ ես մնացել,  ինչու:

Մի օր ես մոռացա կիսել ուտելիքս քույրիկիս հետ:

Հեռուստացույց ավելի շատ եմ դիտել, քան պահանջվում էր:

5)  Նշիր երեք բան, որ քեզ ամենաշատն է ուրախացրել 2021:

1. Ծննդյանս տարեդարձը

2. Ամանորը

3. Իմ և քույրիկիս համար գնեցինք թութակ:

6) 2021թ. քո 《թարս》օրը, պատմիր..

Մի օր ես, քույրիկիս և հայրիկս հերթական անգամ գնացել էինք ըմբշամարտի պարապմունքի: Հետդարձի ճանապարհին հորդառատ անձրեւ սկսվեց: Անձրեւը անսպասելի եկավ և մենք համապատասխան հագուստ չէինք կրում:Շատ մեծ դժվարությամբ`մրսելով, տուն հասանք:

7)Առանձնացրու 2021-ի բլոգումդ հրապարակած նյութը,ինչու հենց այդ նյութը:

Հայրանագիտություն առարկայից ես հրապարակել էի Արշակունիների դինաստիայի մասին մի տեսանյութ, որն ամենաշատն եմ հավանել, քանի որ սիրում եմ ուսումնասիրել պատմությունը:

8) Ում կուզեիր գովել:Գովիր`Գովք քույրիկիս:

Իմ քույրիկը միշտ կիսում է ինձ հետ այն ամենը ինչ ունենում է: Նա շատ բարի է և հոգատար:

9) Ինչից ես ամենաշատը ոգևորվել,ինչու…

Ես ոգևորվել եմ Ձմեռ Պապիկի նվերը ստանալիս, քանի որ հասկացել եմ, որ ինձ ամբողջ տարվա ընթացքում լավ եմ դրսևորել: 

10) Ինչ կուզեիր ավելի շատ անել:

Կուզեի ավելի շատ ժամանակ հատկացնել դասերիս և մարզումներիս:

11) Ինչ կուզեիր ավելի քիչ անել:

Կուզենայի ավելի քիչ ժամանակ հատկացնել համակարգչի դիմաց:

12) Որն է քո սիրելի հեռուստահաղորդումը:

Իմ սիրելի հեռուստահադումներից է Ինչ, Որտեղ, Երբ հաղորդումը:

13) Որն է քո կարդացած  ամենալավ գիրքը:

Իմ կարդացած ամենալավ գրքերն են 《Փոքրիկ իշխանը》 և 《Քարանձավի բնակիչները》:

14) Որն է քո սիրելի ֆիլմը այս տարի:

Իմ այս տարվա ամենասիրելի ֆիլմը 《Շեռլոկ Հոմս》-ն է:

15) Ինչ էիր ուզում 2021, որ չստացար:

Այդպիսի բան չկա:

16) Ինչ էիր ուզում 2021 և ստացար:

Ուզում էի դառբուկա երաժշտության գործիքը և ստացա:

17) Որն է 2021 թվականի քո լավագույն լուսանկարը, տեղադրիր:

Գործնական քերականություն

Նախադասությունների ճիշտ հաջորդականությունը գտի՛ր և տեքստը վերականգնի՛ր։

Մեքսիկացի գիտնականները նոր քաղցր նյութ են հայտնաբերել։ Դա Մեքսիկայում աճող, այսպես կոչված, «քաղցր խոտի» մեջ է։ Դա սախարոզից հազար անգամ քաղցր Է։ Ի պատիվ XVI դարի իսպանացի բժիշկ Ֆրանցիսկո Էրնանդեսի, որը ղեղաբույսերի մասին շատ է գրել, այդ նյութն «էրնանդուլցինոմ» են անվանել։

Սխալ  կամ ոչ տեղին գործածված  բառերը  գտի՛ր  և  փոխարինի՛ր  հարմար
հոմանիշով:

Նրան աշխատանքից հեռացրեցին, որովհետև  անպատասխանատու էր ու  ցրված:  Մատիտներիդ մեջ կապույտի բոլոր  երանգները կան: Ծանոթիս այդպես էլ  չգտա  հոծ բազմության մեջ:  Ընկերները երկու օր առաջ էին վիճել  ու հաշտվելու փորձեր էին անում:  Առատ խոստումներ  տվեց ու գնաց:

Գրի՛ր մեկ բառով։

ա. Սիրում է իր հայրենիքը — հայրենասեր

բ. Միշտ ճշմարիտ է խոսում — ճշմարտախոս

գ. Ինքն իր վրա վստահ է  — ինքնավստահ

դ. Սիրում է երաժշտություն — երաժշտասեր

ե. Իր պարտականությունները ճանաչում է — պարտաճանաչ

զ. Ինքն իրեն շատ է հավանում — ինքնահավան

է. Գաղտնիքը պահել գիտե — գաղնապահ

զ. Նուրբ ճաշակ ունի — նրբաճաշակ

Գտի՛ր ժողովրդախոսակցական լեզվին բնորոշ բառերի գրական նույնանիշները։

Պռոշ — շրթունք

Էգուց-  վաղը

Տկլոր — մերկ

 Բարիշել- հաշտվել

 Ջահել -երիտասարդ  

Պոզ- եղջյուր  

Սապոն — օճառ 

Դոշակ — ներքնակ

 Լղար — նիհար

Լրացրո՛ւ բաց թողնված տառերը՝ ականջօղ, աղբյուր, աղոթք, ամբողջ, վերելակ, արդուզարդ, խեղդել, կմախք, թղթադրամ, հոգնել, մաղթել, տարօրինակ, հնօրյա, օվկիանոս, բարձր,  ամանորյա, թխվածք, ութսուն։

https://www.youtube.com/shorts/zcdaiQHFL14

Ինքնակենսագրական

Հայրիկի մասին.

Հայրիկս Մարատ Մարտիրոսյանն է:Նա ծնվել է Երեւանում:Իմ հայրը շատ լավ մարդ է: Նա սիրում է քաղաքականություն ուսումնասիրել: Հայրիկս մասնագիտությամբ ատամնաբույժ է:

Մայրիկի մասին.

Մայրիկս Սյուզաննա Բրուտյանն է:Նա ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:Մենք հիմա ապրում ենք Չինաստանում և մայրս աշխատում է անգլերենի ուսուցչուհի: Մայրիկս օնլայն սովորում է նաև Ամերիկայի համալսարաններից մեկում:

Քույրիկի մասին. 

Քույրիկս Գաբրիելա Մարտիրոսյանն է:Նա 6 տարեկան է: Նա շատ բարի է և միշտ հոգ է տանում իմ մասին:Մենք շատ միանման հետաքրքրություններ ունենք, օրինակ սիրում ենք շախմատ խաղալ կամ մեր կրիաների ու թութակի մասին հոտ տանել, խաղալ նրանց հետ:

Առաջին ուսուցչի մասին.

Իմ հիշելով առաջին ուսուցիչս մանկապարտեզի ուսուցիչն էր` Ընկեր Նառան: Նա բարի էր: Նա մեր մասին հոգ էր տանում ու բազմաթիվ բաներ էր սովորեցնում:

Լեզվական աշխատանք (77, 78, 79)

  • Բառակապակցությունների իմաստներն արտահայտիր մեկական բառով:

մոր քույրը- մորաքույ,  դարպասը պահողը- դարպասապահ,  ժամանակը ցույց տվող-ժամացույց,  ջրի աման-ջրաման, գաղտնիք պահող-գաղտնապահ,  նավ վարող- նավավար, ծաղկի թերթիկ-ծաղկաթերթիկ, արագ վազող-արագավազ, ամենից մեծ-ամենամեծ, պոչ չունեցող-անպոչ, անուշ համ ունեցող- անուշահամ, քարով շինված — քարաշեն, կին բժիշկ-բժշկուհի, բալի ծառ-բալենի:

  • Բառակապակցությունների իմաստներն արտահայտի’ր մեկական բառով:

Բարի սիրտ ունեցող- բարեսիրտ,  խիղճ չունեցող -անխիղճ,  բարձր ձայնով — բարձրաձայն,  միշտ ժպտուն — ժպտերես, գանձը պահելու տեղ — գանձարան, կապույտ աչքերով — կապուտաչյա, արքայի որդի — արքայազն, հույների երկիր- Հունաստան, փոքր էշ — քուռակ, ծաղիկներով զարդարված — ծաղկազարդ, քաղաքում ապրող — քաղաքացի, հայերի երկիր -Հայաստան:

  • Բառակապակցությունների իմաստներն արտահայտի’ր մեկական բառով:

Ավետիս (բարի լուր)  բերող — ավետաբեր, արագ ընթացող -արագընթաց, բաժակը ձեռքին արտասանվող ճառ — կենաց, վեպ գրող- վիպագիր, բառարան գրող- բառարանագիր, արտասահմանում ապրող մարդ — արտասահմանցի, բույսերի մասին գիտություն — բուսաբանություն:

  • Եթե հնարավոր է ցույց տուր բառը կազմող մասերը:

Հականիշ = հակա+ նիշ

Բանջարանոց = բանջար + ա նոց

Աշակերտ = աշ + ա + կերտ

Աշակերտական = աշ + ա + կերտ + ական

Տարրական = տարր + ական

Գլխավոր = գլխ (գլուխ) + ավոր

Կարմիր = չի բաժանվում

Դաշտամուկ = դաշտ + ա + մուկ

Հյուր = չի բաժանվում

հարստություն = հարստ (հարուստ) + ություն

Կերառատ = կեր + առատ

վտանգ = չի բաժանվում

https://www.youtube.com/shorts/BH6ba8weOWs

Եղիշե Չարենց

Ես հավանեցի <<Ինչքան աշխարհը սիրես ու աշխարհով հիանաս>> բանաստեղծությունը: Այն ինձ դուր եկավ քանի որ իր մեջ իրական խոսքեր է պարունակում:

Հովհաննես Թումանյան

Անբախտ վաճառականները

  1. Բալլադից դուրս գրիր երկրների անունները, համացանցից օգտվիր և գտիր, թե դրանք ներկայումս որ երկրներն են։

մըսըր-

Չինումազին- Չինաստան

Ֆարս- Պարսկաստան

Հնդըստան- Հնդկաստան

Արաբըստան-Արաբիա

  • Բալլադից դուրս գրիր 3 բարդ բառ, դրա բաղադրիչներով նոր բառեր ստացիր։

Պարտքատեր = պարտք + ա + տեր: Տիրակալ, պարտապան

Տնպահ = տն (տուն)  + պահ: Տնամերձ, պահպանել

Թանկագին = թանկ + ա + գին: Թանկարժեք, գնապիտակ

  • Ովքե՞ր են բալլադի հերոսները, բնութագրիր նրանց։

Բալլադի հերոսներն են ճայն ու չղջիկը:Չղջիկը սեպտեմբերի էր, իսկ ճայը`սպիտակ:

  • Ստեղծված իրավիճակում ո՞վ է մեղավոր։ Պատասխանը հիմնավորիր։

Ես փշին մեղադրում եմ, որովհետեւ նա տեսավ, որ չղջիկը ու ճայը հոգնած ավիրված եկան հետ: 

  • Մեղադրո՞ւմ, թե՞ արդարացնում ես Փշին։ Պատասխանը հիմնավորիր:

Ինձ թվում է, որ փուշը պետք է մի երկու օր էլ տար չղջիկին ու ճային: Փուշը մեղավոր է:

  • Քեզ ի՞նչ սովորեցրեց բալլադը։

Բալլադը ինձ սովորեցրեց, որ պետք է 10 չափեմ 5-ը կտրեմ և մի քայլ կատարելուց առաջ լավ մտածեմ դրա հետևանքների մասին:

Կազմել նախադասություններ:

  1. Երեխաները էկրաններին տեսան մի հետաքրքիր մուտֆիլմ:
  2. Մի մարդ որոշեց օդապարիկով զբոսնել օդում:
  3. Եղանակը օրըստօրե տաքանում է:
  4. Ինքնաթիռը ցած ընկավ և ուղևորները մնացին անօթևան:
  5. Այսօր օդում տեսա մի գեղեցիկ օդապարիկ:
  6. Մի երեխա խաղում էր բակում, երբ հանկարծ տեսավ մի անօգնական շան:
  7. Անօրինակելի աշակերտները կյանքում շատ բաների չեն կարող հասնել:
  8. Մի գիտական որոշեց անօդաչու սարք պատրաստել:

《Հնարամիտ Ձուլհակը》3

 Հնարագետ ջուլհակը

  1. Ինչպե՞ս թագավորը պատժեց իր գիտնականներին, դու ի՞նչ կանեիր նրա փոխարեն։

Թագավորը պատժեց իր գիտնականներին ուղարկելով նրանց հնարահեգ ջուլհակի մոտ, որը նրանց իր խելքով մի լավ դաս տվեց:

  • Ի՞նչ կանեիր դերվիշի փոխարեն, կշարունակեի՞ր պայքարել։

Եթե ես հասկանայի, որ սխալ եմ, կընդունեի սխալս ու կփորձեի ուղղել:

  • Թվարկիր հերոսներին, նրանց բնութագրիր մեկ դիպուկ բառով։

Ձուլհակ -իմաստուն

Թագավոր- արդար

Դերվիշ — չարակամ

Գիտնականներ — անխելք

  • Ի՞նչ սովորեցիր այս պատմությունից։

Այս պատմությունից ես հասկացա, որ պետք չէ վախ տարածել մարդկանց մեջ և պետք է խաղաղ ապրել: Նաև պետք է համարձակ լինել ու ընդունել սխալները, որպեսզի կարողանալ դրանք ուղղել:

《Հնարամիտ Ձուլհակը》2

2․ Երկրորդ հատվածից դուրս գրիր 5 ածական /ինչպիսի՞ հարցին պատասխանող բառեր/ և 5 գոյական/ ի՞նչ հարցին պատասխանող բառեր/։

Ածականներ — Նորանոր, հնարագետ, հասարակ, մութ, քաջ

Գոյականներ — Ժողովուրդ, սագ, ոսկի, պարկ, ձու


3․ Հնարագիտություն, թագավոր, կտավ, կախարդական, անմահական, գլուխ, արհեստասեր բառերը բաղադրիչների բաժանի՛ր, որոշի՛ր կազմությունը։

հնար + ա + գիտ (գիտելիք) + ություն -բարդ ածանցավոր

Թագավոր = թագ + ավոր — պարզ ածանցավոր

կտավ = չի բաժանվում — պարզ

կախարդական = կախարդ + ական — պարզ ածանցավոր

անմահական = ան + մահ + ական — պարզ ածանցավոր

գլուխ = չի բաժանվում — պարզ

արհեստասեր = արհեստ + ա + սեր — բարդ


5․ Հատվածը վերնագրիր բառով, ապա բառակապակցությամբ։

《Ձուլհակի Հնարագիտությունը》

132.Կետերը փոխարինի’ր բ, պ կամ փ տառերով(հարկ եղած դեպքում դիմի’ր ուղղագրական բավականին):

Նուրբ, սրբել, դարբին, խաբել, թփրտալ, երփներանգ, երբեք, համբուրել, փրփրել, հինգշաբթի, ճամփորդ, դարպաս, ճանապարհ, աղբանոց, իբրև, եղբայր:

133.Կետերը փոխարինի’ր գ, կ կամ ք տառերով(հարկ եղած դեպքում դիմի’ր ուղղագրական բավականին):

Թարգմանել, հագուստ, կարգ, պարգևատրել, երգիչ, օգուտ, անեծք, սայթաքել, զորք, վարկաբեկել, գրկել, ձագուկ:

134.Կետերը փոխարինի’ր դ, տ կամ թ տառերով:

Արդեն, հաղորդել, արևմուտք, զվարթ, սաղարթախիտ, բրդոտ, ժողովուրդ, հերթ, օրիորդ, ընդունակ, արտաքին, չորրորդ, մարդկային, փարթամ:

142. Կետերի փոխարեն գրի’ր տրված բառերից մեկը:

Թոռնիկն արագ թռավ տատի գիրկը:

Միաժամանակ երեք գիրք է կարդում:

Հորդ անձրևը կտրվելու միտք չուներ:

Հորթը տրտինգ տալով վազեց մոր մոտ:


143. Կետերի փոխարեն գրի’ր տրված բառերից մեկը:

Որթերի մեջ անծանոթ մի աղջիկ տեսա:

Որդերի պատճառով ձկնորսության չգնացի:

Շատ հաջող ավարտ ունեցավ մեր ձեռնարկը:

Հաչող շունը կծան չի լինում:

Երեխայի կտրիչ ատամներն արդեն դուրս էին եկել:

Իմ բոլոր կտրիճ ընկերները հավաքվել են այսօր:

https://www.youtube.com/shorts/_HtIsioMqGs

Իմ մասին

Ես Միքայել Մարտիրոսյանն եմ` տասներկու տարեկան: Հիմա ապրում եմ Չինաստանում: Հայաստանում երկու տարի զբաղվել եմ ազատ ըմբշամարտով: Ես հիմա նույնպես զբաղվում եմ չինական ըմբշամարտով: Սիրում եմ զբաղվել նաև դասերով և իմ ամենասիրելի առարկան պատմությունն է: Պատմություն առարկան ինձ դուր է գալիս, որովհետեւ ես սիրում եմ ուսումնասիրել աշխարհը, թե ինչպես են մարդիկ պատերազմել իրար դեմ: Սիրում եմ նաև ուսումնասիրել թագավորների կյանքն ու գործունեությունը:
Ես ուզում եմ ավելի լավ ուսումնասիրել իմ մայրենի լեզուն նույնպես, քանի որ գիտեմ, որ այն ինձ ավելի գրագետ կդարձնի: Ես կարևորում է կրթությունը, քանի որ իմ կարծիքով սովորելն ու դպրոցում ստացած գիտելիքները պետք են գալու ամբողջ կյանքի ընթացքում:

