Պատմություն (Նոր)

Հոկտեմբերի 2-8ը

Առաջադրանք 1

Վանի թագավորության հիմնադրումն  ու ամրապնդումը:/էջ34-37-ը պատմել, էջ 38, հարցերին պատասխանել:

Գլխի վերանայում Ա1 |

 Հասկացություններ և անուններ Բնութագրի՛ր: 

Բիայնիլի-Ուրարտու • Տուշպա • Սալմանասար III • Սարդուրի I • Իշպուինի • Մենուա Երկաթի դար • Սեպագիր • Վերափոխություն

Բիայնիլի-Ուրարտու — Վանի թագավորության արքաները իրենց երկիրը անվանում էին Բիայնիլի: 

Տուշպա — Սարդուրի Ա-ն, վիթխարի ժայռի լանջին ստեղծում է Տուշպա մայրաքաղաքը:

Սալմանասար III — Սալմանասար III-րդը ասորեստանի արքան է:

Սարդուրի I — Սարդուրի I-ն կառավարել է Վանի թագավորությունը Ք. ա. 835-825 թվականներին:

Իշպուինի — Իշպուինի արքան կառավարել է Ք. ա. 825-810 թվականներին:

Մենուա — Կառավարել է 810-786 թվականներին:

Երկաթի դար — պատմական ժամանակաշրջան, որն ընդգրկում է Ք.ա. մոտ 1200-550

թթ.։ Բնութագրվում է գործիքներ և զենքեր պատրաստելիս երկաթի լայն կիրառմամբ:

Սեպագիր — ամենավաղ գրային համակարգերից մեկը: Անվանումը ստացել է գրելու ձևից՝ կավի սալիկի կամ ժայռերի վրա արված սեպաձև նշաններից։

Վերափոխություն — Վանի թագավորւթյունը կանգնած էր կրոնական, տնտեսական, ռազմական վերափոխություններ կատարելու կարիք:

Ա2 | Հիմնական գաղափարներ

ա. Ներկայացրո՛ւ։ Ե ՞րբ է ստեղծվել Վանի թագավորությունը։ Ի՞նչ այլ անուններով է այն հայտնի։

Վանի թագավորությունը ստեղծվել է 9-րդ հազարամյակի կեսերին: Այն հայտնի է նաև Բիայնիլի, Ուրարտու, Նայիրի անուններով:

բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դեր ուներ երկաթը թագավորության կյանքում, ինչպե՞ս էր այն նպաստում թագավորության կայացմանը։

Երկաթը օգուտ էր տալիս գյուղատնտեսությանը:Երկաթի օգնությամբ մարդիկ կարողացան պատրաստել շատ աշխատանքային գործիքներ: Այդ գործիքներից են օրինակ մանգաղը, բահը և այլն: Վանի թագավորության զինվորները կրում էին երկաթյա ծայրերով նիզակներ և երկաթյա թրեր: Դրանք օգնում էին ավելի արդյունավետ պայքարել թշնամու դեմ:

 գ. Ներկայացրո՛ւ և վերլուծի՛ր։ Ի՞նչ միջոցներ ձեռնարկեցին Վանի արքաները՝ երկիրը միավորելու, ընդլայնելու և կայունացնելու համար: Ինչո՞ւ։

 Նաիրյան երկրները շատ հաճախ պատերազմում էին այլ երկրների հետ: Այդ պատճառով Նաիրյան երկրների արքաները Ք. ա. 9-րդ հազարամյակի կեսին միավորում են այդ երկրները: Քանի որ Վանի թագավորությունը հզոր Ասորեստանի հարևանն, էր այդ պատճառով Վանի թագավորությանը անհրաժեշտ էր հզորանալ: Երկիը ընդլայնեցին  Իշպուինի (825-810) և Մենուա (810-786) աքաները: 

Ա3 | Քննադատական մտածողություն 1.