Դաս 2

  1. Նշված բազմիմաստ բառերը տարբեր իմաստներով գործածել երկուական նախադասություններում:
    1. մայր
    2. տուն
    3. հաց
    4. քար
    5. խիստ
    6. Գլուխ

Արթուրի մայրը սիրում է ճանապարհորդել:

Մեր մայր Հայաստանը ամենագեղեցիկն է:

Հայտնի նկարչի տունը գտնվում էր անտառում:

Մեր հայրենիքը մեր տունն է:

Ինչ որ մեկը թխեց աշխարհի ամենամեծ հացը:

Մարդիկ վաստակում են իրենց օրվա հացը,  երբ որ քրտնաջան աշխատում են:

Նախնադարում պատրաստում էին քարե գործիքներ:

Քարե սիրտ ունեցող մարդիկ շատ դաժան են:

Մի երկրի թագավորը շատ խիստ էր:

Ես խիստ զայրացա, երբ իմացա, որ ընտանիքով տեղափոխվելու ենք այլ երկիր:

Ես ուզում եմ ամբողջ կյանքում լավ սովորել, որպեսզի գլխումս շատ գիտելիք կուտակեմ:

Տան գլուխը հայրն է:

  • Գրել հինգ մենիմաստ բառ, որ կապված են քո առօրյայի, քեզ հետ:

Ըմբշամարտ, զբոսանք, հեռուստացույց, համակարգիչ, ուտելիք:

  • Գրել այն հատկանիշները, որոնք պարտադիր են բառի համար:
    • Ձև
    • Չափ
    • Որակ
  • Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով է կամ ե։
    • Անէական, անպատեհ, առօրէական, անվրեպ, գոմեշ, գրեթե, դողէրոցք, ելևեջ, երբևէ, երբևիցե, էլեկտրաէներգիա, էմալե, ինչևէ, ինչևիցե, լայնէկրան, խեցի, կրետ, հէկ, հապճեպ, հյուել, հնեաբան, մանանեխ, մանրէ, որևէ, որևիցե, պոեմ, սեթևեթել, վայրէջք, տիեզերք, տոթակեզ, քրիստոեական։
  • Արտագրե՛լ՝ ըստ անհրաժեշտության լրացնելով օ կամ ո։
    • Ականջօղ, ամանորյա, ամենօրյա, անօգնական, անօթևան, անորոշ, ապօրինի, արծաթազօծ, բացօթյա, բնօրրան, գազօջախ, գիշերուզոր, գիշերօթիկ, զորք, լավորակ, կեսօր, հանապազօրյա, հոգս, հոդս ցնդել, հոտնկայս, մեղմօրոր, մեղմորեն, միօրինակ,, նախօրոք, ոսկեզօծ, ջրօրհնեք, վաղորդայն, վաղօրոք, տասնօրյակ, տարորոշել, տափօղակ, օրըստօրե, օրորել։
  • Պատմել կարդացած գրքերի մասին, գրել, թե ինչու է կարևոր ընթերցելը:

Իմ վերջին կարդացած գիրքը Հովհաննես Թումանյանի պատվածքներն էին:

Իմ կարծիքով, երբ մարդ գիրք է կարդում, նա կարողանում է ավելի գեղեցիկ, հստակ և գրագետ խոսել: Գիրքը մարդուն շատ գիտելիքներ է տալիս:

  • Կետերը փոխարինի՛ր փակագծում տրված բառերից մեկով:
    • Նրա ստեղծած  զարդանկար հնագույն արվեստն է հիշեցնում: (Նկարազարդ, զարդանկար)
    • Ծննդյան օրը փոքրիկին  նկարազարդ մի գիրք նվիրեցին: (Նկարազարդ, զարդանկար)
    • Հագին  նախշազարդ կտորից սովորական զգեստ էր, որ նրան շատ էր սազում: (Զարդանախշ, նախշազարդ)
    • Տաճարի զարդանախշը արտացոլված է մեր երկրի բնությունը: (Զարդանախշ, նախշազարդ)
    • Նրա գրամեքենան ամբողջ ցերեկը չխկչխկում էր: (Մեքենագիր, գրամեքենա)
    • Ինձ մեքենագիր էջեր տվեց ու խնդրեց, որ անպայման կարդամ: (Մեքենագիր, գրամեքենա)
  • Յուրաքանչյուր շարքից մի բաղադրիչ ընտրի՛ր և կազմի՛ր բաղադրյալ բառեր: Նշի՛ր, թե ինչ հնչյունափոխության կատարվեց: Օրինակ` լուսերես֊ույ֊ու։
    • ա) Լույս, թույն, կենդանի, տեր, մեջ, ուղի, անուրջ, կամուրջ, կատու:
    • բ) Ություն, բար, վոր, ակ, ել, երես, ազգի, ուկ, կից:

Կատու+ազգի=Կատվազգի

Կատու-Կատ-ու սղվել է, ավելացնել է վ

  • Ստեղծագործում ենք՝ ընտրելով թեմաներից մեկը.
    • Կորած բառը
    • Կարևոր բառը
    • Երբ բառերն անզոր էին
    • Սպասված բառերը
    • այլ

Բառերի քաղաք

Լինում է, չի լինում, բառերի քաղաք է լինում: Այնտեղ կային շատ բառեր: Բառերը շատ կիրթ էին ու բարի: Նրանց լեզուն բառերենն էր: Այդ քաղաքում մի օր բառերը կռվեցին իրար հետ ու բաժանվեցին: Մյուսները  դարձան առանց տառեր, երրորդները համախմբվեցին և դարձան նախադասություններ: Եվ այդպես, բառերի շնորհիվ, ստեղծվեցին բառակապակցություններ և  նախադասությունները:

Յուրաքանչուր եռյակից կազմի՛ր երեքական բարդ բառ:

Ձյուն, ծաղիկ, շատ- ձնծաղիկ, ձնաշատ, ծաղկաշատ

Սեր, ընկեր, զրույց- ընկերասեր, զրուցասեր, զրուցաընկեր

Գիծ, ուղիղ, անկյուն-ուղղանկյուն, ուղղագիծ, անկյունագիծ

Երգ, պար, խումբ-երգչախումբ, պարախումբ, խմբապար

Քաղաք, պետ, գյուղ-քաղաքապետ, գյուղապետ, գյուղաքաղաք

Բառաշարքում ընդգծել —ուկ վերջածանց ունեցող բառերը:

Արդուկ, օձաձուկ, շուտասելուկ, ավելուկ, թզուկ, հայդուկ, սնդուկ, մածուկ, խղճուկ, արջամուկ, հեղուկ, թևանցուկ, շնաձուկ, պոչուկ, կաուչուկ, մժղուկ, շիկամուկ, դիպուկ, ջերմուկ, խենթուկ:

Բառաշարքում ընդգծել —ոց վերջածանց ունեցող բառերը:

Փողոց, սփռոց, դմբդմբոց, զնգոց, կրակոց, լիտրանոց, ծածկոց, դեղնաբոց, հյուրանոց, թրջոց, ջնջոց, արտառոց, դեղնաբոց, միջոց, մթերանոց, ծովածոց, արգելոց, հյուրանոց, սղոց, ծերանոց:

Բառաշարքում ընդգծել –ոտ վերջածանց ունեցող բառերը:

Ժանգոտ, ծխախոտ, եռանդոտ, կարճաոտ, կորիզոտ, ստորոտ, նավթոտ, արոտ, կրքոտ, առավոտ, աղմկոտ, բամբասկոտ, յուղոտ, սրտամոտ, թախծոտ, հիվանդոտ, ձյունոտ:

Բառաշարքում ընդգծել —որդ վերջածանց ունեցող բառերը:

Ժառանգորդ, ավելորդ, երիզորդ, հաճախորդ, խորդուբորդ, յոթերորդ, դահուկորդ, գնորդ, ակորդ, անձրևորդ, առաջնորդ, միջնորդ, ռեկորդ, պակասորդ, որսորդ, գարնանահորդ, վարորդ, երրորդ:

Բառաշարքում ընդգծել —ակ վերջածանցն ունեցող բառերը:

Բանակ, սահնակ, դռնակ, բամբակ, պահակ, ամբարտակ, գնդակ, զսպանակ, կատակ, կայծակ, վրիպակ, մանկասայլակ, մշակ, սոխակ, ելակ, վահանակ, բռնակ, բարակ:

Գրելգույն բաղադրիչով երեքական գունանուն`  բույսերի անուններից, տարբեր առարկաների անուններից,  մետաղների անուններից:

Մլուկխոտ երկգույն, Ռուդբեկիա երկգույն,Գայլարդիա երկգույն:

Լրացնել հետևյալ առածներում բացթողնված բառերը` դրանք ընտրելով տրվածներից:

Ծանր, պաղ, լավ, սև, անպտուղ, անուշ, զորավոր, շիտակ, արդար, ոսկե, լավ:

Լեզու կա անուշ է, լեզուն կա` լեղի:
Ծանր յուղը ջրի տակ չի մնա:
Սպիտակ փողը սև օրվա համար է:
Խելքը ոսկե թագ է, ամեն մարդու գլխին չի լինում:
Անպտուղ ծառին քար գցող չի լինի:
Հեռավոր սուրբը արդար կլինի:
Զորավոր քարը իր տեղում կմնա:
Լավ աղջիկը յոթ տղա արժե:
Շիտակ խոսքը հանաքով կասեն:
Լավ հնձվորը դաշտում  էլ կհնձի, սարում էլ:
 Պաղ ապուր, շան կերակուր:

Հետևյալ առածների մեջ կետերի փոխարեն գրել նշված բառերի  հականիշները:


երիտասարդի աչքով աղջիկ առ, ահելի աչքով`ձի:
Գիտունի հետ քար քաշի, տգետի հետ փլավ մի կեր:
Ծամը երկար, խելքը` կարճ:
Թոկի երկարն է լավ, խոսքի`կարճը :
Գիժը մի քար գցեց ծովը, հազար խելոք  չկարողացան հանել:
Խոսքը մեծին, ջուրը`փոքրին :
Փորձված թանը  անփորձ մածունից լավ է:
Սև սիրտ,սպիտակ  ատամ:
Մինչև  հաստը բարակի, բարակի հոգին դուրս կգա:
Թանկից էժանը չկա:

Տրված տեղանուններից -ացի, -յան և -ական ածանցներով կազմել նոր բառեր:

Սև ծով, Փոքր Ասիա, Նոր Զելանդիա, Միջին Ասիա, Հարավային Ամերիկա, Արևմտյան Եվրոպա, Խաղաղ օվկիանոս, Հարավային Կորեա:

Փոքր Ասիա-Փոքր Ասիացի

Նոր Զելանդիա-Նոր Զելանդացի,Նոր Զելանդական

Հարավային Ամերիկա-Հարավ-ամերիկացի

 Հարավային Կորեա- Հարավ-կորեացի  

Սև ծով-Սևծովյան

Արևմտյան Եվրոպա-Արևմտաեվրոպացի

Միջին Ասիա-Միջինասիացի

 Խաղաղ օվկիանոս- Խաղաղօվկիանոսյան

Կետերի  փոխարեն գրել համապատասխան  ածանցները:

բարեկենդան, բարեկամ,  չխոսկան, ամենագետ, հայրիկ, կիսատ, փառք, վայրէջք, աղոտ, արևելյան, եռանդուն, ազդակ, դողդոջուն, հնչեղ, ամանեղեն:

Խորխե Բուկայ «Սիրել բաց աչքերով»

Ի՞նչ կարևոր դաս քաղեցիր ստեղծագործությունից:

Այս հեքիաթից ես սովորեցի, որ ոչ մի վնասված իր չի կարելի դեն նետել:

Դու ի՞նչ վերնագիր կընտրեիր ստեղծագործության համար:

Ես կընտրեի «Ջրավաճառն ու կուժը» վերնագիրը:

Ի՞նչ բնութագրական հատկանիշներ ունեն ջրավաճառն ու կուժը:

Իմ կարծիքով ջրավաճառը աշխատասեր էր և սիրում էր ծաղիկների գեղեցկությունը: Կուժը ճաքված էր:

Մգեցված բառերը կազմության առումով ի՞նչ ընդհանրություն ունեն: Նմանատիպ մի քանի բառ էլ դու փորձիր գտնել:

Մետաղադրամ, լուսաբացը և ջրավաճառը բարդ բառեր են: Բարդ բառեր են  նաև ծաղկազարդ, ձնծաղիկ, արևածաղիկ, անձրևորդ, տոնածառ բառերը:

Հունվար

  1. Ընթերցում ենք ստեղծագործությունը և պատասխանում տեքստին հաջորդող հարցերին:

Ստեփան Զորյան. Չալանկը

Հարցեր և առաջադրանքներ:


Տեքստից դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բառարանի օգնությամբ բացատրիր:

Քյոխվի-գյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ


Գրիր հետևյալ բառերի հոմանիշները: Հախուռն, պատկառանք, տարօրինակ, թռչկոտել:

Հախուռն-համարձակ, խիզախ, հանդուգն

Պատկառանք-ամոթ, ամոթխածություն

Տարօրինակ-արտասովոր, զարմանալի

Թռչկոտել-խայտալ, ցատկռտել


Նկարագրել և բնութագրել Չալանկին:

 Չալանկր մի սև, բրդոտ շուն էր, կուրծքն ու վիզը ճերմակ, որ հեռվից թվում էր սպիտակ վզկապ։


Համոզե՞ց քեզ ավարտը, այլ ավարտ հորինիր:

Ես շատ հավանեցի այս պատմությունը:

Հայրիկը վերցրեց հրացանը և գնաց դուրս, իսկ ես լուսավորեցի իր ճանապարհը:Մենք քայլեցինք Չալանկի ետևից,ու հասանք մեր գոմի դռան մոտ: Մենք տեսանք մի շան որը վիրավոր էր:Այդ շան վրա հարձակվել էին ուրիշ գազազած շներ:Մենք այդ շանը խնամեցինք,կեր տվեցինք եվ ջուր խմեցրինք:Մի քանի օրից շունը առողջացավ և սկսեց խաղալ Չալանկի հետ: Չալանկը արդեն ուներ լավ ընկեր: Իսկ մենք արդեն ունեցանք երկու շուն:


Ընդգծիր այն հատվածը, որն  ամենաշատն ես հավանել և փորձիր  վերլուծել։

Զարմանալի շուն էր մեր Չալանկը, տարբեր մարդկանց վրա հաչում էր տարբեր ձևով— մուրացկանների վրա հատընդհատ, ասես իմացնելու համար միայն. անծանոթների վրա տարակուսով, երևի մտածելով, թե հանկարծ տան բարեկամ չլինի՞. ձեռնափայտով մարդկանց վրա` հախուռն։ Ինչպես երևում էր, փայտ չէր սիրում (դրանով հաճախ խփում էին իրեն). բայց, դրա փոխարեն, պատկառանքով էր վերաբերվում լավ հագնված մարդկանց… Հաչում էր նրանց վրա, այնչափ, որ իմացնի, թե մարդ է գալիս… Իսկ քյոխվի կամ գզրի վրա չէր հաչում, մի երկու բերան «հաֆ» էր անում, կլանչելու պես ու մռռոցով քաշվում մի կողմ։ Վախենում էր…


Շների և այլ կենդանիների հավատարմության մասին ուրիշ ի՞նչ պատմություններ գիտես:

Ինձ համար շների հավտարմության պատմություններից ամենա հայտնին Հաչիկոյի պատմությունն է:

  • Կատարում ենք առաջադրանքները:

Անհրաժեշտ տեղերում լրացնել Ը, ոչ բոլոր բառերում կա Ը:

ա/ ակնբախ, ամենաընդունակ, այլընտրանք,առընթեր, գահընկեց, գիրկընդխառն, գործընկեր, գույնզգույն, երկնչել, զուգընթաց, թրխկ, լուսընկա, հյուրընկալ, ձեռնտու, մակընթաց:

բ/ ակնդետ, ամենաընդունելի, անընդմեջ, գործընթաց, դասընկեր, դյուրըմբռնելի, երկընտրանք, թխկ, խոչընդոտ, կորնըթարդ, համընթաց, հատընտիր, մերթընդմերթ, չընկճվել, չրխկոց, վերընձյուղվել:

գ/ ակնթարթ, ամենաընտիր, անըմբռնելի, անընդունակ, դասընթաց, ինքնստինքյան, համընկնել, ձկնկիթ, մեջընդմեջ, մթընկա, մթնշաղ, նախընտրել, որոտընդոստ, չրխկ, չըմբռնել, սրընթաց, օրըստօրե:

դ/ անակնկալ, անընդունելի, արագընթաց, անընտել, առնչվել, դյուրընթեռնելի, խաղընկեր, խոյընթաց, հետզհետե, մակընթացություն, շրխկալ, չընդդիմանալ, չընկնել, վերընթաց, քարնըկեց, օրընդմեջ:

Տրված բառերն ըստ հոմանիշության բաժանի՛ր հինգ խմբի: 

Խոշոր,մեծ,վիթխարի,հսկա,աժդահա,ահռելի

Երկերեսանի,կեղծավոր,շողոքորթ,  երեսպաշտ

Առատ,բերրի,պտղաբեր,բարեբեր, արգավանդ, բեղուն

Մեծահռչակ,նշանավոր,ականավոր,հանրաճանաչ,անվանի,հանրածանոթ, 

Չալպտուրիկ,խայտաբղետ,երևելի,

Համացանցիր ընտրի՛ր քո սիրելի ստեղծագործության մասին տեղեկություններ, տեղադրի՛ր քեզ մոտ, հանի՛ր տասը բառ ու որոշի՛ր դրանց հոմանիշները, ինչպես նաև՝ կազմությունը՝ պարզ, ածանցավոր, բարդ, բարդ ածանցավոր (պետք է նայես՝ ինչերից է կազմված բառը՝ արմատ, ածանց, հոդակապ, վերջավորություն):

«Դավիթ Բեկ»

«Դավիթ Բեկ», պատմական վեպ, բաղկացած է երեք գրքից և վերջաբանից։ Դավիթ Բեկը 18-րդ դարի նշանավոր գործիչ է, որը ղեկավարել է ապստամբական, ազատագրական շարժումները՝ ուղղված պարսկական և թուրքական ուժերի դեմ։ Նա մահացել է 1728 թվականին, և նրան փոխարինել է Մխիթար սպարապետը։

Մինչև 1722 թվականը, այսինքն՝ մինչև Դավիթ Բեկի հայտնվելը հայոց մելիքները ժառանգաբար իշխում էին իրենց կալվածքներում։ Երբեմն դաշինքի մեջ էին մտնում պարսիկների կամ թուրքերի հետ, մասնակցում նրանց պատերազմներին, և որպես վասալ իշխաններ, հարկ էին վճարում այն պետություններին, որոնք փոփոխակի տիրում էին Հայաստանին։ Մելիքներից ոմանք ունեին ինքնուրույնություն, ոմանք՝ ոչ։ Վերջինները խոնարհվում էին տիրողների պահանջների առաջ՝ իրենց դիրքերը չկորցնելու համար, եթե նույնիսկ այդ պահանջները լինեին ի վնաս հայ ժողովրդի։ Մելիքները իրենց դիրքերը չկորցնելու համար հաճոյանում էին խաներին, կաշառում էին ոչ միայն փողով, այլև ոմանք նույնիսկ հարազատ աղջիկներին էին տալիս նրանց։

Ժողովուրդ-ազգ

Իշխել,տիրել

Առաջ,դիմաց

Հարազատ,բարեկամ

Հարկ-տուրք,

Տալ-հանձնել, շնորհել, ընծայել

Իշխան-թագավոր,

Թվական-թիվ

Կալվածք-տարածք

Դիրք-սահման

Ժողովուրդ-պարզ ածանցավոր

Իշխել-պարզ ածանցավոր

Առաջ-պարզ

Հարազատ-պարզ

Հարկ-պարզ

Տալ-պարզ

Իշխան-պարզ

Թվական-պարզ ածանցավոր

Կալվածք-պարզ ածանցավոր

Դիրք-պարզ

Բաց թողած տեղերում լրացրու Է կամ Ե:

ա/ մանրէսպան, միջօրէ, լայնԷկրան, երբևիցե, այժմեական, ամենաԷական, աներկյուղ, առերևույթ, առէջ, բազկերակ, գետեզր, գոմեեշ, դողԷրոցք, ելևԷջ, եղերերգ, երբևԷ, Էլեկտրաեռակցել, ինչևիցե, մանրԷ, հնեաբան, չեն, չէիր, որևէ, չէինք, ստորերկրյա:

բ/ օրեցօր, երեսուներեք, աներևույթ, էական, էլեկտրաէներգիա, էջմիածին, ինչևէ, լայնեզր, խուռներամ, ծովեզր, կիսաեփ, հրեշ, մանրէաբան, մեջք,նրբերանգ, ողբերգակ, որևիցե, չԷի, պատնեշ, ջէկ, վերելակ, տիեզերք, ցայգերգ, քառասուներկու:

գ/ օրըստօրէ, աներևակայելի, անէական, աշտե (նիզակ), առերես, առօրեական, բազմերանգ, գրեթե, երբևիցե, երբևէ, որևիցե, որևէ, ինչևիցե, ինչևէ, երփներանգ, էակ, լայնէկրան, նրբերշիկ, չէր, վայրէջք, վերելք, Վարդգես, վերերկրյա, ցերեկ, շքերթ:

Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը: 

 Ջուրը շատ  սառն էր, ճիշտ օրվա նման: 

ալեկոծված, ծովը ծեծում էր ափերը: 

Ինչո՞ւ ես այդպես անշարժ  նստել՝ փայտ կուլ տվածի նման: 

Մարդն այնպես  արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր: 

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո  սիրտ առավ ու մոտ եկավ: 

Ի վերջո այնպիսի մի տաճար շինեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

Ստեփան Զորյան: Պապն ու թոռը

Հարցեր և առաջադրանքներ:

Անհասկանալի բառերը բառարանի օգնությամբ բացատրիր:

Ինձ համար անհասկանալի բառեր չկան այս տեքստում:


Ի՞նչ զգացողություններ ունեցար պատմվածքը կարդալիս:

Ինձ շատ դուր եկավ այս հեքիաթը:Այս հեքիաթը կարդալով ես պատկերացրեցի փոքրիկ Աստղիկին, Եփրեմ պապիկին եվ գյուղը:


Բնութագրիր պապին:

Պապիկը ծեր էր, կույր էր, գլուխը դողում էր, բայց նա շատ բարի էր:


Բնութագրիր Աստղիկին:

Աստղիկը փոքրիկ երեխա էր: Նա շատ բարի էր և շատ էր սիրում իր Եփրեմ պապին:


Վերլուծիր պատմվածքը:

Պատմվացքը Եփրեմ պապիկի եվ իր թոռնուհու մասին է: Թոռնուհու անունը Աստղիկ է: Աստղիկը շատ էր սիրում իր Եփրեմ պապիկին:


Գրիր պատում Իմ պապը վերնագրով:

Իմ պապը

Իմ պապիկի անունը Հովիկ է: Նա ապրում է Երևանում: Նա իմ հորական պապն է: Ես  և իմ քույրիկը շատ ենք սիրում նրան: Մենք գտնվում ենք Չինաստանում, իսկ իմ պապիկը եվ տատիկը, գտնվում են Հայաստանում: Այդ պատճառով մենք իրար հետ շփվում ենք տեսազանգի միջոցով:

Լեզվական առաջադրանքներ

Մաս 1

1.Տրված բառերից առանձնացրո’ւ  հոմանշային զույգեր:
 Շրջել, խորհրդածել, կողոպտել, գռփել,խենթանալ, արտասվել, մտածել, գողանալ, ցնորվել,
մտորել, շրջագայել, հափշտակել, մտմտալ, թալանել, խելագարվել, խորհել, հեկեկալ,
ցնդել, հեծկլտալ, ողբալ, հիմարանալ, գռփել, թափառել, լալ, գժվել, պտտել:

Շրջել-շրջագայել-թափառել-պտտել
 Խորհրդածել-խորհել
 Կողոպտել-գռփել-գողանալ-հափշտակել-թալանել
Խենթանալ-ցնդել-ցնորվել-գժվել-խելագարվել-հիմարանալ
Արտասվել-լալ-ողբալ-հեկեկ-հեծկլտալ
Մտածել-մտորել-մտմտալ

  1. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված բառերի հականիշները:

Փարիզում անցորդներից մեկը ուժեղ անձրևի տակ ընկավ: Թրջվելուց պաշտպանվելու համար թևի տակի նկարը բարձրացրեց գլխի վրա ու վազեց: Երերուն աշխարհում դեռևս ոչ ոք անձրևից այդպիսի թանկարժեք «անձրևանոցով» չէր պաշտպանվել:
Տեսնելով անցորդի գլուխը պաշտպանող նկարըդեպքի կամավոր&nbsp;վկան հանցագործը, զարմանքից խոսեց: Նա ճանաչեց Գյուստավ Կուրբեի երևելի «Քնած շիկահեր կինը» կտավը: Թանգարանից հափշտակված այդ նկարի վերապված օրինակները հենց այդ օրը ցրեցին ոստիկաններին: Նկարը յոթ հարյուրից ութ հարյուր դոլար էր գնահատված: Ոստիկանը մարդուն հետևեց մինչև նրա բնակարանը, որտեղ գտնվեց տարբեր ժամանակներում տարբեր տեղերից գողացված նկարների ամբողջ պատկերասրահ:
-Ավելի լավ էր մինչև ոսկորներս դալարեր,- տխրությամբ ասաց գողը, երբ նրան բռնեցին:

3. Գտնե՛լ մեկ արմատ և երկու ածանց ունեցող բառերը (բառի մեջ կարող է լինել նաև հոդակապ)։ Կազմե՛լ նախադասություններ՝ գործածելով այդ բառերը։

Լուսանկարչական, տեսականորեն, գրահրատարակչական, հացթուխ,
ծովեզրյա, դարբնություն, բարեհամբույր, ատաղձագործ, մանրանկարչություն,
հրուշակագործ, վերաբաշխում, գիտականորեն, անօգնական, բազմություն,
տգիտություն:

Սա գիտականորեն ապացուցված փաստ է:
Դրսում կանգնած էր մի անօգնական մարդ:
Տգիտությունը կկործանի աշխարհը:
Ես վերաբաշխեցի խաղաքարտերը:

4. Գտնե՛լ մեկ արմատից և մեկ ածանցից կազմված բառերը:
Հայեցակարգ, մետաղյա, բացառիկ, ասեղնագործություն, հաշվեկշիռ,
որսորդ, պողպատե, ձուլակաղապար, հնություն, ժամանակահատված,
արժեիջեցում, նվիրում, միջազգային, գունեղ, իրականություն, ընդհանրացում,
հարթակ, խտրականություն, մեղմորեն, միջնակարգ, շարժուն, ներգաղթյալ,
մենաշնորհ, միջուկ, բուսականություն։

Մետաղյա, հնություն, որսորդ, պողպատե, հնություն, նվիրում, գունեղ, իրականություն, ընդհանրացում, հարթակ, խտրականություն, մեղմորեն, շարժուն, միջուկ:

5.Առանձին սյունակներով դուրս գրե՛լ նախածանց,
վերջածանց, ինչպես նաև թե՛ նախածանց, թե՛ վերջածանց ունեցող բառերը։
Անհայտ, խնձորենի, անմտություն, հակաթույն, մթերային, տգեղ,
վերահաշվում, անհոգաբար, կաղնուտ, անհավատալի, միլիոնավոր, չկամ,
ցուցանակ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, կղզյակ, հարակից,
հայրական, ներգրավում, տրամագծորեն, անհարմար, ապաշնորհ, դժգոհություն,
հավաքածու, լսարան, համատեղություն, ծիծաղելի, անթիվ, մորթեղեն, միտք։

Վերջածանց ունեցող բառեր

Խնձորենի, մթերային, կաղնուտ, միլիոնավոր, ցուցանակ,
կղզյակ, հայրական, տրամագծորեն, դժգոհություն, հավաքածու, լսարան, ծիծաղելի, մորթեղեն, միտք:

Նախածանց ունեցող բառեր

Անհայտ, հակաթույն, տգեղ, չկամ, արտապատկեր, ենթավարպետ, գերադաս, հարակից, անհարմար, ապաշնորհ, անթիվ:

Նախածանց եւ վերջածանց ունեցող բառեր

Անմտություն, վերահաշվում, անհոգաբար, անհավատալի, ներգրավում, տրամագծորեն, դժգոհություն, համատեղություն:

Մաս 2

  1.  Տրված գոյականները դարձրու ինչի՞, ու՞մ հարցին պատասխանող, ընդգծիր վերջավորությունները և բացատրիր տարբերությունը:

Ծառ-ծառի

Սեղան-սեղանի

Ուսանող-ուսանողի

Րոպե-րոպեի

Գինի-գինու

Տիրուհի-տիրուհու

Այգի-այգու

Հոգի-հոգու

Օր-օրվա

Ժամ-ժամի

Ամիս-ամսվա

Գարուն-գարնան

Որոշում-որոշման

Ձմեռ-ձմռան

Քույր-քրոջ

Ընկեր-ընկերոջ

Տանտիկին-տանտիկնոջ

Հայր-հոր

Մայր-մոր

Եղբայր-եղբոր

Անկյուն-անկյան

Սյուն-սյան

Տուն-տան

Ուրախություն-ուրախության

Սեր-սիրո

Կորուստ-կորստի

Աղջիկ-աղջկա

  • Որևէ, ինչ-ինչ, ոչ մի, այլևայլ, յուրաքանչյուր, ամբողջ, բոլոր բառերի հետ եզակի կամ հոգնակի թվով գոյականներ գործածիր:
Որևէ

Որևէ գնդակ
Որևէ ծառ
Որևէ ծաղիկ
ինչ-ինչ
ինչ-ինչ պատճառներով  
Ոչ մի
Ոչ մի զինվոր
Ոչ մի մայր
Ոչ մի ծառա
Այլևայլ
Այլևայլ պատճառներ   
  • Արկղ, ժամացույց, հանդապահ, ծրագիր, երեխա, տիկին, թռչուն, վագր, մեծատուն, հացատուն, տղամարդ, գառ, գրագիր, նուռ, ականակիր,հանքափոր, նավթահոր, օրագիր, մատենագիր, դեղատուփ, խմբերգ, գրաշար, դիմագիծ գոյականների հոգնակին կազմիր:

Արկղ- արկղեր

Ժամացույց-ժամացույցներ

Հանդապահ-հանդապահներ

 Ծրագիր-ծրագրեր

 Երեխա-երեխաներ

 Տիկին-տիկիններ

Թռչուն- թռչուններ

 Վագր-վագրեր

Մեծատուն-մեծատներ

 Հացատուն-հացատներ

 Տղամարդ- տղամարդիկ

Գառ-գառներ

 Գրագիր-գրագրեր

Նուռ-նռներ

 Ականակիր-ականակիրներ

Հանքափոր-հանքափորներ

 Նավթահոր-նավթահորեր

 Օրագիր-օրագրեր

 Մատենագիր-մատենագրեր

 Դեղատուփ- դեղատուփեր

Խմբերգ-խմբերգեր

 Գրաշար-գրաշարներ

 Դիմագիծ-դիմագծեր

  •  Փակագծերում գրված  գոյականները դարձրու հոգնակի և համապատասխանեցրու նախադասությանը:

Ա. Հայ նախարարները Արտաշատի ժողովի վճիռներից  հետո քաշվեցին իրենց աշխարհները  և, անցնելով առօրյա գործերին, սպասում էին Պարսկաստանի լուրերին :

Բ. Պատառոտված հագուստներով որբ երեխաները կուչ էին եկել հարուստ տների պատերի տակ:

Գ.  Հաստաբուն ընկուզենիների տակ` հասարակ նստարանների վրա, տեղավորվել էին բավական մեծ թվով մանուկներ,պատանիներ:

Դ. Աշխարհի ցավերին անտեղյակ` արևը բարձրանում է սարերը լազուրից և հավասարապես լուսավորում լեռները ալևոր գլուխները, թշնամու բանակներին, ծխացող տներ լեցուն գյուղեր:

Սպիտակ  ջրաշուշանը  (ամերիկյան  հնդիկների  հեքիաթներից)

Բառարանային աշխատանք:

  1. Դուրս գրիր քեզ անծանոթ բառերը և բացատրիր բառարանի օգնությամբ:

Գուժել-վատ լուր հաղորդե

Պրերիա-սևահողերի վրա տարածված տափաստանային կամ սավաննային տիպի բարձրախոտ բուսական կազմավորումների խումբ։

2.Գտիր տրված բառերին մեկական  հոմանիշ` դեպք, ընդհարվել, մրրիկ,  ճառագայթ, ամայի, գաղտագողի, աստիճանաբար:

Դեպք-դիպված, պատահար

Ընդհարվել-բախվել, զարկվել

Մրրիկ- հողմ, պտտահողմ

Ճառագայթ-շառավիղ, ճաճանչ, շող

Ամայի-անբնակ, անբնակելի

Գաղտագողի- գաղտնի, ծածուկ

Աստիճանաբար-հետզհետե, հաջորդաբար

5. Կարդում ենք տեքստը և պատասխանում հարցերին:

  Քերականական աշխատանք;
Տրված հատվածում առանձնացրու իրանիշ և անձնանիշ գոյականները;
Վաղուց,  շատ  վաղուց,  երբ  դեռ  թմբուկները  պատերազմ  չէին  գուժել  հնդիկներին,  պրերիայի  եզրին  մի  գեղեցիկ  գյուղակ  կար։  Այնտեղ  տղամարդիկ  վաղ  առավոտյան  որսի  էին  գնում  և  երեկոյան  տուն  վերադառնում  հարուստ  պաշարով.կանայք  ուտելիք  էին  պատրաստում,  կար  անում,  իսկ  երեխաները  արևածագից  մինչև  արևմուտ  խաղ  էին  անում։  Բոլորն  էլ  երջանիկ  էին  և  համերաշխ։

 Իրանիշ
 Թմբուկները
գյուղակ
պրերիա
Որս
տուն
Պաշար
Ուտելիք
կար 
Արևածագ
Արևմուտ
խաղ 
Անձնանիշ 
հնդիկներ
տղամարդիկ
Կանայք
Երեխաները
Բոլորը 

 Առաջադրանք

  1. Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք ա  և բ  առաջադրանքները:

ա) Ո՞րն է հեքիաթի  արժանիքը (արժանիքները): Ընտրե՛ք տարբերակներից մեկը (մի քանիսը) և հիմնավորե՛ք։ Որոնք որ չեք ընտրում, հիմնավորե՛ք՝ ինչո՛ւ չեք ընտրում։

  • Սյուժեն հետաքրքիր է։

Սյուժեն հետաքրքիր է, քանի որ հեքիաթում հերոսները շատ դուր եկան ինձ եւ հերոսները հետաքրքիքիր են ներկայացված:

  • Պատկերավորման միջոցները շատ են։

Ինձ համար պատկերավորման միջոցները շատ են, քանի որ հեքիաթը կարդալուց միանգամից մտովի պատկերացնում եմ ինչ է կատարվում:

.