 Ճանաչի՛ր ազդեցությունը։ Ի՞նչ եք կարծում, իրագործված վերափոխություններից (նոր մայրքաղաքի հիմնում, բանակի զարգացում, սեպագրերի ներմուծում, կրոնի միասնականացում) յուրաքանչյուրն ի՞նչ նշանակություն կարող էր ունենալ մարդկանց և պետության համար։

Ես կարծում եմ որ վերափոխությունները շատ օգուտ տվեցին Վանի թագավորությանը: Օրինակ կրոնի ընդունմամբ մարդիկ հավատում  են մի աստծու: Կանոնավոր բանակի ստեղծումը կարգավորեց երկրի անվտանգության հարցը: Քանի որ Վանի թագավորությանը անհրաժեշտ էր մայրաքաղաք: Այդ պատճառով տարբեր ժամանակներում ստեղծվում էին մայրաքաղաքներ:Իսկ սեպագրերի ներմուծումը կարևոր էր այն բանով, որ Վանի թագավորությունը հրաժարվեց ասորեստանյան սեպագրերից:

  • Ընդհանրացրո՛ւ։ Ինչպե՞ս հաջողվեց Վանի թագավորության արքաներին արագ կազմակերպվել և հակակշռել իրենց հակառակորդ պետությանը՝ Ասորեստանին:

Վանի թագավորության արքաները Իշպուինին և Մենուան ընդլայնեցին պետության սահմանները: Նրանք նվաճեցին շատ տարածքներ, կառուցեցին շատ ամրոցներ, հանքեր և այլն: Եվ այս ամեն ինչը նպաստեց Վանի թագավորության հզորացմանը:

  • Գնահատի՛ր։ Նշե՛ք և հիմնավորե՛ք, թե Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից որն էր ավելի առաջնային և ինչու։

Վանի թագավորության արքաների իրագործած վերափոխություններից ավելի առաջնային էր կանոնավոր բանակի ստեղծումը: Քանի որ բանակը պաշտպանում էր երկիրը թշնամիներից:

Առաջադրանք 1

Ուրարտու.Վանի թագավորություն Ք.Ա.IX-VI

Տալ նոր բառերի, հասկացությունների բացատրությունը:

Սեպագիր | ամենավաղ գրային

համակարգերից մեկը: Անվանումը ստացել է

գրելու ձևից՝ կավի սալիկի կամ ժայռերի վրա

արված սեպաձև նշաններից։

Վերափոխություն (ռեֆորմ) | հասարակական կյանքի որևէ ոլորտի (տնտեսական, ռազմական, վարչական, կրոնական, քաղաքական և այլն) ոչ արմատական վերափոխում, փոփոխություն:

 Ասուրերեն (ասորեստաներեն) | աքքադերենի լեզվական ճյուղ, որով խոսում և գրում էին հին Ասորեստանում։ Ասուրա-բաբելական սեպագիր արձանագրությունների լեզուն։

Թվարկել Վանի թագավորության հզորացման պատճառները

Վանի թագավորությունը հզորացավ տարացքների ընդլայնմամբ, վերափոխությունների կատարմամբ, ամրոցների կառուցմամբ և այլն:

Պատմել Վանի թագավորության հիմնադրման մասին:

Վանի թագավորությունը հիմնադրվել է Հայկական լեռնաշխարհում Վանա, Սևանա, և Ուրմիա լճերի ավազաններում: Վանի թագավորության առաջին արքան եղել է Արամեն: Նրա թագավորանիստ քաղաք Արզաշքուն:

Համեմատել Սարդուրի Ա, Իշպուինի, Մենուա արքաների գործունեությունը, կառավարման ժամանակաշրջանը:

Սարդուրի Ա-ն կառավարել է 835 — 825 թվականներին:Սարդուրի Ա-ն վիթխարի ժայռի լանջին ստեղծել է Տուշպա մայրաքաղաքը: Որը հետագայում դարձավ  երկրի տնտեսական և ռազմական կենտրոնը:

Իշպուինին ղեկավարել է 825 — 810 թվականներին: Մենուան կառավարել է երկիրը 810 — 786 թվականներին: Իշպուինի և Մենուա արքաները ընդլայնեցին պետության սահմանները հարավ արևելքում և հյուսիսում: Իշպուինի և Մենուա արքաները կատարեցին մի շարք վերափոխություններ: Որոնցից են օրինակ կրոնի ընդունումը, կանոնավոր բանակի ստեղծումը և այլն:

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Հայոց մայրաքաղաքները,Վան

Վանի թագավորություն/ֆիլմ/ ,

Առաջադրանք 2

Դիտել ֆիլմերից մեկը պատասխանել հետևյալ հարցադրումներին.