  • Արտահայտված գաղափարը հետաքրքիր է։

Իմ կարծիքով այս հեքիաթի մեջ գաղափար չկա:

  • Պատմելու ոճը հետաքրքիր է։

Պատմելու ոճը հետաքրքիր է, քանի որ իրադարձությունները շատ մանրամասն են  նեկայացված:

  • Հեքիաթի կերպարները ամբողջական են և համոզիչ։

Հերքիաթի կերպարները ամբոջական չեն, որովհետեւ հեքիաթի միակ տղայի անունը նշված չէր:

  • Հեքիաթում տեղեկատվություն կա հնդկացիների կյանքից։

Հնդիկների կյանքից հեքիաթում տեղեկություն կա: Հեքիաթում մի ճանբարում հնդիկներ են ապրում:

  • Հերոսները անձնավորված են, և դա հետաքրքիր է դարձնում հեքիաթը։

  Իմ կարծիքով հերոսները անձնավորված են: Օրինակ աստղը դառնում է աղջիկ:Իսկ դա հետաքրքրացնում է հեքիաթը:

 բ) Սա պատմություն էր ջրաշուշանի մասին։ Օգտագործելով պատկերավորման միջոցներ՝  մի այլ պատմությո՛ւն հորինեք բնության որևէ երևույթի, ծառի, ծաղկի, կենդանու, թռչունի կամ  ինչի մասին ուզում եք։

Վաղուց,  շատ  վաղուց, անտառում ապրում էր մի նապաստակ: Նա ուներ իր փոքրիկ տունը: Մեկ-մեկ  նա գյուղից գազարներ էր գողանում: Մի օր նրան մարդիկ բռնեցին եւ որոշեցին նրան ուտել: Սակայն այդ մարդկանց մեջ կար մի բարի մարդ: Նապաստակը տալիս են այդ մարդուն եւ գնում են դանակները բերելու: Այդ մարդը խղճում է նապաստակին եւ բաց է թողնում նրան:Դրանից հետո նապաստակը հասկանում է, որ չպետք է գողանալ:

Մաս 3

  • Ընտրի՛ր վերնագրերից մեկը և շարադրի՛ր մտքերդ․
    • Ձմռան հրաշքը
    • Սպասելով հրաշքի
    • Թե ձմեռը հավերժ լիներ…
    • Ամանորյա ավանդույթները մեր ընտանիքում
    • Այլ

Ամանորյա ավանդույթները մեր ընտանիքում

Երբ գալիս է ժամը տասերկուսը, բոլորը շնորհավորում են իրար և իրար բարեմաղթանքներ են ասում: Իսկ հետո, ես և քույրիկս գնում ենք Ձմեռ Պապուն տեսնելու և մեր նվերները փնտրելու տան մեջ:

  • Համացանցից քեզ հետաքրքրող նյութեր գտի՛ր և թարգմանի՛ր (կարող ես օգտվել pritchi. ru կայքից)

Elephants at war

Elephants were trained and used in war for the first time in India (it is widely known that Alexander the Great’s soldiers clashed with war elephants there). Later, elephants were used both in Alexander’s troops and in the Hellenistic states. It should be noted that in the war, elephants scared the enemy the most. In addition, during the hot moments of the war, elephants did not distinguish between their own and opponents, hitting and trampling everyone.

Փղերը պատերազմում

Փղերը առաջին անգամ վարժեցվել և օգտագործվել են պատերազմի ժամանակ Հնդկաստանում (Հայտնի է, որ Ալեքսանդր Մեծի զինվորները այնտեղ բախվել են պատերազմական փղերի հետ): Ավելի ուշ,  փղերը օգտագործվում էին և’ Ալեքսանդրի զորքերում,  և’ Հելլենիստական նահանգներում:

Պետք է նշվի, որ պատերազմում ամենաշատը փղերն են վախեցրել թշնամուն: Ի հավելումն,  պատերազմի ամենաթեժ պահերին, փղերը չէին տարբերում իրենց մարդկանց և հակառակորդներին և հարվածում ու տրորում էին բոլորին:

Մաս 4

  • Կարդում ենք տեքստը:
  • Հանում ենք տեքստից տասը բառ, գրում, թե քանի տառ ու հնչյուն, ձայնավոր ու բաղաձայն հնչյուններ ունի տվյալ բառը: Օրինակ` թթենի-5 տառ, 6 հնչյուն, 3 ձայնավոր, 3 բաղաձայն

Փոքրիկ- 6 տառ, 6 հնչյուն, 2ձայնավոր, 4 բաղաձայն

Դուրս-4 տառ, 4 հնչյուն,  1ձայնավոր, 3 բաղաձայն

 Լայն- 4 տառ, 4 հնչյուն,  1ձայնավոր, 3 բաղաձայն

Սնվել- 5 տառ, 6 հնչյուն,  1 ձայնավոր, 4 բաղաձայն

Զգեստ-5 տառ, 6 հնչյուն, 1ձայնավոր,  5 բաղաձայն

Արքա-4 տառ, 4 հնչյուն,  2 ձայնավոր, 3 բաղաձայն

Սլացիկ- 6 տառ, 7 հնչյուն, 2 ձայնավոր,  4 բաղաձայն

Օր- 2 տառ, 2 հնչյուն, 1 ձայնավոր, 1 բաղաձայն

Տերև- 4 տառ, 5 հնչյուն, 2 ձայնավոր, 2 բաղաձայն

Նյութ- 4 տառ, 4 հնչյուն, 1 ձայնավոր, 3 բաղաձայն

  • Հանում ենք տեքստից տասնհինգ բառ, գրում, թե քանի վանկ ունի այն, վանկատում ենք: Օրինակ` թթենի-3 վանկ` թը-թե-նի:

Ժամանակ- 3 վանկ ժա-մա-նակ

Մետր- 2 վանկ մե-տըր

Պատյան-2 վանկ  պատ-յան

Մարդիկ- 2 վանկ մար-դիկ

Մետաքսաթել-  2 վանկ մե-տաք-սա-թել

Հինգ-1 վանկ հինգ

Հարյուր- 2 վանկ հար-յուր 

Պտուղ-2 վանկ պը-տուղ

Քաշքշել- 3 վանկ քաշ-քը-շել

Ձեռքեր- 2 վանկ ձեռ-քեր

Հրաշագործ- 4 վանկ հը-րա-շա-գործ

Անարդար- 3 վանկ ան-ար-դար

Հայոց- 2 վանկ հա-յոց

Այսուհետ-3 վանկ այ-սու-հետ

  • Հանում ենք տեքստից տասը հնչյունափոխված բառ, գրում եղած հնչյունափոխությունները: Օրինակ` թթենի-ու-ը:

Ծառաբնի-ը-ու

Քաշքշել-ը

Շրջազգեստ-ը

Զգեստ-ը

Լցվել-ը

Նրբահյուս-ը-ու

Պտուղ-ը

Սնվել-ը

Սլացիկ-ը

Նրա-ը

  • Հանում ենք տեքստից տասնհինգ բառ, բառարանի օգնությամբ գտնում, գրում դրանց հոմանիշները:

Շերամ-շերամորդ

Ձեռք-կուռ, թև, բազուկ

խիստ-բուռն

 Վրդովվել- ազդվել, զգացվել

Ամբարտավան-գոռոզամիտ, մեծամիտ

Հրաշագործ-զարմանագործ

Ստանալ-առնել, վերցնել

Նյութ-յուլե, մատերիա, իր, առարկա

Սնվել-ուտել, սնանել, սնունդ ստանալ

Խիստ-բուռն, չափազանց, հույժ

Օրըստօրե-օրեցօր, օրօրի

Գործ-աշխատանք, պարապմունք. զբաղմունք, մասնագիտություն

Թագուհի-բամբիշ , կայսրուհի, իսկուհի

Զարմանք- զարմանալիք, զարմացում, ապշանք

 Լայն- մեծ, ճոխ, արձակ

  • Հանում ենք տեքստից տասը բառ, բառարանի օգնությամբ գտնում, գրում դրանց հականիշները:

Խիստ-մեղմ, թույլ

 Լայն-նեղ, սեղմ, անձուկ

Հինավուրց-նոր

Ամբարտավան- հեզ, համեստ,խոնարհ

Ստանալ-կլորցնել, վատնել

Չընդհատվող-ընդհատվող

Ըմբոստ-հնազանդ, խոնարհ, հլու

Ստեղծվել-կորչել

Զայրացած-հանգստանալ

Փոքրիկ-մեծ

  • Հանում ենք տեսքտից քսան բառ, ցույց տալիս կազմությունը, օրինակ` թթենի-պարզ ածանցավոր` թ(ու)թ (արմատ)+ենի (վերջածանց)

Արքայի- պարզ ածանցավոր արքա (արմատ)+յի (վերջածանց)

 Նրբահյուս- բարդ բառ ն(ու)րբ (արմատ)+հյուս (արմատ)

Զորություն-պարզ ածանցավոր զոր (արմատ)+ ություն (վերջածանց)

Թագուհի-պարզ ածանցավոր թագ (արմատ)+ ուհի (վերջածանց)

Դարչնագույն-բարդ բառ դարչ(ի)ն (արմատ)+ ա (հոդակապ) գույն (արմատ)

Փոքրիկ- պարզ ածանցավոր փոքր (արմատ)+ իկ (վերջածանց)

Ամբողջական-պարզ ածանցավոր ամբողջ (արմատ)+ ական (վերջածանց)

 Հայոց-պարզ ածանցավոր հայ (արմատ)+ ոց (վերջածանց)

Սաղարթներով-պարզ ածանցավոր սաղարթ (արմատ)+ներ (վերջածանց) +ով (վերջածանց)

Ճյուղեր- պարզ ածանցավորճյուղ (արմատ) + եր (վերջածանց)

Գեղեցկուհի-պարզ ածանցավոր գեղեց (ի)կ (արմատ) +ուհի (վերջածանց)

Տերեւակալել-բարդ բառ տերեւ (արմատ)+ ա (հոդակապ) կալ (արմատ) +ել (վերջածանց)

Օրերով- պարզ ածանցավոր օր (արմատ) + եր(վերջածանց) + ով (վերջածանց)

Վրդովված- պարզ ածանցավոր վրդով (արմատ) + ված (վերջածանց)

Ըմբոստանալ-պարզ ածանցավոր ըմբոստ (արմատ) + անալ (վերջածանց) 

Շրջազգեստ- բարդ բառ շուրջ (արմատ) + ա (հոդակապ) զգեստ (արմատ)

Մարդիկ- պարզ ածանցավոր մարդ (արմատ) + իկ (վերջածանց)

Սնվել- պարզ ածանցավոր սն(ունդ) (արմատ) + վել (վերջածանց)

Պալատ- պարզ բառ

  • Բառարանի օգնությամբ առանձնանցում ենք 20 սոմատիկ դարձվածքներ (մարմնի տարեր մասերի անվանում-բառերով), դասավարում այբբենական կարգով, գրում բացատրությունները: Օրինակ` աչքից ընկնել-հիասթափվել:

Ականջներին չհավատալ-լսածին չհավատալ

ականջին հասցնել-լուր տալ

ականջին օղ անել- միշտ հիշել

ոտքը կտրել- գնալ-գալը դադարեցնել

ճակատը բաց- համարձակ

ձեռք մեկնել- օգնել

ձայնը գլուխը գցել- բարձրաձայն խոսել

թույլ բերան- գաղտնիք չպահող

ատաներով բռնել- շատ ուժեղ կպչել

չար լեզու- բամբասող

ոտքի վրա- անմիջապես

սուր աջք- սրատես

սիրտ առնել- համարձակվել

ձեռք առնել- ծաղրել

ձայնը փորը գցել- վախից ձայնը կտրել

գնուխ տանել- ձանձրեցնել

գլխի ընկնել- հասկանալ

գլխի մազի չափ- անհամար

բերանը բանալ- խոսել

բաց թեւերով ընդունել- գրկաբաց

8.Փետրվարի 7-ը Մխիթար Սեբաստացու ծննդյան օրն է: Ուսումնասիրում ենք նրա կյանքը, գործերը: Փոքրիկ ստեղծագործական աշխատանք ենք նվիրում նրան` վերնագրելով.

  • Եթե հանդիպեի Մխիթար Սեբաստացուն…

Եթե ես հանիպեի Մխիթար Սեբաստացուն, կհարցնեի թե արդիոք դժվար էր իր անցած կյանքը: Կուզենայի իմանալ նրա բնավորության գծերի մասին:Կուզենայի իմանալ, թե ինչպիսին է եղել նա փոքր ժամանակ: Նաեւ կցանկանայի իմանալ, թե  ինչու նա իր անունը փոխեց եւ դրեց Մխիթար:

Դաս 12

  1.  Առանձնացրու անձնանիշ և իրանիշ  գոյականները:
    Գունդ, գնդապետ, գնդացիր, Եգիպտոս, եգիպտացի, եգիպտացորեն, թիզ, թզուկ, ձիակառք, կառապան, վաճառատուն, վաճառական, ուղեվարձ, ուղևոր, վերելք, վիրաբույժ, հնդկացի, հնդկացորեն, հայ, Հայաստան, դերբայ, դերասան, հացաբույս, հացթուխ, խոհարար, խոհանոց, լրագիր, լրտես, հետախույզ, հետևանք:
 Անձնանիշ
Գնդապետ,եգիպտացի,թզուկ,կառապանվաճառական,ուղևոր,վիրաբույժ,հնդկացի,հայ,դերասան,
հացթուխ,խոհարար,լրագիր,լրտես,հետախույզ 
 Իրանիշ
 Գունդ, գնդացիր, եգիպտացորեն, թիզ, ձիակառք, վաճառատուն, ուղեվարձ, վերելք, հնդկացորեն, դերբայ, հացաբույս,խոհանոց, լրագիր, հետևանք: 
  • Առանձնացրու թանձրացական և վերացական գոյականները:

Երամ, հույս, կասկած, պատիվ, վերարկու, ճաշակ, ճաշ, կարոտ, ծխախոտ, գութ, նախանձ, երաժիշտ, բնավորություն, քար, արձագանք, ծառ, հուշ, հուշարձան, վախ, նկար, բողոք, դասագիրք:

 Թանձրացական գոյականներ
 Երամ, վերարկու, ճաշ, ծխախոտ, երաժիշտ, քար,  ծառ, հուշարձան, նկար, դասագիրք:
 Վերացական գոյականներ
 Հույս, կասկած, պատիվ, ճաշակ, կարոտ, գութ, նախանձ, բնավորություն, արձագանք, հուշ, վախ, բողոք,:  

3.Որտեղ անհրաժեշտ է, գրիր մեծատառով:

Անդրկովկաս, Ուկրաինայի հանրապետություն, Վանա լիճ, Գերմանիայի դաշնություն, Խաղաղ օվկիանոս, Միջերկրական ծով, Կովկասյան լեռնաշղթա, Ատլանտյան օվկիանոս, Բալթիկ ծով, Գեղամա լեռներ, մայրաքաղաք Երևան, առյուծ Մհեր, Սասունցի Դավիթ, անբան Հուռի, Պարզ լիճ, Կոտայքի մարզ, Արփա գետ, Պարույր Սևակ:

4.Ածանցների օգնությամբ հասարակ գոյականները դարձրու անձնանուններ:


Լույս, լեռ, գառ, թագ, նազ, վարս, վարդ, ցող, արծիվ, սաթ, խաչ:
Օրինակ՝ լեռ-Լեռնիկ, Լեռնուհի:

Լույս-Լուսիկ

Լեռ-Լեռնիկ

Գառ-Գառնիկ

Թագ-թագուհի, թագավոր

Նազ- Նազենի

Վարս-Վարսենիկ

Վարդ -Վարդիթեր

Ցող-Ցողիկ

Արծիվ-Արծվիկ

Սաթ-Սաթենիկ

Խաչ-Խաչիկ

  • Առաջին շարքի գոյականների հոմանիշները գտիր երկրորդ շարքում և գրիր կողք կողքի:

ա. սարսափ, ավարտ, գրոհ, տանջանք, ծիծաղ, որոշում:

բ.  հարձակում, տառապանք, քրքիջ, ահ, վճիռ, վերջ:

Սարսափ-ահ

Ավարտ-վերջ

Գրոհ-հարձակում

Տանջանք-տառապանք

Ծիծաղ-քրքիջ

Որոշում-վճիռ

ա. հոտ, բողոք, հռչակ, ցավ, վախ, զայրույթ:

բ.   համբավ, կսկիծ, ցասում, գանգատ, բույր, երկյուղ:

Հոտ-բույր

Բողոք-գանգատ

 Հռչակ-համբավ

Ցավ-կսկիծ

Զայրույթ-ցասում

Վախ-երկյուղ

6.Յուրաքանչյուր շարքից վերցրու մեկական գոյական և կազմիր վեց բարդ գոյական:

ա. գիր, քաղաք, ծով, որս, լեռ, զարկ:

բ.  նկար, շղթա, սեղան, երակ, պետ, գող:

Քաղաքապետ, գրասեղան, ծովանկար, լեռնաշղթա, զարկերակ, որսագող

ա. մայր, պատկեր, ավազակ, ճակատ, գինի, պար:

բ.  սրահ, մարտ, գործ, խումբ, պետ, տուն:

Պատկերասրահ, ավազակախումբ, ճակատամարտ, գինետուն, պարախումբ, մայրապետ

7. Առաջին շարքի գոյականներից և երկրորդ շարքի վերջածանցներից հնարավոր բոլոր տարբերակներով կազմիր ածանցավոր գոյականներ:

ա. արհեստ, խմոր, թագ, գազան, հավաք, հեծանիվ, որս, զինվոր, դատ, ճանապարհ, բառ, ներկ, առևտուր, երշիկ, խորհուրդ:
բ.  -անոց, -ական, -արար,- որդ, -ավոր, -արան, -եղեն:

Արհեստարան,արհեստավոր, խմորեղեն,  թագավոր, գազանանոց,  հավաքական, հեծանվորդ, որսորդ, զինվորական, դատարան, ճանապարհորդ, բառարան, առևտրական, երշիկեղեն, խորհուրդավոր, խորհուրդական, ներկանոց, հավաքանոց, դատավոր, դատական, բառավոր, խորհուրդարան

8.Տրված գոյականների հոլովված ձևերը դարձրու ուղիղ:
Երկնքի, ծերունու, տան, քրոջ, տարվա, առվի, մարդու, խմբում, սրտից, մոր, ծաղկով, փշատենու, գարնան, կավճով, վշտից, մանկության, պատվով, տիրոջ, շարժման, ամուսնու, թփի, արյան, հաշվից, աշնան, անկյան, կնոջից, քեռու, որդու, ձյան, ձկան, գրկից, աղավնու, գրքում, շան:
Օրինակ՝ երկնքի-երկինք, ծերունու-ծերունի:

Երկնքի-երկինք

Ծերունու-ծերունի

Տան-տուն

Քրոջ-քույր

Տարվա-տարի

Առվի-առու

Մարդու-մարդ

Խմբում-խումբ

Սրտից-սիրտ

Մոր-մայր

Ծաղկով-ծաղիկ

Փշատենու-փշատենի

Գարնան-գարուն

Կավճով-կավիճ

Վշտից-վիշտ

Մանկության-մանկություն

Պատվով-պատիվ

Տիրոջ-տեր

Շարժման-շարժում

Ամուսնու-ամուսին

Թփի-թուփ

Արյան-արյուն

Հաշվից-հաշիվ

Աշնան-աշուն

Անկյան-անկյուն

Կնոջից- կին

Քեռու-քեռի

Որդու- որդի

Ձյան-ձյուն

Ձկան-ձուկ

Գրկից-գիրկ

Աղավնու-աղավնի

Գրքում-գիրք

Շան-շուն

9. Չարենցից բանաստեղծություններ կընթերցես, կտեղադրես բլոգում, կմեկնաբանես, կձայնագրես:

Դաս 13. 6-րդ դասարան

Հետևյալ ասացվածքներում կետերի փոխարեն գրիր ընդգծված բառերի հականիշը;

Առաջ մտածիր, հետո խոսիր։

Գիտունի հետ քար քաշիր, բայց գժի հետ փլավ մի կեր։

Հասկացողին մին ասա, անհասկացողին՝ հազար ու մին։

Մի գիժ քար գցեց հորը, քառասուն գիտուն չկարողացան հանել։

Մի վախենա վարար գետից, վախեցիր հանդարտ գետից։

Մինչև հաստը բարակի,բարակը կկտրվի։

Չկա չարիք՝ առանց բարիքի։

Փորձված թանը անփորձ մածունի հետ չեն փոխի

Երբ գյուղացին նիհարում է, կալվածատերը գերանում է։

Երբ դաշտում շատ գայլ կա, սեղանի վրա միսը քիչ կլինի։

Կուշտը անկուշտին չի հասկանա։

Հագուստի նորն է լավ, ընկերոջ՝ հինը։

Հիշելով անցյալը՝ կճանաչես ապագան։

Փառք ձեռք բերելը դժվար է, կորցնելը՝ հեշտ ։

Փոքր մարդիկ էլ կարող են մեծ ցանկություններ ունենալ։

Քիչ խոսիր, շատ գործիր;

Հոմանիշների բառարանի օգնությամբ գրիր տրված բառերին մեկական հոմանիշ:

Ականակիտ-մաքուր

 Այգաբաց-առավոտ

 Աշտանակ-մոմակալ

 Գիրթ-ուժգին

 Թափոր-շքերթ

 Կտրիճ-քաջարի

 Մահիկ-լուսնակ

 Շեղբ-ծայր 

Սկահակ-բաժակ

Դշխուհի-թագուհի

Դժնի-դաժան

Կշտամբանք-հանդիմանություն

Մարտիկ-զորական

Մթնշաղ-վերջալույս

Բառաշարքում ընդգծել այն հասարակ գոյականները, որոնք նաև իբրև հատուկ անուններ են գործածվում: Շարունակել շարքը:

Ձնծաղիկ,ցայգ, կորյուն, քոթոթ, կռունկ, կաղնուտ, զինվոր, ավետիս, ամպրոպ, ռազմիկ, մատուռ, արագիլ, շանթ, երամակ, գոհար, գալուստ, հյուսն, զանգակ, վարդ, կակաչ, համբարձում, հարություն, գրիչ, մարտիկ, աղավնի, դեղին, այգեստան, արշալույս, գավիթ, գավառ, աշտարակ, բուրաստան, աղջամուղջ, սպիտակ:

Ընթերցում ենք և պատասխանում հարցերին:

Հարցեր և առաջադրանքներ:
1. Անծանոթ բառերը դուրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրիր:

Ինձ համար տեքստում անհասկանալի բառ չկար:


2. Գողությու՞ն էր Մուրադի արածը՝ Արամի կարծիքով, քո կարծիքով:

Արամը կարծում էր, որ դա գողություն չէր:


3. Բնութագրիր Արամին:

Արամը շատ էր սիրում ձի հեծնել: Երբ նա իր զարմիկ Մուրադի հետ ձի էր հեծնում, նա ինը տարեկան էր:


4. Մեղադրիր Մուրադին, արդարացրու, բնութագրիր:

Մուրադը վատ բան էր արել: Իմ կարծիքով նա պետք է ձին չգողանար:

Իմ կարծիքով Մուրադը շատ լավ բան էր արել: Նա ուղակի իր հաճույքի համար էր ձին վերցրել: Իմ կարծիքով նա մեղավոր չէ:

 Մուրադին բոլորը խելառ էին համարում բացի Արամից: Մուրադը կարողանում էր կյանքը վայելել ավելի լավ, քան ուրիշները: Մուրադը Արամի ու իր գերդաստանի խենթ երակն էր համարվում:


4. Բնութագրիր Խոսրով քեռուն:

 Խոսրով քեռին մի վիթխարի, սև մազերով ծածկված հուժկու գլխով և Սան-Հոակին հովտի ամենահաստ բեղերով մարդն էր, բնավորությամբ այնքան վայրագ, այնքան դյուրաբորբոք, այնքան անզուսպ, որ կտրում էր ամենքի խոսքը բղավելով. «Վնաս չունի, ուշադրություն մի դարձրու»։

  • Ինչու՞ էր ձին դարձել ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ:

Իմ կարծիքով  ձին դարձել էր ավելի ուժեղ ու մեղմ, քան առաջ, որովհետև  Արամը և  Մուրադը լավ խնամում էին ձիուն:

Ընթերցանության օր

Լրացուցիչ կրթություն (տանը)

Նախագծային աշխատանք

Ընտրել արևմտահայերեն տեքստերից մեկը և պատրաստել ձայնագրություն։

  1. Ո՞ր դարձվածքի իմաստն է սխալ բացատրված.
    բերանը ջուր առնել – չխոսել
    կյանքի ընկեր- ազնիվ, լավ ընկեր
    դանակը ոսկորին հասնել-համբերությունը հատնել
    հոգու հետ խաղալ – ձեռ առնել
  • Ընդգծիր պարզ բառերը.
    արագիլ, հրավեր, արձան, գոմեշ, գեղարդ, բարակ, 
    ամրակ, բողոք, զարմիկ,դադար, գալար, հովար, հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ, պատում։
  •  Ընդգծիր բարդ բառերը.
    առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնումախորժալուր, տանտիկին,ձեռնարկ, հոգեթով, ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք, ինչքան, մշտապես, որտեղ, այսօր։
  • Ընդգծիր մեկից ավելի ածանց ունեցող բառերը.


անմնացորդ, համաստեղություն, երկնային, փախստական, ընդունելի, պարունակ, թարգմանչություն, հայրենիք, հարգանք, խորհրդական, ենթաշրջան, ձեռնարկություն, թերագնահատում, հակոտնյա, նախանձելի, բանտարկյալ։

  • Ընդգծիր բարդածանցավոր բառերը.

ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ, գործարանատեր, վիրակապարան,աչքաբաց, ավտոկայան, անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն,հայազգի, թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղի, հեռուստացույց։

Սեպտեմբերի 1-8

  1. Սիրելի՛ սովորող, ամփոփի՛ր  <<Ուսումնական ամառ 2023>> նախագծային աշխատանքները։

Ստեղծագործ, արդյունավետ ամառ բոլորիս։

Ընթերցում եմ…

  • Գրի՛ր կարծիք կարդացածդ գրքի մասին՝ ի՞նչ սովորեցրեց քեզ այն։

Ես կարդացել եմ <<Քաոս գիրքը>>: Այս գիրքը շատ հետաքրքիր եւ իրադարձություններով լի է:Այն ինձ սովորեցրեց որ միշտ պետք է մարդկանց օգնել:

  • Ի՞նչ գիրք ես կարդացել (վերնագիրը, հեղինակի անունը)։

Ես կարդացել եմ <<Քաոս>> գիրքը: 

Վերնագիրը — Քաոս

Հեղինակի անունը — Ալեքսանդր Շիրվազադե

  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:

Միքայելը մտնում է այրվող տուն և փրկում է Շուշանիկին և իր հայրիկին:

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:

Սմբատ — բարի, խելացի, հարուստ — երբ սկզբից կարդում ես գիրքը թվում է, որ Սբատն է գլխավոր հերոսը: Բայց հետո նա դառնում է ժլատ ու եսասեր մարդ:

Միքայել — հարուստ, վատ շրջապատի մարդ — Սկզբից թվում է, որ Միքայելը  վատ մարդ է, իսկ հետո նա հասկանում է իր սխալները եւ դառնում է լավ մարդ:

Արշակ — Արշակը տառապում  էր  շատ վատ հիվանդությամբ: Այդ պատճառով նա գնաց արտասահման բուժվելու:

Սմբատը, Միքայելը, և Արշակը հարազատ եղբայրներ են:

Մարկոս Ալիմյան — Ժլատ, հարուստ

Սեպտեմբերի 7-15

  • Կարդա՛ «Առաջին դպրոցները» նյութը և կատարի՛ր առաջադրանքները:

Առաջադրանքներ՝

Կարդա՛ առաջին դպրոցների մասին նյութը:

1.Բառարանի օգնությամբ բացատրի’ր հատվածում ընդգծված բառերը։

Երևան հանել — ի հայտ բերել

Պնակիտ — քառանկյունի փոքրիկ տախտակ, որին կպցրած թղթի վրա գրում Էին այբուբենը՝ սովորելու համար:

Շումեր — շումերը (նաև Շումերիա), միջագետքի հարավային մասում գտնվող հնագույն քաղաքակրթության անվանումն է։

Դպիր — ուսյալ՝ գիտուն մարդ:

գրասենյակի պաշտոնյա, որ գրություններ է կազմում ու վարում գրագրությունը

Գրագիր— գրասենյակի պաշտոնյա, որ գրություններ է կազմում ու վարում գրագրությունը:

Ումիաումիան Շումերական դպրոցի ուսուցչապետն էր:

Նշմարելիտեսանելի

Թրծել — բարձր ջերմության ներգործության ենթարկել՝ այրել կարծրություն տալու համար:

Ճեմել — զբոսնել

Պերիպատետիկ — զբոսնողներ, ճեմողներ

  • Դու արդեն ծանոթ ես առաջին դպրոցներին։ Բլոգումդ մի քանի նախադասությամբ ներկայացրո՛ւ, թե ի՞նչ նմանություն կամ տարբերություն տեսար քո ներկայիս դպրոցի և առաջին դպրոցների միջև։

Պլատոնը ստեղծել է մի դպրոց, որն անվանում էին Ակադեմիա, որովհետև իր աշակերտների հետ Պլատոնը զրույցները վարում էր առասպելական հերոս Ակադեմոսի արձանի շուրջ փռված մի ստվերաշատ այգում: Իսկ այժմյան ոչ մի դպրոցում այդպես դասերը չէն վարում:

Շումերական դպրոցներում միայն սովորել են տղաները, իսկ Մխիթար Սեբաստացիում եւ այլ դպրոցներում սովորում են տղաները եւ աղջիկները միասին:

  • Քեզ ծանոթ աղբյուրներից ինքդ տեղեկություն հավաքի՛ր առաջին դպրոցների վերաբերյալ:

Հայաստանի առաջին դպրոցները

8-9-րդ դարերում վերելք է ապրել Սյունյաց դպրոցը։ Այդ շրջանում բեղմնավոր գործունեությամբ աչքի էր ընկնում մի այլ կրթարան՝ Գեղարքունիք գավառի Մաքենյաց ուխտը։

 Լայն տարածում են ունեցել նաև վանական դպրոցները, որոնք գործել են խոշոր վանքերին կից և եղել են երկու կարգի՝ տարրական և բարձր։

15-16-րդ դարերի հիշարժան ուսումնական հաստատություններից են՝ Սևանի, Ասի, Սեբաստիայի, Ամիդի դպրոցները։ 17-րդ դարի 1-ին կեսից, երբ երկրում համեմատաբար խաղաղ իրադրություն հաստատվեց, ժողովուրդը կրկին ձեռնամուխ եղավ դպրոցների բացման գործին։ Այսպես, Բաղեշի Ամրդոլու վանքի դպրոցը վերակենդանացավ, ծաղկում ապրեց հատկապես Վարդան Բաղիշեցի վարդապետի ժամանակ և կոչվեց համալսարան։

  • Ստեղծագործի’ր` «Եթե լինեի դպրոցի հիմնադիր»:

Եթե ես լինեի դպրոցի հիմնադիր այնպես կանեի, որ երեխաները հեռախոսներով չզբաղվեին: Ես այնպես կանեի, որ երեխաները շատ լավ շախմատ խաղային: Կստեղծեի շախմատի մրցաշարերերեխաների համար: Իմ դպրոցում կլիներ տարբեր սպորտաձևերի տեղեր:

Սեպտեմբերի 18-24

  1. Համոզի՞չ էր հոր նամակը

Այո՛, հոր նամակը շատ համոզիչ էր:

  • Ո՞վ է ուսուցիչը քեզ համար:

Ուսուցիչը ինձ համար այն մարդն է, որը ինձ կրթություն է տալիս:

  • Ի՞նչ տվեց քեզ  այս պատմությունը:

Այս պատմությունը ինձ սովորեցրեց, որ պետք է միշտ ուսուցչին հարգել:

  • Գրի’ր` քեզ հանդիպե°լ է այնպիսի ուսուցիչ, ով խստապահանջ, բայց միաժամանակ բարեսիրտ ու մեծահոգի է։

Ոչ՛, ինձ այդպիսի ուսուցիչ չի հանդիպել:

5.Գրավոր ներկայացրո՛ւ, թե ի՞նչ զգացիր, երբ կարդացի՛ր հատվածը:

Այս պատմությունը կարդալիս ես զգացի հարգանք ուսուցիչների հանդեպ:

Սեպտեմբերի 25-հոկտեմբերի 1

  1. Կարդա՛ Ռաբին Դրանաթ Թագորի ,,Կուզեի լինել,, եւ ,,Վիլյամ Սարոյանը հիշում է․․,, նյութերը։

Առաջադրանքներ՝

  1. «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարը (հեղինակի ասելիքը) հետևյալն է` ….։

Որ նա ցանկանում է մեծ լինել:

  • «Կուզեի լինել» ստեղծագործության մեջ արտահայտված գաղափարի հետ (համաձայն եմ, համաձայն չեմ), որովհետև կարծում եմ, որ ….։

Համաձայն չեմ, քանի որ յուրաքանչյուր երեխա պետք է ապրի իր մանկությունը:

  • Բնութագրե՛ք այս ստեղծագործության հերոսին (տարիքը, զբաղմունքը, ի՞նչն է նրան հոգնեցրել, ի՞նչն է նրան գրավում մանրավաճառի, պարտիզպանի, պահապանի աշխատանքներում, ի՞նչ է նա երազում և այլն):

Այս պատմության հերոսը մի դպրոցական երեխա է: Նա ամեն առավոտ գնում է դասի:

Ստեղծագործության հերոսին հոգնեցրել էր, որ նա ամեն առավոտ պետք է գնար դպրոց, որ պետք է շուտ գնար տուն: Նա ցանկանում էր մանրավաճառ լինել, որ ուր ուզեր գնար, որ ժամին ցանկանար գնար տուն: Պատմվածքի հերոսը ցանկանում էր լինել պարտիզպան, որովհետև նա ուզում էր իր պարտեզում իր սեփական ձեռքերով մշակել հողը և տարբեր մրգեր ու բանջարեղղեններ աճեցնել:

Տղան ցանկանում էր լինել նաև պահապան, որ իրեն չասեն անկողին մտիր:

  • Վիլյամ Սարոյանը հիշում է…

Առաջադրանք՝

Փորձի՛ր մի քանի նախադասությամբ գրել, թե ի՞նչ զգացողություններ ունեցար, երբ կարդացիր։ Հետաքրքի՞ր էր, զավեշտալի՞, թե՞։

Պատմությունը շատ հետաքրքիր էր: Այն ինձ շատ դուր եկավ:

Կատարի’ր տեքստերին հաջորդող առաջադրանքները։

2․ Տրված բառազույգերում ընդգծված արմատները համեմատի՛ր և գրի՛ր, թե ինչ փոփոխոթյուն է կատարվել:

Հայրենասեր, սիրալիր: Սպառազեն,զինավառ: Անիղձ, ըղձալի: Լայնասիրտ, սրտագին: Մեծատուն, տնական: Բազմագույն, գունագեղ: Հետախույզ, հետախուզել:

Հայրենասեր, սիրալիր  — ե-ն դարձել է ի:

Սպառազեն,զինավառ  — ե-ն դարձել է ի:

Անիղձըղձալի — ի-ն դարձել է ը:

Լայնասիրտսրտագին  — ի-ն դարձել է ը:

Մեծատունտնական — ու-ն դարձել է ը:

Բազմագույն, գունագեղ — յ-ն սղվում է:

Հետախույզ, հետախուզել — յ-ն սղվում է:

3․Տրված բաղադրիչներով բառեր կազմի՛ր և նշի՛ր, թե ինչ հնչյունափոխություն է կատարվել:

Ոսկի + ա + գույն, փոշի + ա + կուլ, տարի + ա + վերջ, այգի + ա + պան, բարի + ա + կամ:

Ոսկի + ա + գույն = ոսկեգույն-ի-ն դարձել է ե:

Փոշի + ա + կուլ = փոշեկուլ-ի-ն դարձել է ե:

Տարի + ա + վերջ = տարեվերջ-ի-ն դարձել է ե:

Այգի + ա + պան = այգեպան-ի-ն դարձել է ե:

Բարի + ա + կամ = բարեկամ-ի-ն դարձել է ե:

4․ Որտեղ պետք է, կետի փոխարեն յ գրի՛ր: Ո՞ր դեպքում գրեցիր յ—ն:

Հա.ացք, հա.ելի, հո.ակապ, մի.ացում, ձի.արշավ, տի.եզերական, փակե.ի, կա.արան, խաբե.ություն, է.ի, գնա.ի, տղա.ի, Մարո.ի:

Հայացք, հայելի, հոյակապ, միացում, ձիարշավ, տիեզերական, փակեի,  կայարան, խաբեություն, էի, գնայի, տղայի, Մարոյի:

Ա և Ո տառերից հետո լսվող Յ-ն գրվում է:

5. Կետերի փոխարեն գրի՛ր տրված հոմանիշներից ամենահարմարը:

Ջուրը շատ սառն էր, ճիշտ օրվա նման:

Ալեկոծված ծովը ծեծում էր ափերը:

Ինչո՞ւ ես այդպես անշարժ նստել՝ փայտ կուլ տվածի նման:

Մարդն այնպես արագ էր քայլում, կարծես կարևոր մի բանից ուշանում էր:

Փոքրիկը մի քիչ ոտքը կախ գցեց, հետո սիրտ առավ ու մոտ եկավ:

Ի վերջո այնպիսի մի տաճար կառուցեց, որ բոլորին զարմացրեց իր արվեստով:

Հոկտեմբերի 2-8

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի  «Գողացած հեծանիվը» գործը, գրի՛ր ասելիքը:

Առաջադրանքներ՝

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ ներկայացվում է հեծանիվը վերցնելու պատճառը. արդարացվա՞ծ արարք է, ինչու՞:

Եվ քանի որ ինքն արդեն ուրիշ էր և իր արարքը ամենևին էլ սխալ չէր հասկացվի, նա

վերցրեց հեծանվակայանում սպասող բոլորովին նոր հեծանիվը և ողջ աշխարհի աչքի առաջ նստեց ու սլացավ:

Ոչ արդարացված արարք չէ, որովհետև չի կարելի գողանալ ուրիշի ապրանքը: 

Պատմվածքից առանձնացրո՛ւ այն հատվածը, որտեղ նշվում է հեծանիվը լիովին իրենը համարելու պատճառը. վերլուծի՛ր այդ հանգամանքը:

Այք Ջորջը դուրս եկավ կինոթատրոնի շենքից, այդ

կինոնկարի եռանդուն, խիզախ ու հաջողակ տղան արդեն ինքն էր:

Քանի որ նա իրեն զգում էր կինոյի տղան, այդ պատճառով նա մտածեց, որ իրեն ամեն ինչ կարելի է, վերցրեց հեծանիվն ու գնաց: Նա իրականությունը շփոթել էր կինոյի դերասանի կյանքի հետ:

Տարբերություն կա՞ Այքի կատարած գողության և իրենից արված գողության միջև (երկու պատասխանի դեպքում էլ ասածդ հիմնավորի՛ր): Իրավունք ունե՞ր զայրանալու:

Ոչ տարբերություն չկա, քանի որ  նա գողացել էր ուրիշի հեծանիվը դրա համար իրենից էլ գողացան: Նա իրավունք չուներ զայրանալու, քանի որ հնձեց այն ինչ ցանել էր:

Հոկտեմբերի 9-15

1.Խոսքի պատկերավորման միջոցներ.կարդա’, ծանոթացի’ր, որպեսզի աշխատանքը կատարելիս չդժվարանաս։

2. Հ. Սահյանի բանաստեղծություններից դուրս գրի’ր փոխաբերության, անձնավորման մի քանի օրինակ։

ՓոխաբերությունԱնձնավորում
Մեր լեզուն մեր խիղճն է դա,
Սուրբ հացը մեր սեղանի, («Մեր Լեզուն»)Մեր լեզուն արյունն է մեր («Մեր Լեզուն»)Ուշաթափվել է առուն («Անձրև»)Մի քուռակ քամի («Անձրև»)
Երբ արթնացող առվակն արդեն
«Բարի գալուստ»,
«Բարի լույս» է ասում դաղձին,
Երբ պատրաստ է հողը՝ լալու
Մայրանալու                                     «Ես չեմ կարող չներշնչվել»  

3.Հ. Սահյանի բանաստեղծություններից ընտրի՛ր քեզ ամենից շատ դուր եկած մեկ կամ մի քանի բանաստեղծություն, պատրաստի՛ր տեսանյութ կամ ձայնագրություն: Աշխատանքը հրապարակի’ր բլոգումդ:

5.Ովքեր ,, Ուսումնական ամառ,, նախագծի շրջանակում տեսանյութի միջոցով չեն ամփոփել եւ բլոգում տեղադրել ամռան ընթացքում կարդացած գրքերի, դիտած ուսուցողական ֆիլմերի, իրականացրած ճամփորդությունների մասին, ապա հարկավոր է այս շաբաթ լրացնել։


Հոկտեմբերի 16-22
Վարժություններ
 
Վարժություն 1։ Դո՛ւրս գրել այն բառերը, որոնցում գրաբարյան ն վերջնա-
հնչյունը հոգնակիի կազմության ժամանակ չի վերականգնվում, բայց վերա-
կանգնվում է բառակազմության ժամանակ։
Կողմ, բեռ, գառ, դուռ, մաս, թոռ, լեռ, ծունկ, ծոռ, հարս, սերմ, ձուկ, մուկ,
նուռ։
 
Կողմ, մաս, սերմ:
 
Վարժություն 2։ Առանձին սյունակներով դո՛ւրս գրել եզակի և հոգնակի
գոյականները։ Երեք եզակի և երեք հոգնակի գոյականներով կազմել նախա-
դասություններ։
Ես նայում եմ սեգ Արագած սարին,
Դարերի ձյուն կա նրա կատարին,
Ժայռեր կան այնտեղ շանթերից կիսված,
Հողմերից ծեծված, արևից կիզված,
Եվ անդունդներ կան գագաթներն ի վար
Վշտի պես խորունկ, ցավի պես խավար…
Սակայն լանջերին արև՜ է, գարո՜ւն,
Աղբյուրն է խոսում, խայտում է առուն,
Բուրմունքը թևին՝ զեփյուռն է խաղում,
Բոսոր կակաչն է հովից ծիծաղում,
Ծաղիկն է բուսնում ժայռին ու քարին,
Թեկուզ դարերի ձյուն կա կատարին,
Թեկուզ հողմածեծ գագաթներն ի վար
Անդունդներ կան մութ, վշտի պես խավար։
 
Վահագն Դավթյան
 
 

Նախադասություններ

Եզակի

Դրսում հանդարտ ձյուն էր գալիս:

Ես բարձրացա սարը, որտեղից նայեցի ամբողջ գյուղին:

Արծիվը վնասել էր իր թևը և ընկել էր գետնին:

Հոգնակի

Դարեր շարունակ այդ հերոսությունը հիշվեց:

Լեռների գագաթներին ձյուն էր նստել:

Կայծակի շանթերը հարվածում էին ծառերին:


Վարժություն 3։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է կազմ-
վում –եր վերջավորությամբ։

1. բեռնարկղ, բառատետր, բնագիր, պատմագիր-եր
2. գլխաշոր, դեղատոմս, ձկնորսանավ, ամսագիր-եր
3. ածխակույտ, ակնաբիբ, բաժնետեր, դասաժամ-եր
4. եզրաշերտ, թաղամաս, լաստանավ, զարդասյուն-եր
5. մեղրամոմ, յուղաբիծ, նավթահոր, շնագայլ-եր
6. ջրաբույս, սառցադաշտ, որմնանկար, վարելահող-
7. անվաճաղ, արքայատոհմ, բնակվարձ, գետաձի-եր
8. գիտափորձ, զոդաձող, երկաթալար, էլեկտրասարք-եր
9. թոնրատուն, ճամփեզր, մատենացանկ, թիթեղագործ
10. մեկնակետ, մարզաձև, ջրաշիթ, ուրվագիծ-եր
 
Վարժություն 4։ Գտնե՛լ, թե որ շարքերի բոլոր բառերի հոգնակին է
կազմվում –ներ վերջավորությամբ։
1. գորգագործ, որմնադիր, մեղվաբույծ, էքսկավատորավար-ներ
2. ածխահատ, գյուղատնտես, այգեգործ, երգիծաբան-ներ
3. հանդիսատես, հատապտուղ, էլեկտրամուրճ, հեքիաթագիր
4. հրուշակագործ, ձիթաբլիթ, հերթապահ, մանկաբույժ-ներ
5. պատգամ, պատճեն, ջրատար, սննդամթերք-ներ
6. տիեզերագնաց, ուղղաթիռ, փականագործ, քարայր-ներ
7. քարհատ, առակագիր, ատամնաբույժ, արգելացանց
8. բնանկար, գաջագործ, դեղասրվակ, խճանկար-ներ
9. ծաղկաբույծ, համազգեստ, հատապտուղ, մեդալակիր-ներ
10. նորաբնակ, շերամապահ, սերնդակից, վաճառատեղ


 Ընտրի՛ր տրված վերնագրերից մեկը և գրի՛ր ստեղծագործական աշխատանք:
 

Այլ

Զենքն իմ պաշպանությունն է

Իմ կարծիքով զենքը լավ բան է, քանի որ զենքով մարդիկ կարողանում են պաշտպանել և իրենց կյանքը և ուրիշ մարդկանց: Զենքով դու կարող ես պաշտպանել քո տունը հանցագրծներից և քո հայրենիքը թշնամիներից: Սակայն պետք չէ զենքով մարդկանց սպանել, քանի որ այդ ժամանակ դու կդառնաս հանցագործ: Ձենքը միայն պաշպանության միջոց է: 


 

Հոկտեմբերի 23-29

1.Առակներ․ արևմտահայերեն

Փաթեթի առակներից երկուսը քո ցանկությամբ ընտրի’ր, կարդա’ և փոխադրի’ր արևելահայերեն։

ՈՒԽՏԱՒՈՐ ԱՂՈՒԷՍԸ

Օր մը Աղուէսը կ՚ ըսէ Աքլորին.

-Ի՜նչ աղուոր ու անոյշ կ’երգես, ո՜վ Աքլորիկ։ Երանի՜ գիշեր-ցերեկ հոս

նստէի ու անոյշ ձայնդ լսէի։ Ափսո՜ս, որ վաղուընէ պիտի զրկուիմ քեզ

լսելու հաճոյքէն. մեղաւորս Սուրբ Կարապետ ուխտի պիտի երթայ։

Սիրունի՛կ Աքլոր, կը խնդրեմ զիս հաւնոց առաջնորդէ, որպէսզի մեղքերուս

համար թողութիւն խնդրեմ հաւերէն։

Այս քաղցր խօսքերէն Աքլորին սիրտը կը կակուղնայ ու ան կ’ըսէ.

-Երթանք, քեզի ցոյց տամ հաւնոցը։

Աղուէսը Աքլորին ետեւէն կը մտնէ հաւաբուն, կը խեղդէ բոլոր հաւերը ու

կ’ուտէ զանոնք, յետոյ ալ կ’ուտէ Աքլորը անոր ըսելով.

-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժուար պիտի ըլլար Սուրբ

Կարապետ անօթի փորով ուխտի երթալը…

Ուխտավոր աղվեսը

Մի օր աղվեսը ասում է աքլորին.

-Ի՜նչ սիրուն ու անուշ կերգես, ո՜վ աքլորիկ: Երանի՜ գիշեր-ցերեկ այստեղ նստեի ու անուշ ձայնդ լսեի։  Ափսո՜ս, որ վաղը պիտի զրկվեմ քեզ լսելու հաճույքից: Մեղավորս սուրբ Կարապետ ուխտի պիտի գնա: Սիրունի՛կ Աքլոր, կխնդրեմ ինձ հավանոց առաջնորդես որպեսզի մեղքերիս համար թողություն խնդրեմ հավերին:

Այս քաղցր խոսքերից Աքլորի սիրտը  փափկում է ու նա ասում է.

-Գնանք, քեզ ցույց տամ հավանոցը:

Աղվեսը Աքլորի հետ մտնում է հավաբուն,  խեղտում է բոլոր հավերը ու ուտում նրանց, հետո էլ ուտում է Աքլորին նրան ասելով.

-Իմ սիրունի՛կ Աքլոր, գիտե՞ս, թէ ի՜նչ դժվար պիտի լիներ Սուրբ Կարապետ դատարկ փորով ուխտի գնալը…

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդ մը Աստուծմէ հետեւեալը կը խնդրէ.

— Տէ՛ր Աստուած, այնպէս ըրէ, որ ի՛նչ բանի որ դպչիմ՝ ոսկի դառնայ։

Աստուած կը կատարէ անոր ուզածը։ Ագահը դանակ կ՚առնէ որ հաց կտրէ,

սակայն ո՛չ միայն դանակը ոսկի կը դառնայ, այլեւ՝ հացը։

Լեղապատառ*՝ կ’երթայ ջուր խմելու. գաւաթին հետ… ջուրն ալ ոսկի կը

դառնայ։ Ինչի որ դպչի՝ ոսկիի կը վերածուի։

— Վա՜յ, Աստուած իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխուս, չե՛մ ուզեր, ա՛լ ոսկի

չեմ ուզեր, միայն կը խնդրեմ, որ լաւութիւնդ ետ վերցնես…։

Աստուած ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չ’արձագանգեր, եւ ան

ոսկիի մէջ թաղուած, այնքա՜ն անօթի-ծարաւ կը մնայ, որ քանի մը օրէն կը

մեռնի…։

ԱԳԱՀ ՄԱՐԴԸ

Ագահ ու աչքը ծակ մարդը Աստծուց հետևալն է խնդրում.

— Տեր Աստված, այնպես արա, որ ի՛նչ բանի որ դիպչեմ՝ ոսկի դառնա։

Աստված կատարում է  նրա  ուզածը։ Ագահը դանակը վերցնում է, որ հաց կտրի,

սակայն ո՛չ միայն դանակը ոսկի է դառնում, այլև՝ հացը։

Լեղապատառ՝ գնում է ջուր խմելու. գավաթին հետ… ջուրն էլ է ոսկի դառնում։ Ինչին որ դիպչում է` ոսկի է դառնում։

— Վա՜յ, Աստված իմ, այս ի՞նչ փորձանք բերիր գլխիս, չե՛մ ուզում, շատ ոսկի

չեմ ուզում, միայն խնդրում եմ, որ լավությունդ ետ վերցնես…։

Աստված ագահ մարդուն աղաչանք-պաղատանքին չի արձագանգում,  և նա

ոսկու մեջ թաղված, այնքա՜ն սոված և ծարավ է մնում, որ, մի քանի օր հետո մահանում է:

  • Գրի’ր, թե ի՞նչ սովորեցին քեզ այդ առակները։

Ուխտավոր աղվես առակն ինձ սովորեցրեց, որ պետք չէ հավատալ ամեն ինչին:

ԱԳԱՀ ՄԱՐԴ առակից ես հասկացա, որ պետք չէ լինել ագահ:

Նոյեմբերի 13-19

  1. Գործնական աշխատանք. 11-13-րդ առաջադրանքներ:

11.Տրված բառերի հականիշները գրի´ր:

Սիրուն, լավ, մեծ, ներքև, ուշադիր, բարեկամ, աղքատ, կուշտ, դիտավորյալ, հիշել, վառել, դրական, հրաժեշտ տալ, հյուսել, թույլատրել, ընկնել, գումարել, թափթփել, պապանձվել, գիշեր, ելք, ավարտել, օգնել, արագացնել:

Սիրուն — տգեղ

լավ — վատ

ներքև — վերև

ուշադիր — անուշադիր

բարեկամ — անծանոթ

աղքատ — հարուստ

կուշտ — սոված

դիտավորյալ — պատահաբար

հիշել — մոռանալ

վառել — հանգցնել

 դրական — բացասական

 հրաժեշտ տալ — բարի գալուստ ասել

 հյուսել — քանդել

 թույլատրել — արգելել

 ընկնել — բարձանալ

 գումարել — հանել

թափթփել — հավաքել

պապանձվել — խոսել

 գիշեր — ցերեկ

 ելք — մուտք

 ավարտել — սկսել

օգնել — խանգարել

արագացնել — դանդաղեցնել

12.Կետերը փոխարինի´ր ընդգծված բառերի հականիշներով:

Կենսաբանները պնդում են, որ գազանները միայն շարժվող առարկաներն են տեսնում. Անշարժ կենդանին անհետանում է նրանց աչքից:

Մարդիկ դատարկ երկինք են տեսնում, իսկ ծիծեռնակի, ջրածիծառի և մի քանի ուրիշ թռչունների համար երկինքը լի է  միջատներով:

Գիտնականները պարզել են, որ ստորջրյա աշխարհը ոչ թե հանգստի, այլ աղմուկի աշխարհ է:

  1. Առածներն ընդգծված բառերի հականիշներով լրացրո´ւ:

Անպտուղ ծառը կկտրեն, պտղաբեր ծառին քար կգցեն:

Բարին որ չլիներ, չարը աշխարհը կքանդեր:

Դևին դժոխքը ցույց չտաս, դրախտի ճանապարհը չի իմանա:

Թացն էլ չորի հետ վառվում է:

Կաթի հետ մտածը հոգու հետ  դուրս կգա :

Հագուստի նորն է լավ, ընկերոջ հինը:

Մինչև չգա վերջինը, չի հիշվի առաջինը:

  • Կարդա՛ Ավետիք Իսահակյանի ,,Երգի հրապույրը,, պատմվածքը:

Առաջադրանքներ՝

  1. Պատմվածքից դուրս գրի՛ր փոխաբերություններ:

Քար սրտեր, ծովի չափ սեր, հալվեցին քար սրտերը:

  • Պատկերացրո՛ւ՝ հանդիպել ես տղային: Մարդկանց անտարբերության վերաբերյալ ի՞նչ խորհուրդ կտաս նրան:

Մարդկանց միշտ պետք է այնպես անել, որ նրանք անտարբեր չլիեն:

3.Ինչպե՞ս ես հասկանում հետևյալ միտքը.   «…և այդ օրվանից սերը վշտի հետ անբաժան բույն դրեց մարդկանց սրտերի մեջ …»:

Այն մարդիկ,  որոնք շատ վիշտ ունեն, նաև շատ սերունեն :

  • «Քարսիրտ» աշխարհի մարդկանց սրտերը  «փափկեցնելու » համար դու ի՞նչ քայլեր ես ձեռնարկում:

Աշխարհի «Քարսիրտ» մարդկանց սրտերը «փափկեցնելու » համար ես բարի գործեր կանեի նրանց համար:

  • Երբևէ հանդիպե՞լ ես մարդկանց,  ովքեր անտարբեր են իրենց շրջապատում կատարվող երևույթների նկատմամբ:

Այո, հանդիպել եմ:

6.Պատմվածքից դուրս գրի՛ր կազմությամբ բարդ և ածանցավոր բառեր:

օրինակ` բարդ-մարդ+ա+շատ, ծով+ափ

ածանցավոր-լավ+ություն, ան+տուն

Բյուրազան — բյուր+ա+զան

Հոգեվարք — հոգի + վարք

Մարդաշատ — մարդ + ա + շատ 

Հազարավոր — հազար + ավոր 

Քարեղեն — քար + եղեն 

Հազարավոր — հազար + ա + ավոր

Նոյեմբերի 6-12

Կարդա՛ Վիլյամ Սարոյանի <<Խորհուրդներ ամերիկացի ճանապարհորդին>> պատմվածքը:

Առաջադրանքներ՝

Ի՛նքդ խորհուրդներ տո՛ւր ճանապարհորդին:

Չի կարելի թմրանյութ առաջարկել մարդկանց: Չի կարելի թղթախաղ խաղալ:

  • Բնութագրի՛ր Կարո քեռուն։

Կարո քեռին ծեր մարդ էր: Նա ուներ յոթ ժառանգ: Նա ուներ տուն, հող, այգի, ծառեր, փող ու անասուն։

3.Այլ վերնագիր հորինի՛ր ստեղագործության համար։

<<Ճանապարհորդ Մելիքը>>

  • Առանձնացրո՛ւ հերոսներին, բնութագրի՛ր:

Կարո քեռին ծեր մարդ էր: Նա ուներ տուն, փող, հող,  անասուն:

Մելիք քեռին կատարում էր իր առաջին ճանապարհորդությունը, Ֆրեզնոյից Նյու Յորք:

Դեկտեմբերի 11-17

 Սուրբ Ծննդյան գիշերը Չարլի Չապլինի գրած նամակը դստերը՝ Ջերալդինային

Առաջադրանքներ՝

  1. Ներկայացրո՛ւ զգացողություններդ:

Ինձ թվում է, որ շատ լավ նամակ էր։ Եվ այդ նամակը լի էր իմաստով:

  • Տեքստից առանձնացրո՛ւ բարդ և ածանցավոր բառերը:
Բարդ բառերԱծանցավոր բառեր
 Բեմահարթակ,փառահեղ, արքայադուստր, ծափահարություններ,լարախաղացներ,բարեբախտաբար,մերկություն, սարսափելի,  Ձմեռային,տոնական,անօթևան,թափառական,հպարտություն,անհաստատ, անխուսափելի,զարդարանքներ,հավերժական,
  • Առանձնացրո՛ւ քեզ դուր եկած հատվածը և մեկնաբանի՛ր:

Կեսգիշերին, երբ դու դուրս ես գալիս մեծ դահլիճից, կարող ես մոռանալ քո հարուստ երկրպագուներին, բայց մի՛ մոռանա այն տաքսու վարարդին, որը քեց տուն է տանում, հարցրու նրա կնոջ մասին… Եվ եթե նա հղի է, եթե նրանք փող չունեն երեխայի համար շապիկներ գնելու, փող դիր նրա ձեռքը:

Չարլի Չապլինը ուզում է ասել, որ պետք է օգնել  մարդկանց:

4.Գրավոր մեկնաբանի՛ր հետևյալ միտքը՝ ,Ես չեմ եղել հրեշտակ, բայց որքան կարողացել եմ` ձգտել եմ լինել մարդ:

Փորձիր և դու:

Ես չեմ եղել կատարյալ բայց փորձել եմ լինել լավ մարդ:Ես չեմ եղել կատարյալ բայց փորձել եմ լինել լավ մարդ:

5.Ի՛նքդ նամակ գրի՛ր քեզ հարազատ մարդկանցից մեկին:

Բարև, սիրելի պապիկ և տատիկ: Ես կուզենայի տեսնել ձեզ, մեր հին շանը, փողոցը: Կցանկանայի տեսնել իմ հին ընկերներին: Կգնայի այն սպորտկենտրոնը, որտեղ, որ պարապել եմ ըմբշամարտ: Կխաղայի ընկերներիս հետ:Ես կտեսնեյի իմ հայրենի քաղաքն ու երկիրը: Ես կտեսնեյի իմ հին դպրոցը:

Նոյեմբերի 27-դեկտեմբերի 3

Կարդա՛ Ղազարոս Աղայանի «Եղեգնուհին» գործը:

Առաջադրանքներ՝

  1. Բառարանի օգնությամբ բացատրի՛ր եղեգնուտ, աներևույթ, անմատչելի , ուռկան, սաթ, խորշել, ընծա, ննջել բառերը։

Եղեգնուտ — եղեգով պատված տեղ՝ վայր

Աներևույթ — աչքի տեսողությանը անմատչելի

Անմատչելի — անառիկ

Ուռկան — ձկնորսական ցանց

Սաթ — երրորդական շրջանի բույսերի քարացած դեղնագույն (կամ սև) խեժ

Խորշել — գարշել, նողկալ

Ընծա — նվեր

Ննջել — քնել

  • Երկրորդ հատվածում գտի՛ր հականիշ բառերով նախադասությունը և դուրս գրի՛ր։

― Հապա ինչո՞ւ ես սև ու տգեղ, նա շատ չքնաղ և աննման պետք է լինի։

3.Ի՞նչ է նշանակում բախտը փորձել դարձվածքը․ գրի՛ր այլ դարձվածքներ բախտ բառով:

 Բախտը փորձել դարձվածքը  նշանակում է փորձել:

Մարդու բախտը գեշ լինի, ձին գոմի մեջ էշ կլինի։

Բախտը մի անգամ է այցելում։

Ինձ մի նայիր, բախտիս նայիր:

Մորը թախտ, աղջկանը` բախտ:

Նստիր թախտին, սպասիր բախտին:

  • Ստեղծագործության մասերը վերնագրի՛ր։

Մաս 1 «Ճանապարհորդ արքան»

Մաս 2 « Խորամանկ և չար բոշան »

Մաս 3  « Խելացի արքայազնը»

Մաս 4 «Բարի և խելացի արքայադուստրը »

Մաս 5 «Բարի արքայադուստրը և արքայազնը»

  • Թվարկի՛ր ստեղծագործության հերոսներին և բնութագրի՛ր։

Թագավոր — խելացի

Արքայազն — խելացի

Եղեգնուհի — գեղեցիկ, հորն ու մորից չծնված

Բոշա — խորամանկ, չար

Անծանոթ ծերունի — իմաստուն

Աղքատ պառավ — բարի, աշխատասեր

  • Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պատմությունը:

Ինձ այս հեքիաթը սովորեցրեց, որ պետք է լինել խելացի և չլինել խորամանկ:

Դեկտեմբերի 4-10

Թվական անուն. կատարի՛ր 1-10-րդ առաջադրանքները:

Գործնական աշխատանք

1. Դո՛ւրս գրել տեքստում եղած թվականները, որոշե՛լ գրության

ձևը (արաբական թվանշաններով, այբուբենի տառերով և այլն)։ Թվականները

գրել բառերով և նշե՛լ տեսակները։ Դո՛ւրս գրել նաև թվականներով

կազմված բառերը (գոյական, ածական)։

Զվարթնոց. Վաղարշապատի Ս. Գրիգոր. վաղ միջնադարի հայկական ճարտարապետության
հուշարձան Արարատյան դաշտում՝ Էջմիածնից 3 կմ հարավ։
Ըստ հայ պատմիչների վկայության և պահպանված հունարեն արձանագրության՝
կառուցել է Ներսես Գ Իշխանցի (Շինող) հայոց կաթողիկոսը, և նրա գահակալության
տարիներից էլ՝ 641-661, արտածվում է Զվարթնոցի կառուցման ժամանակը։
Ըստ Մովսես Կաղանկատվացու՝ Զվարթնոցը օծվել է 652-ին։ Թ. Թորամանյանի
կարծիքով շինարարությունը սկսվել է 643-ին և հիմնականում ավարտվել 652-ին։
Զվարթնոցը կանգուն է եղել մինչև X դ. վերջը. ավերման պատճառի մասին մեզ
հայտնի պատմական աղբյուրները լռում են։ Ըստ պեղված նյութերի՝ նախքան
Զվարթնոցը այստեղ եղել են հնագույն և IV-V դդ. կառույցներ։ Տեղանքի ցածրիկ,
շրջանաձև բլրակը պարագծով շրջապատված է յոթաստիճան բազմանիստ հենապատով
(բացի հարավարևմտյան մասից, ուր պալատն է)՝ կազմելով սալահատակ
պատվանդան, որի կենտրոնում կառուցվել է տաճարը։ 1905-ին Թ. Թորամանյանը
ստեղծեց Զվարթնոցի գիտական վերակազմությունը։ Ըստ պահպանված
հատակաձևի և այդ վերակազմության՝ կառույցի ծավալատարածական հորինվածքի
կորիզը քառակոնքն է, որը ցածում շրջապատված է երկհարկ պարարկյալ
սրահով (տրամագիծը՝ 35,75 մ), իսկ վերևում՝ կիպ պարփակված գլանային պատով։
Կիսագմբեթ, հիմնական առանցքներով խաչաձև տեղադրված 4 կոնքերը
միմյանց են կապվում բարդ կտրվածքի, զանգվածեղ, վերևում կամարակապ մայր
մույթերով՝ գմբեթակիր քառակուսին, որից անցումը թմբուկի բոլորակին իրականացված
է առագաստների միջոցով։ Կոնքերը, բացի արևելյանից, որը հոծ է և ամփոփում
է բեմը, իրենց ստորին մասում սյունակազմ են (6-ական սյուն, տրամագիծը՝
0,6 մ)։ Սյուներն ավարտվում են կողովաձև, խոյազարդ խոյակներով և
միմյանց կապվում կամարներով։
Ըստ «Հայկական սովետական հանրագիտարանի»

3  —  արաբական թվանշան — Քանակական թվական

 641-661 — արաբական թվանշան — վեց հարյուր քառասունմեկ — վեց հարյուր վաթսունմեկ — Քանակական թվական

652 — վեց հարյուր հիսուներկու  —  արաբական թվանշան — Քանակական թվական

643 — վեց հարյուր քառասուներեք —  արաբական թվանշան — Քանակական թվականներ

 X — տաս -հռոմեական թվանշան — Դասական թվականներ

 IV-V — 4-5 — հռոմեական թվանշան — Դասական թվականներ

1905 — հազար ինը հարյուր հինգ — արաբական թվանշան — Քանակական թվականներ

35,75 — երեսունհինգ, յոթանասունհինգ — արաբական թվանշան — Քանակական թվականներ

4 — չորս — արաբական թվանշան — Քանակական թվականներ

6 — վեց — Քանակական թվականներ

0,6 — զրո ամբողջ վեց տասնորդական — արաբական թվանշան — Կոտորակային թվականներ

2. Գրե՛լ բառերով։

9, 12, 99, 50, 60, 70, 80, 100, 1938, II, III, IV։

9 — ինը

12 — տասներկու

99 — իննսունինը

50 — հիսուն

60 — վաթսուն

70 — յոթանասուն

80 — ութսուն

100 — հարյուր

1938 — հազար ինը հարյուր երեսունութ

II — երկու

III — երեք

IV — չորս

 3.Ո՞ր շարքի բոլոր թվականներն են կազմությամբ պարզ

(արմատական):

1. տասնինը, երեսուն, ինը

2. քառասուն, մեկ, հազար

3. յոթ, միլիարդ, հարյուր

4. տասը, երկու, տասնմեկ

5. ինը, միլիարդ, քսանչորս

6. տասնութ, քսանութ, հարյուր

7. տասնմեկ, երեսուն, երեք

8. տասը, երկու, տասնմեկ

4. Պարզի´ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել:

Ա. Տասնմեկ, քսաներեք, քառասունվեց, հիսունչորս, յոթանասունինը, իննսունինը, տասնմեկերորդ, վաթսունութերորդ, երեսունմեկական:

Քանի որ տասնմեկից իննսունինը թվերը գրվում են միասին, երբ գրվում են բառերով, հետևաբար Ա-ում բոլորը Քանակական թվականներ են:

Բ. Հարյուր մեկ, հազար երեք հարյուր երեսուներկու, երկու հազար հինգ հարյուր հիսուներորդ, չորս հարյուր վաթսունական, երեք քառորդ, զրո ամբողջ հինգ տասնորդական:

Բ-ում բոլոր թվերը գրված են առանձին քանի որ հարյուրից հետո թվերը գրվում են առանձին:

Գ. Երկու-երկու, քսան-քսան, տասնութ-տասնութ, հարյուր-հարյուր:

Բաշխական թվականները կազմվում են քանակականներից՝ -ական ածանցով
(օրինակ՝ վեցական, ութական, իննական, տասական, քսանական) կամ էլ քանակական
թվականի կրկնությամբ, օրինակ՝ երկու-երկու, հինգ-հինգ, ութ-ութ։

5. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:

Մարդն իր կյանքի 70 տարվա ընթացքում միջին հաշվով 50 000 000 քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական 2 000 քայլ է անում:

Մարդն իր կյանքի 70 տարիներից 13-ը ծախսում է խոսակցությունների, 6 տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում 100 տոննա ուտելիք է օգտագործում:

Կյանքի 1/3-ը քնած  է անցկացնում:

Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում:  Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում:

Մարդն իր կյանքի  յոթանասուն տարիներից տասներեքը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում:

Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում:

  • Սխալ գործածված կամ գրված թվականները գտի՛ր և ուղղի՛ր:

Ութ տարում երեսուն ինն անգամ քննություն է հանձնել:

Նրա հավանոցում երեքհարյուրվաթսուներկու թև թռչուն կա:

Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:

Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:

ХХ-րդ դարն ավարտին է մոտենում:

1886 թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև 1894 թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը 1926 թվականին է եղել:

 Օլիմպիական XII և XIII-րղ խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

Ութ տարում երեսունինն անգամ քննություն է հանձնել:

Նրա հավանոցում երեք հարյուր վաթսուներկու թև թռչուն կա:

Բոլոր երեխաներին վեց-վեցական մատիտ տվեցին:

Նա ամեն օր անցնում է հիսունական կիլոմետր:

ХХ դարն ավարտին է մոտենում:

Հազար ութ հարյուր ութսունվեց թվականին շախմատի համար առաջին արքան դարձել է Ստեյնիցը, որն այդ կոչումը պահել է մինչև հազար ութ հարյուր իննսունչորս թվականը: Նրանց ամենաառաջին հանդիպումը հազար ինը հարյուր քսանվեց թվականին է եղել:

 Օլիմպիական XII և XIII խաղերը համաշխարհային պատերազմի պատճառով տեղի չունեցան:

7.Տրված թվականները խմբավորի՛ր։

ա) ըստ կազմության (պարզ, ածանցավոր, բարդ, բարդածանցավոր).

բ) ըստ նրա, թե ի՛նչ են ցույց տալիս (քանակ, թվային բաշխում, թվային կարգ).