10-15 նախադասությամբ ներկայացրու ինչի մասին էր պատմում ֆիլմը:

Վանի թագավորություն, պետություն Հայկական լեռնաշխարհում՝ մ.թ.ա. 9-6-րդ դարերում։ Թագավորության արքաների թողած արձանագրություններում երկիրը կոչվում է «Բիայնիլի», երբեմն՝ «Նաիրի», ասորեստանյան աղբյուրներում այն հիշատակվում է որպես «Ուրարտու», իսկ Աստվածաշնչում՝ «Արարատյան թագավորություն» անուններով։

Թագավորության հիմնադիր արքա է հիշատակվում Արամեն, որը կառավարել է մ․թ․ա 859-843 թվականներին։ Նրա մասին տեղեկություններ են պահպանվել Ասորեստանի Սալմանասար Գ թագավորի (մ.թ.ա. 859-824) արձանագրություններում։ Արամեին հաջորդել է Լուտիպրին մ.թ.ա. 844-834թթ., այնուհետև Սարդուրի Ա-ն, որը մ․թ․ա․ 830-ական հզորացրել է երկիրը և Վանա լճի ափին հիմնել Վան (Տուշպա, Տոսպ) մայրաքաղաքը, որի անունից էլ առաջացել է թագավորության անունը՝ Վանի թագավորություն։ Սարդուրի Ա-ին հաջորդում է Իշպուինին, որը իր որդի Մենուայի հետ իրականացնում է մի շարք բարեփոխումներ և շարունակում հզորացնել երկիրը։ Վանի թագավորությունը իր հզորության գագաթնակետին է հասել Արգիշտի Ա-ի գահակալման ժամանակաշրջանում (մ.թ.ա. 786-764)։ Նա կազմակերպել է մի շարք արշավանքներ դեպի Ասորեստան և այլ երկներ։ Նա շրջափակման մեջ է գցել Ասորեստանը, որի հետևանքով հակառակորդի զորավարները սարսափում էին նրանից և ասում, որ «նրա անունը հնչում է ինչպես ծանր հողմ»։ Արգիշտի Ա-ից հետո գահը անցնում է նրա որդի Սարդուրի Բ-ին, որը նույնպես շարունակում է տարածքային նվաճումները։ Սարդուրի Բ-ից հետո երկրում սկսում է անկման ժամանակաշրջան, որի ժամանակ գահակալում են Ռուսա Ա-ն, Արգիշտի Բ-ն, Ռուսա Բ-ն, Սարդուրի Գ-ն, Սարդուրի Դ-ն, Էրիմենան, Ռուսա Գ-ն և Ռուսա Դ-ն։

Ներկայացրու ամենահետաքրքիր հատվածը:

Ք. ա. 830 թվականին Սարդուրի Ա-ն Վանա լճի արևելյան ափին հիմնադրեց Տուշպա մայրաքաղաքը:

Հայոց մայրաքաղաքները,Վան

Վանի թագավորություն/ֆիլմ/ ,

Հոկտեմբերի 9-14-ը

Հասարակական կյանքի կազմակերպման ձևը, շերտավորումը

1.Մարդկանց կրոնական պատկերացումները/պատմել/

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ ), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ:

Կրոնական պաշտամունքի առարկան գերբնականն է: Պաշտամունքային գործունեության տարրերն են՝ ծեսը, կրոնական տոները, զոհաբերությունը: Կրոնական կազմակերպությունը որոշակի դավանանքի տեր մարդկանց միավորումն է: Նախնադարում կրոնական խումբը համընկել է ցեղի կամ տոհմի հետ: Դասակարգային հասարակությունում ցեղային պաշտամունքը փոխարինվել է պետականով, իսկ առանձին կրոնական միավորումները՝ եկեղեցով: էթնիկական հանրությունների ընդգրկման սահմանները նկատի ունենալով՝ կրոնը կարելի է դասակարգել. 1. տոհմացեղային կամ նախնադարյան հասարակության իշխող կրոններ (մոգություն, տոտեմիզմ, ֆետիշիզմ, անիմիզմ ) 2. ազգային կամ մեկ էթնիկական կազմավորմանը վերաբերող կրոններ (հուդայականություն, հինդուիզմ, շայնիզմ ) 3. համաշխարհային կրոններ (բուդդայականություն, քրիստոնեություն, մահմեդականություն):

Կրոնի ծագումը-Կրոն բխել է համաշխարհային ոգուց, անհատի ներքին ապրումներից ու պահանջներից, հանգեցվել անհատական կամ կոլեկտիվ մտածողության ( Պլատոն, Հեգել, Է. Թեյլոր, Հ. Սպենսեր, Է. Դյուրկհեյմ, Ու. Ջեմս, Զ. Ֆրեյդ):   Կրոնը առաջացել է բնական և հասարակական ուժերի դեմ նախնադարյան մարդու պայքարի հարաբերական անզորությամբ: Չկարողանալով բացատրել իրական երևույթները՝ մարդը մտացածին կապեր ու գերբնական հատկություններ է հաստատել այնտեղ, ուր իշխում են օբյեկտիվ օրինաչափությունները:  Կրոնական պատկերացումների առաջացման համար էական ազդեցություն են ունեցել նաև մարդկային հույզերն ու ապրումները (սարսափ, վախ, միայնություն, դժբախտություն):

Հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել : «Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Հին Եգիպտոսի քաղաքակրթության արշալույսը/էջ 12-13-ը պատմել, էջ 13-ի հարցերը գրավոր:

  1. Ինչու է  հույն պատմիչը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»:

Նեղոսը կյանք էր պարգևում շրջակայքում ապրող մարդկանց: Պատահական չէ, որ հույն պատմիչ Հերոդոտոսը Եգիպտոսն անվանել է «Նեղոսի պարգև»?

  • Որ տիրակալը և երբ կարողացավ առաջինը միավորել Եգիպտոսը?

Ք.ծ.ա. XXI դ. կեսին Թեբե քաղաքի տիրակալը հաղթեց բոլոր նոմերին:

  • Ինչ նպատակով էին կառուցվել եգիպտական բուրգերը:

Փարավոնների հրամանով Եգիպտոսում կառուցվում էին բուրգեր, սվինքսներ և այլն: Բուրգերը հանդիսանում էին փարավոնների դամբարանները: Իմ կարծիքով բուրգերը կառուցվել են այլ նպատակներով: Դրանց միջոցով եգիպտացիները երկրի ընդերքից ոսկի էին հանում:

  • Ինչու էին փարավոնները արշավանքներ կատարում դեպի այլ երկրներ?

Փարավոնները արշավանքներ էին կատարում դեպի այլ երկրներ քանի որ նրանց անհրաժեշտ էին տարածքներ, ստրուկներ, բռոնզի հանքեր, անսուններ  և այլն:

  •  Ինչպես Հիքսոսներին հաջողվեց նվաճել Եգիպտոսը?

Հիքսոսներին հաջողվեց գրավել Եգիպտոսի հյուսիսային մասը քանի որ Եգիպտոսի միջին թագավորությունում ապստամբություն էր եղել և երկիրը նորից մասնատվել էր:

Առաջադրանք 2

Հին Եգիպտոսի հզորությունն ու անկումը/էջ 14-17-ը պատմել,էջ 17-ի հարցերը գրավոր:/

  1. Ինչպես Եգիպտոսում թոթափեցին Հիքսոսների տիրապետությունը:

 Ք.ծ.ա. XVI դ. կեսին Թեբե քաղաքի տիրակալը Յահմոս I-ը պայքար սկսեց Հիքսոսների դեմ: Նա հաղթեց Հիքսոսներին և նրանց վտարեց իր երկրից: Նրա հաջորդ Թութմոս I-ը նվաճեց Պաղեստինը և  վերջ տվեց Հիքսոսների ջախջախմանը:

  • Եգիպտոսի որ փարավոնն է լայն նվաճումներ կատարել:

Լայն նվաճումներ է կատարել Ռամզես II-ը, որը վերանվաճել է եգիպտոսը և գրավել է Պաղեստինը:

  • Ում հետ և ինչի համար Ռամզես II-ը 20 տարի պատերազմեց: Ինչով ավարտվեց այդ պատերազմը:

Ռամզես II-ը ցանկանում էր գրավել Սիրիան և Պաղեստինը: Սիրիան և Պաղեստինը հարուստ երկներ էին այդ պատճառով Խեթական կայսրությունը նույնպես ցանկանում էր գրավել դրանք: Այդ պատճառով Խեթական կայսրությունը և Եգիպտոսը 20 տարի պատերազմեցին իրար դեմ: Դրանից հետո նրանք կնքեցին հաշտության պայմանագիր և այդ տարացքները բաժանեցին իրար մեջ: Հյուսիսային Սիրիան անցավ Խեթական կայսրությանը իսկ Պաղեստինը անցավ Եգիպտոսին:

  • Ինչ դրամական միջոցներ էին կիրառվում Եգիպտոսում:

Որպես դրամական միջոց կիրառում էին ոսյա եւ բռոնզե ապարանջաններ ու մատանիներ:

  • Որ կենդանուն էին ընտելացրել եգիպտացիները, որը նրանց պաշարները պաշտպանում էր կրծողներից

Եգիպտացիները ընտելացրել էին կատվին:

  • Երբ Եգիպտոսը կորցրեց իր անկախությունը եւ ում կողմից:

Եգիպտոսը Ք.ծ.ա. 525 թվականին նվաճվեց Աքեմենյան Պարսկաստանի կողմից:

Առաջադրանքներ

  1. Հին Եգիպտոսի աշխարհագրական դիրքը , 21-րդ դարում այդ տարածքում ինչ պետություն է ձևավորվել/ պատասխանիր այս հարցին՝ օգտվելով քարտեզից/:

Այս տարածքում ներկայումս Եգիպտոսի պետությունն է:

  • Համեմատիր/15-20 նախադասությամբ/Հին եգիպտական մայրաքաղաք Մեմֆիսը և 21-րդ դարի Եգիպտոսի Արաբական Հանրապետության մայրաքաղաք Կահիրեն

 Քաղաքը գտնվում է ժամանակակից Կահիրեից 19 կմ հեռավորության վրա դեպի հարավ։ Մեմֆիսի ավերակների մոտ այժմ գտնվում է ժամանակակից Հելուան քաղաքը։

Կահիրեն Աֆրիկայի ու արաբական աշխարհի խոշորագույն քաղաքն է։ Բուն քաղաքի բնակչությունն ավելի քան 7 միլիոն է։ Այն գտնվում է Նեղոսի ափին ու կղզիների վրա՝ դելտայից քիչ հարավ։ Կահիրեն Եգիպտոսի խոշորագույն արդյունաբերական կենտրոններից է և տալիս է արտադրության 1/4-ը։ Արդյունաբերությունը բազմաճյուղ է, սակայն առաջատարներն են մեքենաշինությունը, տեքստիլը, քիմիականն ու սննդի արդյունաբերությունը։ Շրջապատի մի շարք քաղաքների (Գիզա, Շուբրա Էլ Ղեյմա, Հելուան) հետ ստեղծվել է հսկայական քաղաքային ագլոմերացիա՝ Մեծ Կահիրե՝ 16 միլիոն բնակչությամբ։ Կահիրեի տեղում քաղաքային բնակավայր գոյություն է ունեցել անհիշելի ժամանակներից՝ Բաբելոն (չխառնել Միջագետքի Բաբելոնի հետ), այնուհետև՝ Ֆուստատ անվանումներով։Հիմնադրել է Ջուհեյր Սիցիլացին 969 թվականին և ի նշան Եգիպտոսի նվաճման անվանել Միսր ալ֊ Կահիրա՝ «Հաղթական Եգիպտոս»․ այստեղից էլ քաղաքի այժմյան արաբական Ալ֊Կահիրա անվանումը։

  • Ովքեր էին փարավոնները:

Փարավոնները Հին եգիպտոսի արքաներն էին: Փարավոն նշանակում է աստծու որդի: Փարավոները իրենց արշավանքների ժամանակ Եգիպտոս էին բերում հարյուր հազարավոր ստրուկներ, անասուններ, տանկառժեք իրեր:

Եգիպտոսի հզոր արքաներից Ռամզես Երկրորդ/գրավոր փոքրիկ հետազոտություն անցկացրու անդրադառնալով  նշված կետերին, նյութդ պետք է ունենա նախաբան, ընթացք, վերջաբան, վերջաբանը ամփոփիր քո  կարծիքը հայտնելով տվյալ արքայի մասին/,

Գահ բարձրանալը,

արշավանքները,

հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»

մշակույթը

Գահ բարձրանալը

Ռամզես II-ը գահ բարձրացավ շեմուի (երաշտ) սեզոնի 3-րդ ամսվա 27-րդ օրը։ Այդ ժամանակ երիտասարդ թագավորը մոտ քսան տարեկան էր:

Արշավանքները

Ռամզես II-ի կառավարման առաջին ամիսներից պահպանվել են քանանացիների գերեվարման պատկերները։ Փարավոնը անձամբ է մասնակցել Նուբիայի ապստամբությունը ճնշելու համար մղվող պայքարին։ Այս արշավանքի ընթացքում, ընդամենը մեկ, նոսր բնակեցված շրջանում 7000 մարդ է զոհվել։ Պահպանվել են նաև արևմտյան հարևանների՝ լիբիացիների դեմ տարած հաղթանակի պատկերներ:

Հաշտության պայմանագիրը-«Հավերժ բարեկամներ»

Ռամզես II-ը Պաղեստինի եւ Սիրյայի համար 20 պատերազմեց Խեթական կայսրության դեմ: Այդ պատերազմից հետո Ռամզես II-ը կնքեց “Հավերժ բարեկամներ” պայանագիրը խեթերի հետ:

Մշակույթը 

Խեթական պատերազմից հետո Ռամսես II-ը ևս 45 տարի կառավարում է Եգիպտոսը։ Ստորին Եգիպտոսում, Դելտայի արևելքում նա հսկայական շինարարություն է ծավալում։ Այստեղ անցկացվում են ջրանցքներ, կառուցվում քաղաքներ, ինչպես նաև մայրաքաղաք Պեր-Ռամզեսը (Ռամզեսի տուն)։ Շինարարական աշխատանքներից հետո Նեղոսի ողջ արևելյան դելտան կոչվում է Ռամսեսի երկիր։ Հայտնի են նաև փարավոնի մեծածավալ շինարարական աշխատանքները Նուբիայում, Թեբեում, Կառնակում, Աբիդոսում։ Տաճարներ է կառուցել Մեմփիսում, Աբիդոսում ավարտին է հասցրել հոր՝ Սաթի I-ի հոյակերտ տաճարը, ընդլայնել է Լուքսորի տաճարը, այնտեղ կառուցելով լայնարձակ պալատներ և քանդակազարդ սյուներ։

Ուսումնասիրել ստորև աղբյուրներից մեկը, պատմել նոր բացահայտումների մասին

Աղբյուրներ՝

Ռամզես Եկրորդ /Մեծ/

Հին Եգիպտոս /տեսաֆիլմ/

Նեֆերտիտին եւ առեղծվածային Միտանի պետությունը/տեսաֆիլմ/

  Հին աշխարհի երկրների մշակույթը

 Հին Եգիպտոս

Եգիպտոսի Արաբական Հանրապետությունը

Եգիպտական փարավոնը կին

Հետաքրքրիր փաստեր Հին Եգիպտոսի մասին

Հունվարի 20-30-ը

Հայոց պատմություն էջ 59-62-ը պատմել, պատասխանել էջ 63-ի հարցերին:

Դուրս գրել նոր հասկացությունները, բառերը, գրել դրանց բացատրությունները:

Երվանդ Գ — կառավարել է Մեծ Հայքում մ.թ.ա. 336-331 թվականներին:

Դուրս գրել թվականները, իրադարձությունները:

Երվանդ Գ-ն կառավարել է Մեծ Հայքում մ.թ.ա. 336-331 թվականներին:

Գավգամելա — Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 331 թվականին:

Արմավիր — Արմավիրը Երվանդական Հայաստանի մայրաքաղաքն էր:

Փոքր Հայք — Փոքր Հայքը գոյատևել է չորս հարյուրամյակ` մ.թ.ա. 331 — մ.թ. 72 թվականները։

Ծոփք — Ծոփքի հայկական թագավորությունը գոյատեվել է Մ.թ.ա. 189 — Մ.թ. 387 թվականներին:

Ա1. Հասկաթություններ եւ անուններ

Բնութագրի՛ր:

Ալեքսանդր Մակեդոնացի — Ալեքսանդր Մակեդոնցի մակեդոնացի հզոր զորավար էր:

Դարեհ II — Դարեհ II-ը պարսիկ արքա էր որը կռվել է Ալեքսանդր Մակեդոնացու հետ եւ պարտվել պատերազմում:

Երվանդ Գ-ն կառավարել է Մեծ Հայքում մ.թ.ա. 336-331 թվականներին:

Գավգամելա — Գավգամելայի ճակատամարտը տեղի է ունեցել Ք. ա. 331 թվականին:

Արմավիր — Արմավիրը Երվանդական Հայաստանի մայրաքաղաքն էր:

Փոքր Հայք — Փոքր Հայքը գոյատևել է չորս հարյուրամյակ` մ.թ.ա. 331 — մ.թ. 72 թվականները։

Ծոփք — Ծոփքի հայկական թագավորությունը գոյատեվել է Մ.թ.ա. 189 — Մ.թ. 387 թվականներին:

Կոմագենե — Կոմագենեյի թագավորությունը հայկական թագավորություններից մեկն է:

Ա2. Հիմնական գաղափարներ

Ա. Ներկայացրու ինչպես Երվանդական արքաներին հաջողվեց վերականգնել եւ պահպանել Հայաստանի անկախությունը?

Ք. ա. 331 թվականին Մեծ Հայքում գահ է բարձրանում Երվանդ Գ թագավորը: Աքեմենյան Պարսկաստանի փլուզումը հայերին առավելություն էր տալիս վերականգնել Մեծ Հայքի անկախությունը:  Երվանդ Գ արքայի շնորհիվ Հայաստանում վերականգնվում է անկախությունը:

Բ. Վերլուծի՛ր:

Ինչով էր պայմանավորվաց Սելեւկայանների հանդուրժողական քաղակականությունը:

Քանի որ Սելեւկյանների պետությունում ապստամբությունները շատ էին, ապա Սելեւկյան պետության արքաները որոշել էին օգտագործել Ալեքսանրդ Մակեդոնացու վարած հանդուրժողական քաղաքականությունը:

Գ. Հիմնավորի՛ր: Ինչու Ծոփքն ու Կոմագենեն տրոհվեցին կազմելով միացյալ թագավորություն:

Ք. ա. III դարի կեսին Մեծ Հայքից անջատվեցին Ծոփքն ու Կոմագենեն որի մեջ իր մեծ ներդրումն ուներ Սելեւկյանների թագավորությունը:

Ա3. Քննադատական մտածողություն

1. Ճանաչիր ազդեցությունը: Ինչու էին քաղաքները կարեւոր հունական մաշակույթի, այդպիսով Սելեւկյաների իշխանության տարածման համար:

Քաղաքները այն կարեւոր հանգրվաններն էին որոնցով կատարվելու էր Սելեւկյանների իշխանության ամրապնդումը: Քաղաքները նպաստեցին հունական լեզվ ու մշակույթի տարածմանը Սելեւկյան պետությունում: Բայց կա ավելի վատ կողմ Սելեւկյանները ստիպված էին դիմակայել բազմաթիվ տարածքների անջատողական ձկտումներին:

2. Ընդանհրացրու: Որոնք էին Երվանդական Հայաստանի մասնատման ներքին եւ արտաքին պատճառները:

Ք. ա. III դարում Մեծ Հայքը մեծ փոփոխությունների ենթարկվեց: Թագավորության արեւմտյան շրջանները, ներգրավվելով հելենիստական երկրների զարգացած առեւտրատնտեսական հարաբերությունների մեջ աստիճանաբար սկսեցին տարբերվել մյուս տարածքներից: Ք. ա. III դ կեսերին Մեծ Հայքից անջատվեցին Ծոփքն ու Կոմագենեն:

3. Գնահատիր: Ինչ հետեւանքներ կարող էին լինել Սելեւկյանների համար եթե Մեծ Հայքի թագավորությունը չտրոհվեր մի քանի թագավորությունների:

Իմ կարծիքով եթե Մեծ Հայքը չմասնատվեր մի քանի թագավորությունների ապա հնարավոր է, որ Սելեւկյան պետությունը նվաճվեր Մեծ Հայքի կողմից:

Ա4. Շարունակություն եւ փոփոխություն

Պատկերացրու, որ դու Երվանդ III արքայի խորհրդականն ես եւ նրա հետ միասին մասնակցում ես Գավգամելայի ճակատամարտին: Երբ պարզ է դառնում, որ Դարեհ III-ը փախել է մարտադաշտից, հարկավոր է լինում արագ կողմնորոշվել հետագա գործողուփյունները ծրագրելիս: Ինչ խորհուրդ կտաս  Երվանդ արքային? կռվել մինջեւվ վերջ Ալեքսանդր Մակեդոնացու դեմ, թե նահանջել Հայաստան եւ հռչակել Հայաստանի անկախությունը:

Ես Երվանդ արքային խորհուրդ կտայի նահանջել Հայաստան եւ հռչակել Հայաստանի անկախությունը:

Նոյեմբերի 26-դեկտեմբերի 2-ը

Սիրելի սովորողներ, խնդրում եմ ներբեռնել : «Համաշխարհային պատմություն» 7-րդ դասարան

Առաջադրանք 1

Աքեմենյան տերությունը, էջ 34-36-ը պատմել, էջ 36-ի հարցերի պատասխանել/

Մարական պետության ստեղծմանը սկիզբ դրեց Դեյոկիս արքան: Նա միավորեց մարական ցեղերը եւ ստեղծեց Էկբատան մայրաքաղաքը:

Ք.ծ.ա. 625-585թթ Կիաքսար արքան իր երկրից վտարեց Սկյութ ցեղերին, որոնց Մարրերը վճարում էին հարկեր: Այդ ժամանակ ի շնորհիվ Կիաքսար արքայի, Մարաստանը վերականգնեց իր հզորությունը:

Կյուրոս Մեծը գրավեց Բաբելոնը, Փոքր Ասիայի երկրները եւ Մարաստանը: Կյուրոս Մեծին հարկ էին վճարում Հայոց արքան եւ այլ երկների արքաներ: Ի պատիվ նրա կատարած գործերի Պարսկաստանին անվանեցին Աքեմենյան Պարսկաստան, քանի որ նրա տոհմի անունը Աքեմենյան էր:

Դարեհ I-ը կարողացավ ճնշել Պարսկաստանում առաջացած ապստամբությունները: Նա երկիրը բաժանեց 20 սատրապության (փոխարքայության): Եվ իր կատարած գործերի մասին Դարեհը կարգադրեց գրել հայտնի «Բեհիսթունյան արձանագրությունները»:

Ի պատիվ Կյուրոս Մեծի կատարած նվաճումների եւ գործերի, Պարսկաստանին անվանեցին Աքեմենյան Պարսկաստան, քանի որ նրա տոհմի անունը Աքեմենյան էր:

Միավորումը նպաստեց բարքերով, լեզվով եւ սովորություններով իրարից տարբերվող ազգերի քաղաքակրթական նվաճումներին մյուսների ծանոթացմանը:

Առաջադրանք 2

Հին Հնդկաստանը և Չինաստանը /էջ 37-39-ը պատմել, էջ 39-ի հարցերը գրավոր/

Բացի Հնդկաստանից արիական ցեղերը ներխուժել են նաեւ Իրան:

Ք.ծ.ա. III հազարամյակում, Ինդոս գետի հովտում առաջացան քաղաք-պետություններ

Երբ արիացիները եկան Հնդկաստան եւ հպատակեցրին հնդիկներին, այդ ժամանակ որպեսզի հնդիկները չխառնվեն արիցիների հետ, այդ պատճառով որոշվեց արիցիներին բաժանել 4 վարնայի՝ դասի:

Մաուրյան կայսրությունը իր հզորությանը հասավ Աշոկա (Ք.ծ.ա. 180-145) արքայի ժամանակաշրջանում: Աշոկան միավորեց Հնդկաստանի գրեթե ամբողջ տարածքը, զարգացան արհեստները, քաղաքները եւ առեւտուրը: Առեւտրային կապեր ստեղծվեցին Եգիպտոսի եւ Բաբելոնի հետ:

Չինական քաղաքակրթությունը սկիզբ է առել Հուանհե գետի տարածքում:

Ցին Շի Հուանդի կայսրը 20 տարի պատերազմելուց հետո վերամիավորեց երկիրը: Հյուսիսային սահմանի վրա սկսվեց մեծ պատի կառուցումը, որը պետք է պաշտպաներ Չինաստանը քոչվորների հարձակումներից:

Չինական մեծ պատը կառուցվել է քոչվորների հարձակումներից պաշտպանվելու նպատակով:

Առաջին հերթին այն օգտագործվել է Չինաստանից մետաքսի արտահանման համար, որից էլ առաջացել է Մետաքսե մեծ ճանապարհ անվանումը։