գ) ըստ նրա, թե ինչպե՛ս են գրվում (կից, անջատ, գծիկով):

Հարյուր քսան, վաթսուն, երրորդ, յոթ, տասը-տասը, չորրորդ, վաթսունմեկերորդ, ինր, քառասուն-քառասուն, հազար ինը հարյուր իննսունվեց, մեկական, հարյուր ութսուներեքերորդ, երկու հազար հինզ հարյուր տասնվեց, հինգական, տասնյոթերորդ, քառասուներորդ:

Պարզ
Վաթսուն,Երրորդ, Չորրորդ, Տասը-տասը, Ինը,  
Ածանցավոր
Մեկական, Հինգական
Բարդ
 Հարյուր քսան, Քառասուն-քառասուն, Հազար ինը հարյուր իննսունվեց, Երկու հազար հինգ հարյուր տասնվեց,
Բարդածանցավոր
Հարյուր ութսուն երեքերորդ, Վաթսունմեկերորդ, Տասնյոթերորդ, Քառասուներորդ
Քանակ
Վաթսուն, Ինը, Հարյուր քսան, Հազար ինը հարյուր իննսունվեց, Երկու հազար հինգ հարյուր տասնվեց:
Թվային բաշխում
Տասը-տասը, քառասուն-քառասուն, մեկական, հինգական
Թվային կարգ
Երրորդ, չորրորդ, վաթսունմեկերորդ, հարյուր ութսուներեքերորդ, տասնյոթերորդ, քառասուներորդ

8.Տրված բացարձակ թվականները արմատի կրկնությամբ և ածանցման միջոցով դարձնել բաշխական, նույնը դարձնել նաև դասական:

Մեկ, չորս,  հինգ, ութ, ինը, տասը, տասնինը:

 Դասական

  1. ին, 4-րդ, 5-րդ, 8-րդ, 9-ը, 10-րդ, 19-րդ

Բաշխական

Մեկմեկ, չորսչորս, հինգհինգ, ութութ, ինըինը, տասըտասը, տասնինըտասնինը

9.Պարզի՛ր, թե տրված թվականներն ի՞նչ սկզբունքով են խմբավորվել.

Ա. Մեկ, հինգ, վեց, ութ, տասը, քսան, հարյուր, հազար:

 Տրված բոլոր թվականները պարզ են:

Բ. Տասնմեկ, քսանյոթ, հարյուր տասնինը, հազար վեց հարյուր քսանութ:

Այս թվականները բարդ են:

Գ. Երեսուն, քառասուն, երկրորդ, հինգերորդ, վեցական, տասական:

Բոլոր թվականները ածանցավոր են:

10․ Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և  ածանցների հետ:

Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին, երրորդ:

Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ

Քառ + անի = Քառանի

Քառ + ա + պատիկ = Քառապատիկ 

Երկու + ճյուղ = Երկճյուղ

Երկու + ակի = Երկակի

Երեք + ակի = Եռակի

Երեք + յակ = Եռյակ

Չորս +  յակ = Քառյակ

Առաջին + ճյուղ = Առաջնաճյուղ

Ինը + ամ + յա = Իննամյա

Տասը + ա + պատիկ = Տասնապատիկ

Քառասուն + ամ + յա = Քառասնամյա 

Երրորդ + յակ = Եռյակ

Առաջին + ակի = առաջնակի

Դեկտեմբերի 18-24

  1. Տեսանյութի միջոցով ներկայացրո’ւ, թե Ամանորյա ի՞նչ հետաքրքիր, չկրկնվող սովորույթներ կան այն երկրում, որում ապրում ես, եթե Հայաստանում ես ապրում, ապա պատմի’ր ընտանեկան հետաքրքիր ավանդույթների մասին։

2.Կարդա՛ Վիլյամ Սարոյանի «Բան ունեմ ասելու» պիեսը։

Առաջադրանքներ

Ա) Գրավոր մեկնաբանե’ք հետևյալ մտքերը․

Շատ  բան  ցանկացող  շատ  մարդ  կա.    փորձեք  չափից  շատ  բան  չուզել,  փորձեք  բավարարվել  ձեր  ունեցածով,  որովհետև  ձեր  ունեցածը    լիուլի  է․․․

Չկան  ավելի  անուշ  ու  ջերմ  բաներ,  քան  ձեզ  համար  ոչինչ  չպահանջող  և  ուրիշներին  սեր  պարգևող  ձեր  իսկ  սրտերը:

Ձեզնից  յուրաքանչյուրը  մի-մի  միլիոնատեր  է`  հրաշալի  բաներ  տալու  համար:

Եվ  ինչքան  շատ  տաք,  էնքան  շատ    կստանաք:

Շատ մարդիկ կան, որոնք շատ բաների կարիք ունեն: Ինչ, որ ունեք դրանով բավարարվեք և շնորհակալ եղեք Աստծուն դրա համար, որովհետև  դուք ունեք ապրելու հնարավորություն: Ձեր սրտերից ավելի լավ բան չկա: Եթե օգնելու հնարավորություն ունեք, օգնեք կարիքավորներին և դուք էլ կունենաք:

Բ) Առանձնացրե՛ք Ձմեռ պապին ուղղված խոսքերը։ Համաձա՞յն եք, թե՞ համաձայն չեք։ Հիմնավորե՛ք։

 Իսկ դու, Ձմեռ պապ, քեզ հիմարի տեղ մի՛ դիր, հա՞: Նրանց շարունակ մի՛ հարցրու, թե ինչ են ուզում. նրանց մի՛ ստիպիր կարծելու, թե դու պատրաստվում ես տալու իրենց ուզած ամեն ինչը, իսկ հետո բան էլ չես տալիս: Մի քիչ խելք ունեցիր էդ գլխիդ մեջ, էլի: Փորձիր ցույց տալ նրանց, թե որչափ արդեն ունեն, նույնիսկ եթե նրանք աղքատ են, նույնիսկ եթե իրոք կարիք ունեն թե՛ իսկական տների, թե՛ զգեստների, թե՛ ուտելիքի և թե՛ բոլոր մյուս բաների: Փորձի՛ր քաջալերել նրանց, հաճույք զգալ էն բանից, ինչ որ ունեն: Նրանք հավատում են քեզ, ուրեմն աշխատեցրու՛ ուղեղդ: Եթե չես կարողանում նրանց տալ ինչ ուզում են, փորձի՛ր նրանց հասկացնել, թե որքան արդեն ունեն: Քեզ մի՛ պահիր հասարակ մարդ արարածի պես. նրանք քեզ հավատ են ընծայում, նրանք հավատացած են, որ դու կարող ես ցանկացած բան անել, ամեն, ամեն ինչ, իսկ դու անկարող ես, ուստի թող նրանք դա իմանան, էդ դեպքում փշրված սրտերով չեն վերադառնա իրենց ետնախորշերը: Մենք սիրում ենք քեզ, Ձմեռ պապ, բայց փորձի՛ր ուղեղդ շարժել, էլի: Հարցն իրերը չեն, որ նրանք ուզում են կամ որոնց կարիքն ունեն, ու դու պարտավոր ես դա նրանց սովորեցնել: Դու պարտավոր ես նրանց տեղեկացնել, որ կարևոր չէ՝ ինչքան քիչ բան ունեն, նրանք միշտ էլ կարող են ուրիշներին տալ, և դու պետք է սովորեցնես նրանց, որ միայն տալն է նրանց երջանկացնելու: Եվ դու ես պարտավոր նրանց տեղեկացնել, որ իրենք ստիպված չեն «ինչ-որ բաներ» տալ:

Իմ կարծիքով այս խոսքերը ճիշտ են, որովհետև Ձմեռ Պապը այդ ժամանակ սխալ էր: Եվ նա պիտի գոնե տար այն նվերը, որը կարող էր տալ:

Գ. Ի՞նչ սովորեցրեց քեզ այս պիեսը:

Այս պիեսը սովորեցրեց ինձ բավարարվել նրանով, ինչ որ ես ունեմ:

Դեկտեմբերի 25-31

  1. Կարդա’ Լևոն Շահնուրի «Փաթիլը» պատմվածքը եւ կատարի’ր առաջադրանքները։

Առաջադրանքներ`

  1. Անծանոթ բառերը բացատրի’ր:

Բարձրյալ — Աստված

Գոյ — Էակ

  • Պատմվածքից դուրս գրի’ր բարդ, ածանցավոր բառեր։
Ածանցավոր բառեր
Միլիոնավոր, տարիներ,  ստեղծվածներ, տարօրինակ, ամենափխրուն, երկրային, հրեշտակներ,  անվերջություն, աննախադեպ,  պատրաստակամություն,մեղմություն, զվարթացած, ուրախություն:
Բարդ բառեր
Ձյունաճերմակ, բարեհոգի, աստվածակերտ, Ճակատագիր, եռակազմ, մանրաշարժ, վայրէջք,
  • Պատմվածքից դուրս գրի’ր  դարձվածքներ:

Քամիներին սանձողը խոստացավ հետևել նրա անվնաս վայրէջքին:

Փաթիլը, ներկաների ուշադրությունից շոյված, սրտանց շնորհակալություն հայտնեց և ուրախ ողջույների տակ սլացավ երկիր…

4. Խորհուրդ տո’ւր փաթիլին:

Ես փաթիլին խորհուրդ կտամ, որ չթողնի իր հրաշալի երկինքը և գնա երկիր:

  • Ամանորյա հետաքրքիր, չկրկնվող մաղթանք ուղղի’ր աշխարհին։

Ես ցանկանում եմ աշխարհին խաղաղություն, ուրախություն:Թող այս տարին լինի առանց պատերազմների:

Հունվարի 8-14

1.Կատարի՛ր դեկտեմբերյան ֆլեշմոբը:

Կատարեցի

2.Հանս Քրիստիան Անդերսեն՝ Լուցկիներով աղջիկը։

ա. Հիմնավորե՛ք պատմվածքի ավարտը։

Պատմվածքի ավարտին աղջիկը վառեց բոլոր լուցկիները, որպեսզի իր տատիկը իրենից չհեռանա: Նրա տատիկը մահացել էր: Աղջիկը ցանկանում էր, որ իր տատիկը իրեն տանի իր հետ Աստծու մոտ: Եվ նրանք բարձրացան այնտեղ, որտեղ չկա վախ, չկա ցուրտ, եւ չկա սով: Եվ նա մահացավ:

բ.Մեկ նախադասությամբ գրե’ք այլ ավարտ, որը Ձեր կարծիքով կհամապատասխանի

պատմվածքին։

Երբ աղջիկը կուչ էր եկել մի անկյունում, նրան տեսավ մի ծեր եւ բարի պապիկ: Այդ պապիկը գնեց աղջկա բոլոր լուցկիները: Աղջիկը վերադարցավ տուն եւ իր ծնողների հետ նշեց Նոր տարին:

գ.Շարունակի’ր` Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան…։

 Եթե հանդիպեի լուցկիներով աղջկան, նրան ավելի շատ գումար կտայի եւ կգնեի բոլոր լուցկիները: Իր համար նոր շորեր ու կոշիկներ կգնեի  եւ նրան Ուրախ Ամանոր եւ Սուրբ ծնունդ կմաղթեի:

Գրականություն

Հունվարի 15-21

Կարդա’ Օշոյի առակներից առաջինը և երկրորդը, կատարի’ր առաջադրանքները։

Առաջադրանքներ՝

Ա․ Մեկնաբանե’ք հետևյալ հատվածները.

· Պայքարեք՝մի կողմ թողնելով ձեր Եսը: Եվ եթե դուք կարողանաք կռիվ տալ առանց ներքին կատաղության, ուրեմն դուք ամեն ինչ անանձնային կարող եք անել, քանի որ բախումը ամենաշատն է շոշափում մարդու Եսը: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող:Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել: 

·Պայքարեք մոռանալով ձեր Եսը: Եվ եթե դուք կկարողանաք հանգիստ կռվել, ուրեմն դուք կարող եք անել ամեն ինչ առանց ձեր Եսի, քանի որ կռվի ժամանակ հնարավոր է, որ ավելի շատ բարկանաք: Եթե դուք դա անեք, դուք կդառնաք ամենակարող: Բայց հիմա դուք չեք կարողանում նույնիսկ առանց ձեր Եսը սիրելու սիրել:

Բ․ Դո՛ւրս գրեք և մեկնաբանե՛ք այն հատվածը, որտեղ ասվում է, թե ինչո՞ւ Օմարը չսպանեց թշնամուն:

Վերջապես եկավ բարենպաստ պահը. թշնամին ընկավ ձիուց, Օմարը ծնկեց թշնամու վրա՝ նիզակը ձեռքին: Մի վայրկյան, և նիզակը կմխրճվեր թշնամու կուրծքը, և ամեն ինչ կավարտվեր: Բայց այդ պահին ահա թե ինչ կատարվեց. թշնամին թքեց Օմարի դեմքին, և նիզակը օդի մեջ քարացավ:

Օմարը ձեռքով մաքրեց դեմքը, ոտքի կանգնեց և ասաց.

— Վաղը մենք ամեն ինչ նորից կսկսենք:

Թշնամին ապշահար էր:

— Ի՞նչ պատահեց,-հարցրեց նա:- Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասել, հուսալով, որ մի օր նիզակս կուրծքդ կխրեմ, և ամեն ինչ կվերջանա: Իմ բախտն այդպես էլ չբերեց, բայց քոնն ահա բերել է: Մի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել: Ի՞նչ եղավ քեզ:

Օմարը պատախանեց.

— Մեր պատերազմը սովորական պատերազմ չի եղել: Ես երդվել էի, որ պայքարելու եմ առանց ներքին զայրույթի: 30 տարվա ընթացքում ես պայքարել եմ առանց բարկության: Իսկ հիմա մեջս կատաղություն բարձրացավ: Երբ դու դեմքիս թքեցիր, հանկարծ այս ամենը անձնային դարձավ: Ես ցանկացա քեզ սպանել. դա իմ Եսից եկող ցանկություն էր: Մինչև այս պահը, 30 տարիների ընթացքում, երբեք այդպիսի խնդիր չեմ ունեցել: Մեր պայքարի պատճառն այլ էր: Դու իմ թշնամին չես եղել. մեր կռիվը երբեք անձնային չի եղել: Ես չեմ ցանկացել  քեզ սպանել , ես ուզել եմ գործը հաղթական ավարտի հասցնել: Իսկ հիմա մի պահ ես մոռացա իմ խնդիրը. դու դարձար իմ թշնամին, և ես ցանկացա ոչնչացնել քեզ: Ահա թե ինչու ես չեմ կարող քեզ սպանել: Մի խոսքով, վաղվանից նորից սկսում ենք:

Մեկնաբանված

Երբ եկավ այն պահը, երբ Օմարը պետք է սպաներ իր թշնամուն, այդ պահին թշնամին թքեց Օմարի դեմքին: Օմարը ցանկանում էր ընդամենը պատերազմի մեջ հաղթած դուրս գալ, այլ ոչ թե  սպաներ իր թշնամուն: Եվ նա այդ 30 տարիների ընթացքում կռվել էր առանց Եսի: Բայց այն պահին, երբ թշնամին թքեց Օմարի դեմքին, նա ցանկացավ սպանել իր թշնամուն:

Գ․ Բացատրե՛ք ստեղծագոծության վերնագիրը:

Պայքար առանց կատաղության նշանակում է, որ նրանք կռվել են առանց բարկանալու:

Առաջադրանք`

Գրի’ր ասելիքը։ 

Առակը ասում է, որ շատ հաճախ մենք չենք տեսնում այն բարիքները, որոնք մեր կողքին են:

Փետրվարի 12-18

  1. Կարդա’, գրի’ր գործի ասելիքը. Մարկ Տվեն՝  ,, Հետաքրքրասեր Բեսսին ,,:

Իմ կարծիքով այս պատմության միջոցով Մարկ Տվենը ցանկանում է ասել, որ փոձությունները ուղարկում է աստված որպեսզի մենք դրանցից դասեր քաղենք:

  • Պատմվածքից առանձնացրո՛ւ քեզ համար ամենից ուսուցողական հատվածը և հիմնավորի՛ր:

-Մեր իսկ բարօրության համար, բալիկս։ Իր անքննելի իմաստությամբ Աստված ուղարկում է մեզ այդ փորձությունները, որ մեզ ճշմարիտ ուղու վրա դնի և ավելի լավը դարձնի։

Այս հատվածը ինձ համար ուսուցողական էր, քանի որ այստեղ ասվում է, որ աստված է ուղարկում փորձությունները, որպեեսզի մենք դառնանք շատ ավելի լավը:

  • Համաձա՞յն ես այն մտքի հետ, որ փորձությունը մարդուն ավելի լավն է դարձնում. հիմնավորի՛ր:

Ես համաձայն եմ այդ մտքի հետ, եւ իմ կարծիքով փորձությունները մարդուն կոփում են:

4. Նմա՞ն ես հետաքրքրասեր Բեսսիին. քեզ հետաքրքրող հարցերն ո՞ւմ ես ուղղում:

Ես Բեսսի նման հետաքրքրասեր չեմ, բայց լինում են հարցեր, որոնց պատասխանները ցանկանում եմ իմանալ: Երբ ինչ որ բանի մասին տեղեկություն եմ ուզում իմանալ, հարցնում եմ մայրիկիս եւ հայրիկիս:

Փետրվարի 26-մարտի 3

Կարդա’ Ավետիք Իսահակյանի <<Ծառա Սիմոնը>> պատմվածքը։

Առաջադրանքներ`

  1. Գրավոր բացատրի’ր հետեւյալ բառերը`խանում, սպասավոր, սրտաբաց, ռոճիկ, գանգատ, վճռական, սամավար, աղա, ֆայտոն։

Խանում — տիկին

Սպասավոր — ծառա

Սրտաբաց — ջերմ

Ռոճիկ — աշխատավարձ

Գանգատ — բողոք

Վճռական — հաստատուն

Սամավար — ինքնաեռ

Աղա — տեր

Ֆայտոն — կառք

  • Ի՞նչ զգացողություն ունեցար, երբ կարդացիր պատմվածքը։

Այս պատմվածքը կարդլուց պատկերացրեցի հին ժամանակները:

  • Խորհուրդ տո’ւր աղային եւ խանումին։

Ես խորհուրդ կտայի աղային եւ խանումին, որ իրենց ծառա Սիմոնին թողնեն, որ նա գնա գյուղ:

  • Պատմվածքից առանձնացրո’ւ հականիշ զույգեր։

Արի — գնա,

Տար — բեր,

  • Պատմվածքի համար նոր ավարտ հորինի’ր։

Խանումը եւ աղան թույլ տվեցին, որ Սիմոնը գնա գյուղ: